Նորություններ
Դատարանը պետք է հասկանալի ատյան դառնա հասարակության համար. Panorama.am-ի հարցազրույցը Արդարադատության փոխնախարարի հետ
-Կառավարության գործունեության ծրագրում ամրագրված են դրույթներ, որոնց համաձայն, կառավարությունն իր գործունեության ընթացքում պետք է նպաստի դատարանների անկախությանը և ապահովի արդյունավետ գործունեության երաշխիքներ, դատական իշխանության ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ կառավարությունը պետք է աշխատանքներ իրականացնի, պայմանների ստեղծել դատարանների համար, բեռնաթափել նրանց գործը: Սրանք գործառույթներ են, որոնք ուղղված են մի կողմից դատական իշխանության անկախության ամրապնդմանը: Այս ամենը բխում է Հանրապետության նախագահի կողմից հաստատված դատաիրավական բարեփոխումների 2012-2016 թթ. ծրագրում: Այս ծրագրում բավական գործուն միջոցներ կան դատական իշխանությունների ինքնակառավարումը բարձրացնելու համար: Մենք այդ աշխատանքները շարունակելու ենք իրականացնել ու ավարտին հասցնել: Դատական իշխանության ինքնակառավարմանը նպաստող որոշակի օրենսդրական նախաձեռնություններ արդեն իսկ ընդունվել են, քայլեր արվել են:
Նախարարն այսօր ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին
Հունիսի 13-ին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։ Նախարարը, ողջունելով հյուրին, նշել է , որ ՀՀ արդարադատության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև արդյունավետ համագործակցությունը կշարունակվի։
Նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին:
Նախարարն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 9-ին ԵՄ պատվիրակության ղեկավարության հետ քննարկել է ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը:
Քննարկում ՀՀ վերահսկիչ պալատին առնչվող օրենսդրական կարգավորումների շուրջ
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 9-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի գլխավորած պատվիրակություններին:
«Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագրի մեկնարկը
«Հարգելի՛ գործընկերներ, Շնորհավորում եմ ծրագրի բացման այս հանդիսավոր արարողության կապակցությամբ: Համոզված եմ՝ այս միջոցառումը կարևորագույն հարթակ է ծրագրի իրագործման հարցում մեզ բոլորիս հաջողություն մաղթելու և կրկին, որպես առաջնություն, բարձրաձայնելու ծրագրով ամրագրված նպատակային բաղադրիչները».- եզրափակեց նախարարը:
Նախարարությունը կարևորում է նոտարական համակարգում ներքին մոնիթորինգի անցկացումը
Նախարարի տեղեկալի գնահատմամբ, նոտարական համակարգը որոշակի քայլերով գնում է առաջ, և այդ զարգացումը պետք է բավարար հիմք հանդիսանա հանրային ծառայությունների որակի հետագա բարելավման համար:
Քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համագործակցության ուղղությունները
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը իր գոհունակությունն է արտահայտել մինչ օրս Արդարադատության նախարարության հետ ունեցած արդյունավետ համագործակցության համար, միևնույն ժամանակ հույս հայտնել, որ այն շարունակական բնույթ կկրի:
Նախարարն այսօր ընդունել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրենին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին, քննարկել հունիսի 3-ի տեղի ունենալիք ԵՄ «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագրի մանրամասները:
Հովհաննես Մանուկյանը հունիսի 1-ին այցելեց անչափահաս դատապարտյալներին
Հովհաննես Մանուկյանը զրուցեց անչափահաս դատապարտյալների հետ, լսեց նրանց հուզող խնդիրներն ու ապագայի հետ կապված ծրագրերը: Շրջանավարտ դատապարտյալներին կոչ արեց շարունակել ուսումը և, օգնության կարիք ունենալու դեպքում, դիմել իրեն:
Քննարկում՝ «Սեփականության իրավունք և այլ գույքային իրավունքներ», «Պայմանագրերից բխող պարտավորություններ» թեմաներով
քննարկվել են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում բարեփոխումների իրականացմանն առնչվող հարցեր: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը, ՀՀ նոտարական պալատի անդամներ, այլ կառույցների ներկայացուցիչներ: Սեմինարը վարել են Բրեմենի համալսարանի դոկտոր-պրոֆեսոր Ռոլֆ Քնիպերը և դոկտոր Հանս-Յոախիմ Շրամը: