Նորություններ
Բացվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-ին մասնակցել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը: Երկրի նախագահը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել քրեակատարողական հիմնարկում, ծանոթացել վարչական շենքի, ռեժիմային գոտու, կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակների, պահպանության բաժնի և բնակելի հատվածի պայմաններին:
Պայմանագիր ստորագրվեց քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության մատուցումը կարգավորելու վերաբերյալ
Հոգևոր ծառայության նպատակն է նպաստել քրեակատարողական հիմնարկներում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ապահովմանը, աջակցել դատապարտյալների ուղղման աշխատանքներին, բավարարել քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների հոգևոր, կրոնական և ծիսական պահանջմունքները, քրեակատարողական հիմնարկների և տեղական ինքնակառավարման մարմինների ու շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելով` նպաստել պատժի կրումից հետո անձանց հասարակական կյանքին ներգրավմանը:
Արդարադատության նախարարը հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում գործող «Արմռոս» ասոցիացիայի հայ փաստաբաններին
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում գործող «Արմռոս» ասոցիացիայի հայ փաստաբաններին: Ասոցիացիան մասնագիտացված է ռուս-հայկական առևտրատնտեսական, մշակութային և գիտական կապերի իրավական ապահովման ոլորտներում: Այն միավորում է հայ իրավաբաններին, ովքեր աշխատում են փաստաբանության ոլորտում, ՌԴ պետական ապարատում, գիտա-կրթական բնագավառում, իրավապահ մարմիններում:
Նախարարն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նստավայր
Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցի վերջին օրը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նստավայր: Նախարարն առանձնազրույց է ունեցել արքեպիսկոպոսի հետ:
Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են փոխգործակցությանն առնչվող հարցեր
Ողջունելով հայաստանյան գործընկերոջը՝ ՌԴ արդարադատության նախարարը նշել է, որ փոխգործակցության նոր մակարդակ է ակնկալվում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացները և Ռուսաստանի դերը այդ պրոցեսներում:
Նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հանդիպել է ՌԴ դատական կարգադրիչների ծառայության ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Սազանովին
ՀՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով նոյեմբերի 20-ից 22-ը Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր հանդիպել է ՌԴ դատական կարգադրիչների ծառայության ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Սազանովին: Ողջունելով նախարարի տեղակալին՝ Սազանովը նշել է, որ ՌԴ և ՀՀ համապատասխան գերատեսչությունները սերտ համագործակցում են:
Արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունում է
ՀՀ արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրընկալման համար և ներկայացրել ՀՀ արադարադատության նախարարության քրեակատարողական համակարգում իրականացվող բարեփոխումները և ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ներկա վիճակը: Նախարարը նշել է, որ Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը ենթադրում է ռուսաստանյան գործընկերների հետ համագործակցության առավել ակտիվացում:
Տեղեկանք Անդրանիկ Սողոյանի գործի վերաբերյալ
Ներկայում Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության արդարադատության նախարարությունների միջև ընթանում են քննարկումներ` Ա. Սողոյանի վերաբերյալ գործի հետագա ընթացքը որոշելու համար:
Քննարկվել է պետական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման կարգը
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նոյեմբերի 18-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է «Պետական կառավարման մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից մշակած կամ նրանց առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի դրույթները:
Հանրային քննարկման են ներկայացվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մի շարք գլուխներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող հայեցակարգերը
Նախարարությունը մեծապես կարևորում է նշված օրենքի մի շարք գլուխների հայեցակարգերի վերաբերյալ իրավաբանների, քաղաքացիական հասարակության, շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքը և ակնկալում ստանալ մեկնաբանություններ ու առաջարկներ դրանց վերաբերյալ՝ press@moj.am էլ. հասցեին:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նոյեմբերի 14-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծն ու դրանով նախատեսվող միջոցառումների ծրագիրը: Ռազմավարությունն ուղղված է չորս առավել խոցելի ոլորտներին` առողջապահությանը, կրթությանը, պետական եկամուտների հավաքագրմանն ու ոստիկանության՝ քաղաքացիներին մատուցվող ծառայություններին:
Կլոր սեղան-քննարկում ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի նախագծի շուրջ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նոյեմբերի 15-ին մասնակցել է ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի նախագծի շուրջ անցկացված կլոր սեղան-քննարկմանը, որը վարել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը: