Նորություններ

Արդարադատության նախարարը հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին

20/10/2015
Նախարարը ողջունել է հանրային խորհրդի անդամներին և նշել, որ պատրաստակամ է բաց և թափանցիկ կառավարմանն ուղղված համագործակցությանը նոր բովանդակություն հաղորդել՝ հաշվի առնելով նմանօրինակ ձևաչափերով ունեցած հաջող փորձը: Արփինե Հովհաննիսյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել և ընդգծել, որ նրանց ունեցած դերով է պայմանավորված նաև տարբեր ծրագրերի հաջող ընթացքը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

16/10/2015
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նորմատիվ իրավական ակտերի մշակման միասնական էլեկտրոնային համակարգի ստեղծման հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել հեռանկարային այնպիսի առաջարկների, ինչպիսիք են՝ ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն»-ի տեխնիկական կարողությունների զարգացման, նախարարության կազմում նոր ստեղծված գործակալություններին աջակցություն տրամադրելու հնարավորությունները և այլն:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջները Փերինչեքի գործով ամբողջությամբ բավարարվեցին Եվրոպական դատարանի կողմից

15/10/2015
2015թ. հոկտեմբերի 15-ին հրապարակվեց Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով վճիռը: Գործին մասնակցելով երրորդ կողմի կարգավիճակում՝ ՀՀ-ն ակնկալում էր, որպեսզի Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձևակերպումներ, որոնք կարող են որևէ կերպ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի պատվիրակությանը

15/10/2015
Պատվիրակության ղեկավար, ԽԿԿ անդամ Մարժենա Քսելի խնդրանքով արդարադատության նախարարը ներկայացրել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, տիրող իրավիճակն ու առկա խնդիրները: Արփինե Հովհաննիսյանն առաջնային խնդիր է համարել քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության հարցն ու ընդգծել, որ 2015 թվականի տարեվերջին շահագործման հանձնվող «Արմավիր» ՔԿՀ-ի երկրորդ և երրորդ մասնաշենքերը գրեթե ամբողջությամբ կլուծեն այդ խնդիրը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկվել են օրենսդրական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր

13/10/2015
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ՀՀ արդարադատության նախարարության միջև 2014 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրին, որի շրջանակում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հանձն է առել իրականացնել օրինաստեղծ գործընթացի ամբողջական գնահատում՝ ներառելով նաև բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ավարտվել են շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման դասընթացները

12/10/2015
Սեպտեմբերի 19-ից մեկնարկած ուսուցման ծրագրին մասնակցել են նոտարներ, նոտարների օգնականներ, բանկերի և վարկային կազմակերպությունների իրավաբաններ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկվել են փոխգործակցությունը խորացնելուն առնչվող հարցեր

12/10/2015
Նախարարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու քննարկել մի շարք ուղղություններով փոխգործակցությունը խորացնելուն առնչվող հարցեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ղեկավարին

02/10/2015
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երեխաների առևանգմանն ու որդեգրմանը վերաբերող օրենսդրությունում և ենթաօրենսդրական ակտերում փոփոխություն կատարելու, ինչպես նաև օրենքի հետ առնչված երեխաների համար կրթական ու մշակութային համատեղ ծրագրեր իրականացնելու, նրանց վերականգնողական այլ նախաձեռնություններում ներգրավելու հարցերում համագործակցության հնարավորությունները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մասնակցել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 10-րդ նիստին

01/10/2015
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 10-րդ նիստի ընթացքում անդրադարձել է ԱՊՀ կոնվենցիաներին համապատասխան իրավական օգնության տրամադրման, քաղաքացիների իրավական մշակույթի և իրավական տեղեկացվածության բարձրացման գործում ԱՊՀ անդամ-պետությունների արդարադատության նախարարությունների դերին, ինչպես նաև ԴԱՀԿ մարմինների գործունեության պրակտիկայի ուսումնասիրության և ամփոփման աշխատանքների անցկացման առանձնահատկություններին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Գործարկվել է Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալության registration.am կայքը

01/10/2015
Սա Հայաստանի Հանրապետությունում ամբողջական էլեկտրոնային վարչարարություն իրականացնելու առաջին փորձն է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Բանկերի և վարկային կազմակերպությունների իրավաբանների համար անցկացվել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցմանը վերաբերող դասընթաց

30/09/2015
Առաջիկայում ուսուցման գործընթաց է նախատեսվում իրականացնել նաև Հայաստանում գործող նոտարների, վարկային և ռիսկերի կառավարման մասնագետների համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արփինե Հովհաննիսյանը պարգևատրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով

30/09/2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարգադրությամբ վեհաժողովի գործունեությանն ակտիվորեն մասնակցելու և անդամ պետությունների ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ