Նորություններ

Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումին

27/05/2015
«Եվրասիական ինտեգրացիա. Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրումից մեկ տարի անց» թեմայով այսօրվա համաժողովին ելույթ է ունեցել Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը: Նա անդրադարձել է վերջին մեկ տարվա ընթացքում այս համատեքստում տեղի ունեցող զարգացումներին և նշել, որ սկսվել է ընդլայնման ակտիվ գործընթաց երկու ուղղությամբ՝ աշխարհագրական՝ ընդլայնելով տնտեսական տարածության ֆիզիկական սահմանները, և բովանդակային՝ ստեղծելով իրավական հիմք՝ տնտեսական ընդհանուր տարածությունում համագործակցելու նպատակով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դատապարտյալների համար մեկնարկել է «Գրական զրույցներ» ծրագիրը

27/05/2015
Հայաստանի Առաջին Հանրապետության տոնին ընդառաջ այսօր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՀՀ արդարադատության նախարարության և Երևանի գրողների միության վարչության, Հայ մտավորականների և մշակույթի գործիչների խորհրդի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում մեկնարկել է դատապարտյալների համար նախատեսված «Գրական զրույցներ» ծրագիրը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայաստանի կառավարությունը, միջազգային ու հասարակական կազմակերպությունները մեկտեղում են կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերը

26/05/2015
Աշխատաժողովն անցկացվել է ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և Եվրոպական Միության հայաստանյան պատվիրակության աջակցությամբ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Աշխատանքային հանդիպում՝ ««Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ծնողական ակումբի ստեղծում» ծրագրի ավարտի վերաբերյալ

25/05/2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների և քրեակատարողական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ մայիսի 22-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ««Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ծնողական ակումբի ստեղծում» ծրագրի ավարտի վերաբերյալ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարությունը և Փաստաբանների պալատը խորացնում են համագործակցությունը

21/05/2015
Նախարարի խոսքով՝ Փաստաբանների պալատի հետ համագործակցությունն արդեն առարկայական է. մասնավորապես՝ դատական ոլորտում եղել են մի շարք կարգավորումներ և նախադեպեր, որոնք ծնվել են նաև փաստաբան գործընկերների առաջարկությունների հիման վրա:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարը մասնակցել է Վերջին Զանգի միջոցառմանը

21/05/2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր այցելել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր՝ շնորհավորելու աշակերտներին Վերջին Զանգի կապակցությամբ: Նախարարը, ողջունելով աշակերտներին, նշել է. «Տեղեկացա, որ այս դպրոցում սովորողների մեջ տաղանդավոր աշակարտները շատ են և ցանկացա գալ, ծանոթնալ ձեz հետ, ներկա լինել միջոցառմանը՝ հուսալով, որ մենք այսուհետ նաև ընկերություն կանենք»:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արսեն Մկրտչյանը ներկա է եղել Կարգավորման ազդեցության գնահատմանը նվիրված դասընթացին

19/05/2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը մայիսի 18-ին ներկա է եղել Կարգավորման ազդեցության գնահատմանը նվիրված դասընթացին, որը կազմակերպել էին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի այցը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ

15/05/2015
Շրջայցի ընթացքում կենտրոնի տնօրեն Արամ Գահնապետյանը նախարարին ներկայացրել է Փորձագիտական կենտրոնի գործունեությունը, փորձաքննությունների առանձին տեսակների կատարման պայմանները, ինչպես նաև փորձագիտական սարքերի վիճակը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Համագործակցության հուշագիր՝ ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի միջև

15/05/2015
Հուշագրի շրջանակում արդարադատության նախարարությունը Հանձնաժողովին կտրամադրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման և իրավաբանական անձանց գրանցման պետական միասնական էլեկտրոնային գրանցամատյաններից տվյալներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Սուրեն Քրմոյանը մասնակցել է «Պայքար ընդդեմ կոռուպցիայի և արդյունավետ կառավարման խթանում. պայքար փողերի լվացման դեմ» ծրագրի հանդիպման

14/05/2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը Ստրասբուրգում կայացած ԵՄ/ԵԽ «Ծրագրային համագործակցության շրջանակ» ձեռնարկի շրջանակում մայիսի 12-ին մասնակցել է «Պայքար ընդդեմ կոռուպցիայի և արդյունավետ կառավարման խթանում. պայքար փողերի լվացման դեմ ծրագրի մեկնարկային հանդիպմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Մոդ դը Բոյեր-Բուքիքյոյին

13/05/2015
Համաձայնելով երեխաների իրավունքների պաշտպանության հարցում ՀՀ արդարադատության նախարարության առանցքային դերակատարությանը՝ ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել է այդ համատեքստում նախարարության օրենսդրական և գործառնական հիմնական հանձնառությունները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մեկնարկել է «Ազդեցության գնահատումը՝ որպես օրենսդրության բարելավման արդյունավետ գործիք» աշխատաժողովը

12/05/2015
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը բացման խոսքում անդրադարձել է աշխատաժողովի նպատակին ու ակնկալվող արդյունքներին և նշել, որ օրենսդրական գործընթացի նախապատրաստման համար Հայաստանն ընդունել է քաղաքականության և ծրագրերի կազմման ուղեցույց:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ