Նորություններ

Հայաստանի և Արցախի արդարադատության նախարարները հանդիպել են

30/05/2014
Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը շնորհավորել է Հովհաննես Մանուկյանին նախարար նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու արգասաբեր աշխատանք:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
GIZ-ի հետ համագործակցությունը շարունակական է լինելու

30/05/2014
Հանդիպման ընթացքում քննարկվել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ իրականացված ծրագրերի արդյունքները, հետագա համագործակցության շրջանակները, տարածաշրջանում փորձի փոխանակման արդյունավետությունն ու ծրագրի շարունակականության վերաբերյալ պատրաստակամություն հայտնեց:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարն ընդունել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարին

29/05/2014
Օլեքսանդր Պավլուկը բարձր է գնահատել արդարադատության նախարարության հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ ապագայում ևս կշարունակվեն ձևավորված լավ ավանդույթները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարը լրագրողների հետ շրջայց կատարեց Իրավաբանական ինստիտուտի նոր մասնաշենքում

28/05/2014
Լրագրողները տեղում փորձարկեցին հրաձգարանի հնարավորությունները՝ մասնակցելով նախարարության կազմակերպած հրաձգության մրցույթին: Առաջին երեք պատվավոր հորիզոնականները զբաղեցնողները նախարարի կողմից պարգևատրվեցին հավաստագրերով և խորհրդանշական մեդալներով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարարի ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ

28/05/2014
Պատահական չէ, որ մայիսյան հերոսամարտերը նոր էջ բացեցին հերոս զավակների համար՝ իրենց հայրերի օրինակով սխրագործելու մեր պատմության վերջին պանթեոնը՝ Արցախյան հերոսամարտը: Փառք մեր հերոսներին, շնորհավոր տոնդ, Հայաստան:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ինչի՞ վրա է ծախսել պետբյուջեի միջոցներն Արդարադատության նախարարությունը. Iravaban.net

27/05/2014
Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության շրջանակներում այսօր Ազգային ժողովում Արդարադատության նախարարության 2013 թվականի աշխատանքների կատարողականը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Աշխատանքային քննարկում բաժնետիրական իրավունքի վերաբերյալ

27/05/2014
Հանդիպումը վարում է գերմանացի փորձագետ Քրիստիան Այխոլցը: Աշխատանքային հանդիպման ընթացքում շարունակվում են ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված «Բաժնետիրական ընկերությունների մասին» մոդելային օրենքի վերաբերյալ քննարկումները՝ հետագայում ՀՀ օրենսդրության մեջ կիրարկելու նպատակով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Անչափահաս դատապարտյալները թատրոն են այցելել

27/05/2014
«Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի աջակցությամբ մայիսի 27-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անչափահաս դատապարտյալներն այցելեցին Երևանի պետական կամերային երաժշտական թատրոն՝ դիտելու «Սասունցի Դավիթ» ներկայացումը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Աշխատանքային քննարկում դատական իշխանությանն առնչվող հայեցակարգային հիմնադրույթների վերաբերյալ

27/05/2014
2014 թվականի մայիսի 26-ին ժամը 15.00-ին ՀՀ սահմանադրական դատարանի «Շահամիր և Հակոբ Շահամիրյաններ» սրահում տեղի ունեցավ «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային քննարկումը դատական իշխանությանն առնչվող հայեցակարգային հիմնադրույթների վերաբերյալ, որին մասնակցում էին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դ. Ավետիսյանը, քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ե. Խունդկարյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Թունավոր փորագրություն

23/05/2014
փայտյա շինանյութի զննությամբ, փայտի մեջ փորված թաքստոցից հայտնաբերել են պոլիէթիլենով փաթեթավորված երկու փաթեթ, որոնց մեջ առկա էին 0,4 և 0,7 գրամ քաշերով կանաչադարչնագույն, չորացված, մանրացված բուսական զանգվածներ, և պոլիէթիլենով փաթեթավորված երեք առանձին փաթեթ, որոնցից յուրաքանչյուրի մեջ առկա էին մեկական B-8 գրառմամբ սպիտակ գույնի օվալաձև դեղահաբ՝ 1,2 գրամ ընդհանուր կշռով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարը շնորհավորեց շրջանավարտներին

23/05/2014
Նախարարը ողջունեց ու շնորհավորեց շրջանավարտներին նրանց կյանքում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձության կապակցությամբ ու հիշեց իր դպրոցական տարիներից մի պատմություն: «Դասերից հետո ռազմագիտության ուսուցչիս հետ զրույցի ժամանակ հարցրեցի, եթե ձեր կյանքը նորից սկսեիք, ի՞նչը կփոխեիք: Ուսուցիչս պատասխանեց. «Կյանքիցս շատ գոհ եմ ու ոչինչ չէի փոխի, կապրեի այնպես, ինչպես ապրել եմ»»,- պատմեց Հովհաննես Մանուկյանն ու շրջանավարտներին մաղթեց ապրել այնպես, որ երբեք չփոշմանեն կատարածի ու ապրած կյանքի համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հովհաննես Մանուկյանը՝ ոլորտի խնդիրների ու ապագա ծրագրերի մասին (տեսանյութ). panorama.am

22/05/2014
«Հայաստանի կառավարության գործունեության ծրագրում էական նշանակություն է տրված այն քայլերին, որոնք նպաստելու են մարդու իրավունքների պաշտպանությանը, առավել արդյունավետ դատական համակարգ ունենալուն: Ընդհանրապես, կառավարության ծրագիրն առանձնանում է իր ամբողջականությամբ, նպատակների և մեթոդների կոնկրետությամբ և հստակությամբ»,- Ազգային ժողովում ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ