Նորություններ

Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը՝ Սահմանդրության օրվա կապակցությամբ

04/07/2013
18 տարի առաջ Հայ ժողովրդի մեծամասնությունը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագիրը «այո» ասաց նորանկախ Հայաստանի Սահմանադրությանը: Փաստաթուղթ, որում ներառված են հայոց պետականության հիմնարար սկզբունքները , համազգային նպատակները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները: Փաստաթուղթ, որում ամրագրված սկզբունքները անկյունաքարային նշանակություն ունեն մեր պետության կայացման, հասարակական հարաբերությունների կարգավորման և ժողովրդավարության ամրապնդման գործում: Իսկ այդ սկզբունքները կյանքի կոչելը յուրաքանչյուրիս գերագույն խնդիրն ու պարտականությունն է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հրայր Թովմասյանն ընդունել է Լատվիայի արդարադատության նախարար Յանիս Բորդանսին և նախարարության աշխատակազմի ղեկավար Իրինա Կլավինային

03/07/2013
Ջերմ և անկաշկանդ զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել իրենց ղեկավարած գերատեսչություններում իրականացվող բարեփոխումների, համակարգին առնչվող օրենսդրական ընդհանրությունների և տարբերությունների վերաբերյալ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պարզաբանում` «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավական, լրատվական կայքում հրապարակված հոդվածի առնչությամբ

03/07/2013
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավական, լրատվական կայքում հրապարակված «Եթե դատապարտյալ ես, ուրեմն մարդ չես» վերնագրով հոդվածի հեղինակն անդրադառնալով հատկապես ցմահ դատապարտյալների հեռախոսային զանգերի սահմանափակումներին, նշում է, թե այդ սահմանափակումները « մտցրել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը»: Հարկ ենք համարում հիշեցնել , որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու ներքին կանոնակարգը կարգավորվում է ՀՀ կառավարության N 1543-Ն որոշմամբ, որն ընդունվել է դեռևս 2006թվականի օգոստոսի 3-ին: Հրայր Թովմասյանը արդարադատության նախարար է նշանակվել 2010թվականի դեկտեմբերի 17-ին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ ԱՆ առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանն ընդունել է Սերբիայի արդարադատության նախարարության պետքարտուղար Նիկոլիչ Դանիլոյին

02/07/2013
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի հետ հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները, նշել ընդհանրություններն ու տարբերությունները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հաշվետվություն՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության 2012 թ. բարեփոխումների ընթացքի և գործունեության արդյունքների վերաբերյալ

28/06/2013
ՀՀ արդարադատության նախարարությունը, որդեգրելով բաց և թափանցիկ աշխատաոճի սկզբունքը, այս հաշվետվության միջոցով հանրությանն է ներկայացնելու Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կատարած աշխատանքը, առկա խնդիրները, ձեռքբերումներն ու գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված հետագա ծրագրերը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկում` արդարադատության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ

25/06/2013
Ծրագրի խորհրդատուն ՀՀ արդարադատության նախարարության և դատական դեպարտամենտի աշխատակիցներին ներկայացրեց վիճակագրական տվյալների էլեկտրոնային շտեմարանի նախնական տարբերակը: Համակարգը, որն իրականացվում է Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում, պարունակում է վիճակագրական տեղեկություններ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցումների, դատական համակարգի և դատական ակտերի հարկադիր կատարման վերաբերյալ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ցմահ դատապարտյալն ինքնասպանություն է գործել

20/06/2013
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Մանվել Արմենի Հազրոյանը՝ պատժախցում, ծածկոցի բարակ կտրած շերտակտորով կախվելով ինքնասպանություն է գործել:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում ՌԴ նորանշանակ դեսպանին

19/06/2013
Դեսպան Վոլինկինը վստահեցրեց, որ իր լիազորությունների շրջանակներում կներդնի բոլոր ջանքերը՝ հայ-ռուսական համագործակցությունն էլ ավելի ամապնդելու և ընդլայնելու համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Վրաց նախարարը դրական է գնահատում դատաիրավական բարեփոխումներ կատարելու հայաստանյան փորձը

17/06/2013
Հրայր Թովմասյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել հարևան պետության իր պաշտոնակցին հատկապես դատաիրավական ոլորտում իրականացվելիք օրենսդրական փոփոխությունների հարցում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարար Հրայր Թովմասյանն ընդունեց ԵԽ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

14/06/2013
Հանդիպման նպատակն էր քննարկել ԵԽ նախաձեռնած «Ազատազրկման հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը եվրոպական ստանդարտներին համապատասխան» ծրագրի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման արդյունքների բողոքարկումներից բավարարվել է միայն մեկը

13/06/2013
Բողոքը մերժված մասնակիցներին կտրամադրվի պատճառաբանված որոշում: Դրանք կուղարկվեն դիմորդների տրամադրած փոստային հասցեներով՝ պատվիրված նամակի միջոցով, կամ, ցանկության դեպքում, դիմորդները կարող են որոշումները ստանալ անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով, կամ ներկայացուցչի միջոցով՝ լիազորագրի ներկայացմամբ, ՀՀ արդարադատության նախարարությունից:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակության մոսկովյան այցի ամփոփում

13/06/2013
Հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկու երկրներում իրականացվող օրենսդրական բարեփոխումներին, արդարադատության և իրավունքի ոլորտում հայ-ռուսական, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների Արդարադատության նախարարների խորհդի շրջանակներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ