Նորություններ
Նախարարը ողջունել է Հայաստանում Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակի բացումը
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգայդիսին: Նախարարը ողջունել է հյուրին՝ շնորհավորելով Հայաստանում այսօր Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակի բացման կապակցությամբ: Նա նշել է, որ հանրային իրավունքի ոլորտային փոփոխությունները մեր երկրում ամենադինամիկ զարգացող ուղղություններից են:
Եվրոպական դատարանը հրապարակել է ՀՀ քաղաքացիների գործերով վճիռները
2014 թվականի նոյեմբերի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռներ է կայացրել «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի», «Ղարիբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործերով:
Ազդարարվել է «Էլեկտրոնային Հայաստան» ծրագրի ավարտը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանն ու ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Կամո Ադամյանը դեկտեմբերի 15-ին մասնակցել են «Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» համաժողովին, որով ազդարարվել է «Էլեկտրոնային Հայաստան» ծրագրի ավարտը: 1.4 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվել է ԵՄ կողմից:
Նախարարը մասնակցել է մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին նվիրված միջազգային համաժողովին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը դեկտեմբերի 15-ին մասնակցել է «Մարդու իրավունքների եվրոպական չափանիշները և եվրոպական դատարանում կառավարության լիազոր ներկայացուցչի դերը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովման հարցում» խորագրով միջազգային համաժողովին:
Քննարկվել է «Հասարակական կազմակերպությունների» մասին օրենքի նախագիծը
Ծաղկաձորում դեկտեմբերի 13-ին անցկացվել է «Հասարակական կազմակերպությունների» մասին օրենքի նախագծի շուրջ քննարկում, որը կազմակերպվել է ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ` Եվրամիության ֆինանսավորմամբ և Հայաստանում Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական կառավարման գործընթացին» ծրագրի շրջանակում:
Արդարադատության նախարարն ընդունել է Օլդենբուրգի երկրամասային գերագույն դատարանի նախագահող դատավորին
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Օլդենբուրգի երկրամասային գերագույն դատարանի նախագահող դատավոր Ֆոն դեր Բեքին, ով ներգրավված է ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակման խմբի աշխատանքներում: Հանդիպմանը մասնակցել են նաև Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանն ու Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը:
Տեղեկատվության ազատության ոլորտի ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ աշխատանքային քննարկում
Դեկտեմբերի 11-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մասնակցել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» կողմից կազմակերպված Արդարադատության նախարարության մշակած տեղեկատվության ազատության ոլորտի ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ աշխատանքային քննարկմանը: Դրանք վերաբերում են տեղեկատվություն տրամադրելու կարգին, տեղեկությունների պահպանմանն ու դասակարգմանը:
Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված «Սահմանային իրականություն» խորագրով ցուցահանդես «Արմավիր» ՔԿՀ-ում
Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ «Արմավիր» նորաբաց քրեակատարողական հիմնարկում այսօր կազմակերպվել է «Սահմանային իրականություն» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացվել են ամերիկաբնակ հայտնի նկարիչ Սամվել Սաղաթելյանի աշխատանքները և ՀՀ արդարադատության նախարարության տարբեր քրեակատարողական հիմնարկներում գտնվող դատապարտյալների ստեղծագործությունները: Սամվել Սաղաթելյանը արվեստասեր հանրությանը հայտնի է իր «Չափազանցված իրականություն», «Տեխնոլոգիայի աշխարհ», «Դրախտի փնտրտուքներով», «Անկախություն» և այլ ցուցադրություններով, որոնց հիմնական առանցքը մարդն է:
«Կտրենք կոռուպցիոն շղթան». կոռուպցայի դեմ պայքարի այս տարվա կարգախոսը
Դեկտեմբերի 9-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել «Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան» նվիրված ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մամուլի ասուլիսը: Նախարարի տեղակալը լրագրողներին է ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարի ՀՀ կառավարության ծրագրային դրույթները, ձեռնարկվող ու ձեռնարկվելիք միջոցառումները: Նրա խոսքով՝ կոռուպցիան չարիք է, որի դեմ պետք է պայքարեն աշխարհի բոլոր երկրները. այն խոչընդոտում է ժողովրդավարական կառավարմանն ու արժեհամակարգի ձևավորմանը, մարդու իրավունքների իրացմանը, տնտեսության զարգացմանը և այլն:
Նախարարն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԵԽ գրասենյակի ղեկավարին
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: ՀՀ արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել Պավլյուկին արդյունավետ համագործակցության համար՝ մաղթելով նրան հաջողություն հետագա գործունեությունում:
Մեկնարկեց նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգումը
ՀՀ արդարադատության նախարարությունում այսօր, ժամը 10:20-ին, մեկնարկել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման առաջին խմբի ստուգումը, որին մասնակցում է 28 դիմորդ:
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Քրեակատարողական վարչության պատվիրակությունն այցելել է «Կարբի» ուսումնական կենտրոն
Վիսկոնսին նահանգի Քրեակատարողական վարչության պետ Էդվարդ Ուոլը, վարչության պետի տեղակալ Դեյդրի Մորգանը և չափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկների բաժնի ադմինիստրատոր Քեթի Ջեսը շրջել են կենտրոնում, ծանոթացել շենքային պայմաններին, ինչպես նաև Նախարարության հատուկ ծառայությունների աշխատակիցների վերապատրաստման ու հատուկ ուսուցման կազմակերպման մեթոդներին: