Նորություններ

Քննարկում՝ նոտարական, ՔԿԱԳ մարմինների, ԴԱՀԿ, քրեակատարողական ծառայության և պետական ռեգիստրի ոլորտներում առկա խնդիրների ու իրականացվող բարեփոխումների վերաբերյալ

01/08/2013
Կարեն Զադոյանի խոսքով՝ իրենք պարբերաբար մշտադիտարկումներ են անցկացնում նոտարիատի, ՔԿԱ գրանցումների և իրավաբանական անձանց գրանցումների ոլորտներում: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համակարգում բավական լուրջ բարեփոխումներ են իրականացվել»,- ասել է Կարեն Զադոյանը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարարն արձակուրդում է

30/07/2013
Նախարարը հանգիստն ընտանիքի հետ անցկացնելու է Ջերմուկում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պարզաբանում

25/07/2013
Նախարար Հրայր Թովմասյանը լրագրողի հարցին պատասխանելով՝ «ոչ անօրիանական չէ» նկատի է ունեցել քաղաքապետի որոշման հրապարակումը, ինչը հաստատվում է նաև հարցի պատասխանից անմիջապես հետո հնչած նախարարի պարզաբանմամբ: Իսկ ՀՀ արդարադատության նախարարը պարզաբանել է, որ քաղաքապետի որոշումը անհատական ակտ է, ինչն անհրաժեշտ չէ հրապարակել՝ ըստ իրավական ակտերի մասին օրենքի: Անհատական ակտը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարարության երկու աշխատակից կվերապատրաստվեն Հռոմի համալսարանում

19/07/2013
Հրայր Թովմասյանը նշեց նաև, որ այս գործընթացը շարունակական է լինելու, հետագայում ևս նախարարության երիտասարդ, խոստումնալից լավագույն մասնագետները կարող են վերապատրաստման համար աջակցություն ստանալ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտը և Օդեսայի իրավաբանական ակադեմիան կհամագործակցեն

19/07/2013
Ուկրաինական կողմը ներկայացրել է «Օդեսայի իրավաբանական ակադեմիա» ազգային համալսարանի նախագահ Սերգեյ Կիվալովը, իսկ հայկական կողմը՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի տնօրեն Աշոտ Հայրապետյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ռուսաստանի Դաշնությունում կալանվորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությանյանի նկատմամբ ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրերի կիրառման հնարավորության մասին

19/07/2013
Հրաչյա Հարությունյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետություն կարող է իրականացվել դատապարտյալների փոխանցման մասին վերը նշված կոնվենցիաներով սահմանված կարգով՝ հետագա պատիժը Հայաստանի Հանարպետությունում կրելու նպատակով, միայն վերջինիս նկատմամբ ՌԴ իրավասու դատարանի կողմից մեղադրական դատավճիռ կայացնելու, ազատազրկման ձևով պատիժ նշանակելու և դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Սեմինար լրագրողների համար. «Դատաիրավական բարեփոխումներ, նախապատմություն, ձեռքբերումներ, ծրագրեր»

15/07/2013
Սեմինարի թեման էր «Դատաիրավական բարեփոխումներ, նախապատմություն, ձեռքբերումներ, ծրագրեր»: Նպատակն էր լրագրողներին ներկայացնել ՀՀ անկախությանը հաջորդած տարիների մեկնարկած բարեփոխումների նախապատմությունը, իրազեկել, թե բարեփոխումների 2009-2011թթ ծրագրով կատարված ինչ աշխատանքներ են կատարվել, ինչու է ծագել բարեփոխումների նոր ծրագրի մշակման և իրականացման անհրաժեշտությունը: Սեմինարի բանախոսների խնդիրն էր նաև ներկայացնել թե ինչ աշխատանքներ են արդեն կատարվել անցած տարի ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված 2012-2016թթ իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրի շրջանակներում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մտադրությունների հուշագիր՝ ուղղված ՀՀ-ում գործարար միջավայրի բարեփոխումների խթանմանն ու վեճերի այլընտրանքային կարգավորման համակարգի բարելավմանը

11/07/2013
Մտադրությունների հուշագրով նախանշված են մի շարք գործողություններ, որոնք պետք է իրականացվեն 2013 թվականի հուլիսից մինչև 2014 թվականի դեկտեմբերը: ԱՄՆ ՄԶԳ-ն նշված ծրագրի միջոցով աջակցելու է ՀՀ արդարադատության նախարարությանը նորմատիվ իրավական ակտերի և օրինագծերի մշակման, հանրային լսումների և շահառուների հետ կլոր սեղան- քննարկումների անցկացման հարցում: Համագործակցությունը ուղղված է լինելու ոչ միայն համակարգի բարելավմանը, այն նաև ապահովելու է բարեփոխումների վերաբերյալ պատշաճ իրազեկման միջոցով ՎԱԿ համակարգի հանդեպ բիզնես համայնքի վստահության աճը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Աղավնու միջոցով փորձել են սպիտակադեղնավուն փոշիով փաթեթ մտցնել «Սևան» ՔԿՀ

10/07/2013
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի տեղեկացմամբ, որոնողական միջոցառումների արդյուքում ՔԿ հիմնարկի բնակելի գոտու տարածքում հայտնաբերվել են երկու սպիտակ աղավնի, որոնցից մեկի ոտքին կպչուն ժապավենով ամրացված է եղել փաթեթ: Փաթեթի ստուգմամբ հայտնաբերվել է 750 մլգ ընդհանուր քաշով սպիտակադեղնավուն փոշի:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հրայր Թովմասյանն ընդունել է ԳՄՀԸ «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Ցենո Ռայխենբեխերին

09/07/2013
Նախարար Հրայր Թովմասյանը, բարձր գնահատելով երկարամյա համատեղ աշխատանքը ԳՄՀԸ-ի հետ, շնորհակալություն է հայտնել տարածաշրջանում ծրագրի ղեկավար Ցենո Ռայխենբեխերին հատկապես արդյունավետ համագործակցության համար: «Սրտանց շնորհակալ եմ և համոզված, որ կշարունակեք մնալ հայ ժողովրդի և Հայաստանի բարեկամը»,- իր խոսքում նշել է Արդարադատության նախարարը, ապա Ցենո Ռայխենբեխերին պարգևատրել ՀՀ արդարադատության նախարարության Շահամիր Շահամիրյանի անվան ոսկե հուշամեդալով՝ մաղթելով նրան արգասաբեր աշխատանք:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը՝ Սահմանդրության օրվա կապակցությամբ

04/07/2013
18 տարի առաջ Հայ ժողովրդի մեծամասնությունը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագիրը «այո» ասաց նորանկախ Հայաստանի Սահմանադրությանը: Փաստաթուղթ, որում ներառված են հայոց պետականության հիմնարար սկզբունքները , համազգային նպատակները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները: Փաստաթուղթ, որում ամրագրված սկզբունքները անկյունաքարային նշանակություն ունեն մեր պետության կայացման, հասարակական հարաբերությունների կարգավորման և ժողովրդավարության ամրապնդման գործում: Իսկ այդ սկզբունքները կյանքի կոչելը յուրաքանչյուրիս գերագույն խնդիրն ու պարտականությունն է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հրայր Թովմասյանն ընդունել է Լատվիայի արդարադատության նախարար Յանիս Բորդանսին և նախարարության աշխատակազմի ղեկավար Իրինա Կլավինային

03/07/2013
Ջերմ և անկաշկանդ զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել իրենց ղեկավարած գերատեսչություններում իրականացվող բարեփոխումների, համակարգին առնչվող օրենսդրական ընդհանրությունների և տարբերությունների վերաբերյալ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ