Նորություններ
Նորամուծություններ Քրդատ նոր օրենսգրքի նախագծում. չկա մեղադրյալ, չկա քրեական հետապնդման հարուցում. Iravaban.net
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով` նախաքննությունն ունենալու է երկու ձև` ընդհանուր կարգով նախաքննություն և պարզեցված կարգով: Ընդհանուր նախաքննությունը իրականացվելու է ծանր և առաձնապես ծանր հանցագործությունների դեպքում, իսկ ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների դեպքում` պարզեցված կարգով:
Լրատվամիջոցն ապատեղեկատվություն է տարածել
«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 26-ի՝ «Որոտանի ՀԷԿ-ի ոդիսականը» վերնագրով հոդվածում, առանց փաստերը մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրելու, մեկնաբանել է, թե իբր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, դեռ փետրվարի 5-ին, ԱԺ-ում հայտարարելով, թե Որոտանի ՀԷԿ-ը վաճառել է ոչ թե իր ողջ գույքը, այլ դրա մի մասը, «մեղմ ասած ստել է»:
Նախարար Հրայր Թովմասյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) պատվիրակության անդամներին:
Մարդու իրավունքները երեխաների աչքերով
Միջոցառման ընթացքում մասնակիցները նախ քննարկել են մարդու հիմնական իրավունքները, ապա կառուցել են իրավունքների ծառ՝ արտահայտելով երեխաների պատկերացմամբ մարդու հիմնական իրավունքները, ինչպես նաև ներկայացրել դրանց պաշտպանությանն ուղղված ներպետական և միջազգային կառույցները:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակվում է
2014թ. փետրվարի 14-ին, ժամը 16:50-ին, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ա. Մ.-ի կնոջ` Գ.Վ.-ի կողմից բերված հանձնունքի միջից հայտնաբերել և առգրավել են 10 հատ «Բ8» դաջվածքով դեղահաբ:
Միջազգային մասնավոր իրավունքը՝ ՀՀ ԱՆ ուշադրության կենտրոնում
Փետրվարի 15-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ Հայաստանում «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» օրենքի մշակման վերաբերյալ: ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությամբ կազմակերպված քննարկմանը մասնակցել են ոլորտի փորձագետներն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հրայր Թովմասյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներին
Հանդիպման ընթացքում նախարար Հրայր Թովմասյանը բարձր է գնահատել ԳՄՀԸ-ի հետ համատեղ աշխատանքը, միևնույն ժամանակ՝ մատնանշելով այն կոնկրետ ոլորտները, որոնցում իրականացվող բարեփոխումների շրջանակներում կարող են շարունակել համագործակցությունը:
Այսօր մենք հերոսների կարիք ունենք… Եվ փառք աստծո՝ ունենք հերոսներ
Հազար փառք Արմենին: Արմենի ծնողներին, հարազատներին ու մտերիմներին համբերություն՝ կորստյան ցավը կրելու համար: Պատիվ ու հարգանք հայրենիքին նվիրված որդի դաստիարակելու համար: Այսօր մենք հերոսների կարիք ունենք, և ոչ միայն սահմանին…
ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին» որոշման կիրառման արդյունքները
2013թ. համաներման կիրառմամբ 2014թ. հունվարի 10-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 875 անձ (706 դատապարտյալ և 169 կալանավորված անձ): Համաներման կիրառման արդյունքում 1212 ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձ ազատվել է պատժի հետագա կրումից, իսկ 148 անձի նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը համաներման ակտով սահմանված համապատասխան չափով կրճատվել է: Ներկայումս քրեակատարողական հիմնարկներում առկա է 3922 անձ:
«Վարդաշեն» ՔԿՀ-ում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ կվերականգնվի այսօր երեկոյան
ՀՀ ԱՆ ՔԿ վարչության և «Վարդաշեն» ՔԿ հիմնարկի աշխատակազմի կողմից անհապաղ միջոցառումներ են ձեռնարկվել, ինչի արդյունքում հիմնարկի խցերն ու ճաշարանը ապահովվել են այլընտրանքային տաքացուցիչներով: Վթարի պատճառով հիմնարկի բնականոն աշխատանքը չի տուժել: 08.01.2014թ-ի ժամը 21:00–ի դրությամբ էլեկտրաէներգիայի մատակարարումը մասնակիորեն վերականգնվել է, իսկ վերականգնողական աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն հունվարի 9-ին, ժամը 18:00-ին:
Դեկտեմբերի 26-ի դրությամբ համաներմամբ ազատվածների վերաբերյալ տեղեկատվություն
Համաներմամբ ազատվածների վերաբերյալ տեղեկատվություն
Հրայր Թովմասյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ
Հրայր Թովմասյան. «2014 թվականը թող լինի միասնության ու հավատի տարի: Թող մեզանից յուրաքանչյուրն առաջնորդվի այն պարզ գիտակցությամբ, որ ուժեղ, հզոր հայրենիք ունենալը մեր բոլորիս նպատակն է»: