Նորություններ

Արդարադատության համակարգի ներկայացուցիչները Փարիզում և Ստրասբուրգում մասնակցել են ուսումնական դասընթացների

04/06/2015
Եվրոպական արբիտրաժային պալատի կողմից մայիսի 27-ից 31-ը Փարիզում և Ստրասբուրգում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների, ՀՀ և ԼՂՀ դատավորների, ինչպես նաև նոտարների համար կազմակերպվել էին ուսումնական դասընթացներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ԵԵՊ 2-րդ միջազգային ֆորումի Իրավական հարցերի կոմիտեն նախագահել է Արդարադատության նախարարության ներկայացուցիչը

04/06/2015
Օրերս Երևանում Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի (ԵԵՊ) կողմից կազմակերվել էր «Ժողովրդավարական քաղաքացիության ձեռքբերում, մշակում և հզորացում» խորագրով Հայաստանում 2-րդ միջազգային ֆորումը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մասնակցել է «Արդարադատության մատչելիությունը երեխաների համար Եվրոպայում և այլ տարածաշրջանում» քաղաքական քննարկումներին

04/06/2015
Միջոցառման շրջանակում նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԻՍԵՖ–ի մի շարք ներկայացուցիչների հետ, քննարկվել են նշված ոլորտներում համագործակցության ամրապնդման հնարավոր ուղիները, դատաիրավական բարեփոխումների ընթացքում անչափահասների իրավունքների երաշխավորման մեխանիզմների կատարելագործման ուղիները: Առաջիկայում համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել ։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղի է ունեցել որդեգրման բնագավառի օրենսդրական բարեփոխումների հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

04/06/2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ հունիսի 3-ին Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված որդեգրման բնագավառի օրենսդրական բարեփոխումների հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական ընդլայնված նիստը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Սուրեն Քրմոյան. Պետությունը կարևորում է քաղաքացիական հասարակության մասնակցությունը ցանկացած ոլորտում քաղաքականության մշակման և դրա կյանքի կոչման գործում

03/06/2015
Նախարարի տեղակալը ողջունել է հետազոտության հեղինակների կատարած աշխատանքը և նշել, որ քաղաքացիական հասարակությունը մեծ դեր ու առաքելություն ունի քաղաքացիների և իշխանության միջև կապի ապահովման տեսանկյունից:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հիշեցում վարորդներին

03/06/2015
Հիշեցնում ենք, որ 2015 թվականի հունվարի 9-ից ուժի մեջ մտած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2012թ. հունվարի 1-ից մինչեւ 2015 թվականի հունվար 9-ը վարչական իրավախախտում կատարելու դիմաց տուգանքի գումարն օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամսվա ընթացքում՝ 2015 թվականի հունվարի 9-ից մինչև հուլիսի 9-ը, վճարելու դեպքում, վարորդն ազատվում է տուգանքի չափի ավելացված, այսինքն՝ եռապատկված կամ հնգապատկված մասը և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից՝ վճարելով միայն տուգանքի «մայր» գումարը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մեկնարկել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը

02/06/2015
ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ այսօր Երևանում պաշտոնապես մեկնարկել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը, որն իրականացվելու է Եվրոպայի Խորհրդի կողմից՝ Եվրամիության ֆինանսավորմամբ, Արևելյան գործընկերության երկրներում 2015-2017թթ. ծրագրային համագործակցության շրջանակում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Միացյալ նահանգների կառավարությունը կաջակցի կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կառավարության ջանքերին

01/06/2015
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը վերահաստատել է Միացյալ Նահանգների կառավարության հանձնառությունը նպաստելու արդարության և մարդու իրավունքների ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հանդիպել է «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի գլխավոր քարտուղար Քրիստոֆ Բեռնասկոմիին

29/05/2015
Պետերբուրգյան այցի շրջանակում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հանդիպել է «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի գլխավոր քարտուղար Քրիստոֆ Բեռնասկոմիին: Կողմերն անդրադարձել են այս տարվա մարտին Հայաստանի կողմից «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի կանոնադրության վավերացմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մասնակցել է Ռուսաստանի միջազգային իրավունքի ասոցիացիայի կազմակերպած կլոր–սեղան քննարկմանը

29/05/2015
Ռուսաստանի միջազգային իրավունքի ասոցացիայի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում մայիսի 28-ին տեղի է ունեցել կլոր–սեղան քննարկում, որի բանախոսներն են եղել ՄԱԿ-ի իրավական խորհրդի և իրավական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Միգել դե Սերպա Սուարեսը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արադարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Ռուսաստանի և Ղազախստանի գործընկերներին

29/05/2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում հանդիպել է ԵԱՏՄ անդամ երկրների` Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարներ Ալեքսանդր Կոնովալովի և Բերիկ Իմաշևի հետ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը դրական է գնահատում տեղեկատվության տրամադրման կարգի մասին Արդարադատության նախարարության մշակած նախագիծը

29/05/2015
Ամփոփելով աշխատանքային քննարկումը արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ հանրային քննարկմանը ներկայացված նախագծերը արդարադատության նախարարության և հասարակական կազմակերպությունների արդյունավետ համագործակցության արդյունք են:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ