Նորություններ

Փոխըմբռնման հուշագիր՝ Արդարադատության նախարարության և «AРМРОСС» իրավաբանների միության միջև

22/04/2015
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը և «AРМРОСС» միության նախագահ Ռուբեն Կիրակոսյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարության ներկայացուցիչը մասնակցել է «Երիտասարդներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով համաժողովին

20/04/2015
Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Երիտասարդներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով համաժողովին մասնակցել է նաև ՀՀ արդարադատության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության առաջատար մասնագետ Արման Սահակյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հովհաննես Մանուկյանի աշխատանքային այցը Արմավիրի մարզ

20/04/2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ապրիլի 18-ին աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: Նախարարը մարզային այցը սկսել է շրջայցով՝ աշխատանքային օրվա սկզբում այցելելով մարզկենտրոնի նոտարական գրասենյակ, ՔԿԱԳ տարածքային բաժին և պետական ռեգիստրի գործակալության տարածքային գրասենյակ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Սուրեն Քրմոյանը մասնակցել է Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծման միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստին

18/04/2015
Նախարարի տեղակալը մասնակցել է Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծման միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստին

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Բացվել է իրավաբանական գիտությունների դոկտոր Վլադիմիր Նազարյանի հուշատախտակը

17/04/2015
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի նախաձեռնությամբ այսօր Ավետ Ավետիսյան 23 հասցեում բացվել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Նազարյանի հուշատախտակը: Միջոցառմանը մասնակցել են իրավաբանական համայնքի բարձրաստիճան ներկայացուցիչները, Վլադիմիր Նազարյանի հարազատներն ու նախկին սաները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դասախոսություն «Հայ-թուրքական հարաբերությունները և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը» թեմայով

16/04/2015
ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական իստիտուտ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում ապրիլի 16-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցների համար անցկացվել է դասախոսություն «Հայ-թուրքական հարաբերությունները և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը» թեմայով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի պատվիրակությանը

16/04/2015
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, հյուրերի խնդրանքով, անդրադարձել է երկրում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացին և նշել, որ այս փոփոխությունների գլխավոր նպատակներից մեկը լինելու է մարդու իրավունքների ապահովման ու երաշխավորման առավել արդյունավետ մեխանիզմների ներդրումը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դոհայում տեղի է ունեցել «Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության» 13-րդ կոնգրեսի բարձրաստիճան հանդիպումը

14/04/2015
Քաթարի Պետության մայրաքաղաք Դոհայում ապրիլի 11-13-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կազմակերպած «Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության» 13-րդ կոնգրեսի բարձրաստիճան հանդիպումը: Կոնգրեսին բացման խոսքով հանդես են եկել ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը և Քաթարի վարչապետ և ներքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Նասսեր բին Խալիֆա Ալ Թանին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ցմահ դատապարտյալը նույնականացման քարտ ստացավ և թոշակավորվեց

11/04/2015
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր նույնականացման քարտ է հանձնել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին: Նախարարը նշել է, որ խնդրի մասին տեղեկացել է «Հետք»-ի խմբագրի բաց նամակից: Նամակը խնդրանք էր նախարարին լուծելու Սողոմոն Քոչարյանի անձնագիր ունենալու, զինվորական թոշակ ստանալու և բժշկական հետազոտություն իրականացնելու հարցերը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարության Իրավաբանական ինստիտուտի և ՌԴ իրավական ակադեմիայի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր

10/04/2015
Փաստաթղթի շրաջանակում նախատեսվում են համատեղ, անհատական և խմբային դասընթացներ, վարպետության դասերի կազմակերպում ուսանողների, գործող իրավաբանների և քաղաքացիների համար՝ իրավագիտության և իրավակիրառ գործունեության արդիական խնդիրների վերաբրեյալ, գիտական և գիտամեթոդական կոնֆերանսների, սեմինարների կազմակերպում, գիտական և գիտամեթոդական համատեղ ժողովածուների հրատարակում և այլն:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծն արտահայտում է քաղաքացիական հասարակության մասնակիցների փոխադարձ շահերը. Արդարադատության նախարարի առաջին տեղակալ

08/04/2015
«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված փոփոխությունները դրական կազդեն Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման վրա: Ապրիլի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ