Նորություններ
Եվրամիության ներկայացուցչի հետ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող մի շարք հարցեր
Սուրեն Քրմոյանը, շնորհակալություն հայտնելով Եվրոպական միությանը կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով աջակցելու և ներդրված ջանքերի համար, հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի և ապագայում ևս համատեղ ծրագրեր կիրականացվեն: Նախարարի տեղակալը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում առաջիկայում իրականացվող ծրագրերը, որոնցում ներգրավված կլինեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, անդրադարձել է դոնոր կազմակերպությունների և բիզնես սեկտորի ներկայացուցիչների հետ նախատեսվող հանդիպումների նպատակին:
ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը
Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սույն թվականի օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում որոշեց հաստատել Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին:
Սնանկության գործերով կառավարիչների թիվը համալրվել է
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում օգոստոսի 20-ին տեղի է ունեցել սնանկության գործերով կառավարիչների որակավորման ստուգումը:
Հաշտարարության ինստիտուտի ներդրմամբ դատարանները կաշխատեն նվազ ծանրաբեռնվածությամբ. Արսեն Մկրտչյան
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանն այսօր ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում հանդիպել է հաշտարարի որակավորման դասընթացին մասնակցած անձանց, ներկայացրել Հայաստանում հաշտարարի ինստիտուտի զարգացման հեռանկարները և այլ երկրներում արդեն իսկ ներդրված համակարգի փորձն ու դրա արդյունավետությունը:
Արդարադատության նախարարության աշխատակիցներին է ներկայացվել առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու հմտությունները
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նախաձեռնությամբ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը օգոստոսի 18-ից 20-ն իրականացրել է նախարարության մի շարք աշխատակիցների վերապատրաստում՝ առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու թեմայով:
Հանրային քննարկման է ներկայացվում «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Նախարարությունը կարևորում է Ձեր մասնակցությունը օրենքները բարելավելու հարցում և ակնկալում առաջարկություններ ու մեկնաբանություններ ներկայացված նախագծի շուրջ:
Պարտապանի մահվան դեպքում պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու կարգը
Պարտապանի մահվան դեպքում պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում իրենց պահանջները ներկայացնել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին, մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը:
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող կին դատապարտյալների համար նկարչության վարպետաց դաս է անցկացվել
Արդարադատության նախարարության աջակցությամբ, օգոստոսի 12-13-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում նկարչուհի Վիկտորյա Լոմասկոյի կողմից անցկացվել է վարպետաց դաս, որին մասնակցել են կին դատապարտյալները:
Մեկնարկել է hաշտարարի որակավորման դասընթացը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում օգոստոսի 11-ին մեկնարկել է hաշտարարի որակավորման դասընթացը, որին մասնակցելու համար 60-ից ավել հայտ է ստացվել: Դասընթացի հիմնական նպատակն է ձեռք բերել մասնագիտական հմտություններ, մասնավորապես, ուսումնասիրել կողմերին հաշտեցնելու ուղղությունները և կիրառել դրանց մեթոդներն ու ձևերը:
Կարևորվում են դատապարտյալներին զբաղվածության պետական ծրագրերում ներգրավելու և աշխատանքի տեղավորելու հարցերը
Պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրի շրջանակում օգոստոսի 3-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության Շենգավիթ զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Նարինե Մարտիրոսյանը հանդիպել է ԱՊԿԲ Շենգավիթ բաժանմունքում հաշվառված թվով տասը դատապարտյալների հետ:
Ամփոփվել են հաշտարարների որակավորման դասընթացին մասնակցել ցանկացող ֆիզիկական անձանց դիմումները
ՀՀ արդարադատության նախարարության հաշտարարության որակավորման հանձնաժողովը 2015 թվականի հուլիսի 30-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է հաշտարարների որակավորման դասընթացին մասնակցել ցանկացող ֆիզիկական անձանց դիմումները, դիմողների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա հաշտարարի թեկնածուներին ներկայացվող պահանջների համապատասխանությունը ՀՀ դատական օրենսգրքի 227.6-րդ հոդվածի պահանջներին:
Դատապարտյալներին Զբաղվածության կենտրոնում հաշվառելու և զբաղվածության պետական ծրագրերում ներգրավելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրի շրջանակում ՀՀ ԱՆ ՔԿՎ Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Լոռու բաժանմունքի և Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնը հուլիսի 29-ին քննարկել են դատապարտյալների զբաղվածությանը վերաբերող հարցեր: