Նորություններ
Ներկայացվել է Էլեկտրոնային նոտար համակարգը
Արսեն Մկրտչյանը կարևորել է էլեկտրոնային նոտար համակարգի ներդրումը և նշել, որ 2012-2016 թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրով նախատեսված այս համակարգի սկզբունքը մեկն է՝ ծառայությունները մատուցել մեկ պատուհանի սկզբունքով:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի հոկտեմբերի 13-ի ՆՀ-543-Ա հրամանագիրը Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի հունվարի 12-ի ՆՀ-2-Ա հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվելու կապակցությամբ հայտնում ենք, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի (այսուհետ՝ Խորհրդատվական խումբ) հարցմանն ի պատասխան, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը դեռևս 2014 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով Խորհրդատվական խմբին տրամադրել է լրացուցիչ տեղեկատվություն ներպետական մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուների վերաբերյալ, նրանց կենսագրությունները և թեկնածուների ընտրության ընթացակարգի նկարագրությունը:
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը hունվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր և Լիտվայի Հանրապետության իշխանությունների անունից ցավակցություն և զորակցություն է հայտնել հայ ժողովրդին Գյումրիում կատարված ողբերգության կապակցությամբ:
ՀՀ արդարադատության նախարարը հանդիպում է նախաձեռնել Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամների հետ
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունվարի 19-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի կնոջն ու նրա հորը` Անահիտ և Վիկտոր Մարտիրոսյաններին: Ընդունելության նպատակն էր մանրամասներ ներկայացնել Հրաչյա Հարությունյանի Հայաստան տեղափոխելու ընթացակարգի վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել նրանց անհագստացնող հարցերին:
Նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունվարի 16-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Հանդիպման սկզբում արդարադատության նախարարն անդրադառնալով վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին՝ իր ցավակցությունն է հայտնել դեսպանին՝ գնահատելով ֆրանսիացիների հաստատակամությունը խոսքի ազատության և ժողովրդավարական արժեքների պահպանման գործում:
Երեխաների մեջ կա հատիկ սրբազան, նրանցում գալիքն է ամփոփված. պետք է երբեք չմոռանալ նաև այս մասին
ՀՀ արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը, Ամանորին և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ, դեկտեմբերի 27-ին ամանորյա անակնկալ էր կազմակերպել դատապարտյալ անձանց անչափահաս երեխաների համար: Կենտրոնը նախաձեռնել էր ամանորյա ներկայացման դիտում, որից անմիջապես հետո երեխաները նվերներ են ստացել: Այս նախաձեռնությանն աջակցել էին ՅՈՒՆԻՍԵՖ (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) հայաստանյան ներկայացուցչությունը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարությունը:
Հարմարավետ բանտ՝ թեկուզ Չոբանքյարայում. Հայկական ժամանակ
«Արմավիր» նորակառույց քրեակատարողական հիմնարկը, որը գտնվում է Էջմիածին քաղաքին հարակից Չոբանքյարա կոչվող տեղանքում, 2015-ի հունվարին կսկսի ընդունել առաջին դատապարտյալներին, ովքեր այստեղ կտեղափոխվեն այլ ՔԿՀ-ներից: Ժամանակի ընթացքում «Արմավիր» կտեղափոխվեն նաեւ ցմահ դատապարտյալներ. ներկայում Հայաստանի բոլոր 104 ցմահ ազատազրկման դատապարտվածները պահվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Այցելություն ՀՀ ՊՆ ԶՈԻ Գյումրիի N զորամաս
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը և նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանը դեկտեմբերի 26-ին, Ամանորին ընդառաջ, այցելել են Պաշտպանության նախարարության Գյումրիում տեղակայված N զորամաս, հանդիպել սպայական անձնակազմի և զինվորների հետ:
«Իրավական համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի վերակառուցման հայեցակարգ»-ը կդրվի շրջանառության մեջ
Դեկտեմբերի 23-ին ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված և վերջինիս ղեկավարությամբ գործող «Իրավական համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի բարեփոխումների հանձնաժողովի» հերթական նիստը:
Արդարադատության նախարարը մասնակցել է ՀՀ նոտարական պալատի ամենամյա ժողովին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը դեկտեմբերի 21-ին մասնակցել են ՀՀ նոտարական պալատի ամենամյա ժողովին: Նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը ողջունել է բոլորին և ներկայացրել ՀՀ նոտարական պալատի 2014 թվականի գործունեության հաշվետվությունը, պալատի անդամների գործունեության կազմակերպման և համակարգման ուղղությամբ կատարված աշխատանքներն ու նոտարական գործողությունների միասնական պրակտիկայի ապահովման նպատակով ձեռնարկված միջոցառումները:
ՀՀ արդարադատության նախարարն աշխատանքային այցով Տավուշում էր
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Մարզպետարանում քաղաքացիների ընդունելության ժամանակ նախարարին ներկայացվել են իրավական, կենցաղային, սոցիալական բնույթի խնդիրներ: Լսելով մարզի բնակիչներին՝ նախարարը հանձնարարել է իր ենթականերին նախարարության լիազորությունների շրջանակում լուծումներ առաջարկել բարձրացված հարցերի վերաբերյալ:
Կլոր սեղան-քննարկում՝ նվիրված սնանկության օրենքի բարեփոխմանը
Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում նվիրված՝ սնանկության օրենքի բարեփոխմանը: Միջոցառումն անցկացվել է Եվրամիության և Եվրոպայի Խորհրդի միացյալ ծրագրի շրջանակում, որն ուղղված է ամրապնդելու անկախությունը, պրոֆեսիոնալիզմը և պատասխանատվությունը ՀՀ արդարադատության համակարգում: