Նորություններ

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Արդարադատության նախարարություն

06/09/2013
Հանդիպման ավարտին Նախագահը կոչ է արել բոլորին ավելի ակտիվ աշխատել. «Մենք մտել ենք մի փուլ, երբ պետք է, իրոք, մեր ջանքերն ավելացնենք: Մի կողմից պետք է բարեփոխումները շարունակենք՝ հասցնենք տրամաբանական ավարտին, մյուս կողմից էլ պետք է կարողանանք նոր գործընթացը, որն սկսել ենք կապված Մաքսային միության հետ, առաջ տանել. մենք հսկայական աշխատանք ունենք կատարելու՝ մինչև 50 լուրջ փաստաթղթեր պետք է տանենք Ազգային ժողով: Իսկ այդ փաստաթղթերի պատրաստման հիմնական բեռը և բազմաթիվ այլ խնդիրներ ձեզ վրա է լինելու: Այսինքն՝ մենք հիմա պետք է մեր աշխատաժամանակն էլ երկարացնենք, աշխատանքի արդյունավետությունն էլ բարձրացնենք»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը և հաջողություններ մաղթել նախարարության աշխատակիցներին՝ պատրաստակամություն հայտնելով մշտապես լսել նախարարությունում աշխատանքի արդյունավետության բարձրացման հետ կապված նրանց բոլոր առաջարկությունները, նորամուծություններն ու գաղափարները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հանդիպում՝ լրագրողների հետ

06/09/2013
Նախարար Հրայր Թովմասյանը լրագրողներին որոշ մանրամասներ է փոխանցել նախարարության տարբեր ճյուղերում ՝ մասնավորապես ՔԿԱԳ, քրեակատարողական հիմնարկներում, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցման գործակալությունում, նոտարական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքի և գոյություն ունեցող խնդիրների մասին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հրավիրում ենք լուսաբանելու

05/09/2013
Սեպտեմբերի 6-ին, ժամը 13:30-ին ՀՀ արդարադատության նախարարությունում (Հալաբյան 41/ա) տեղի կունենա ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի և տեղակալներ Գրիգոր Մուրադյանի, Արամ Օրբելյանի, Ռուբեն Մելիքյանի ու Եղիշե Կիրակոսյանի մամուլի ասուլիսը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին

03/09/2013
Հյուրի խնդրանքով արդարադատության նախարարը հակիրճ ներկայացրել է արդարադատության ոլորտում առկա խնդիրներն ու 2012-2016 թվականների իրավական-դատական բարեփոխումների ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկում՝ «Մշտապես գործող արբիտրաժի խնդիրները Հայաստանում» թեմայով

02/09/2013
Վեճերի լուծման այլընտրանքային միջոցների խրախուսման, ասել է, թե արբիտրաժային դատարանների ձևավորման գործընթացը դեռևս դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի ռազմավարական ծրագրով էր նախատեսված: Արբիտրաժային դատարաններն այսօր գործում են, սակայն ինստիտուտի լիարժեք կայացման, վեճերի լուծման այլընտրանքային ձևերի հանդեպ հանրության վստահության բարձրացման, իրազեկվածության հարցում էական անելիքներ կան, օրենքի կիրառման ընթացքում ծագել են նաև որոշակի խնդիրներ, որոնք կարգավորելու համար փոփոխությունների անհրաժեշտություն է ծագել:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մահացել է ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի պետ Վարդան Սարգսյանը

29/08/2013
ՀՀ ԱՆ ՔԿՎ ողջ անձնակազմը ցավակցում է Վարդան Սարգսյանի հարազատներին և մտերիմներին` անժամանակ կորստի կապակցությամբ: Վ. Սարգսյանի լուսավոր հիշատակը միշտ վառ կմնա բոլորի սրտերում, որպես բանիմաց, արհեստավարժ, մարդկային բարձր արժանիքներով օժտված գործընկեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Աջակցություն՝ դատապարտյալների առաջին դասարանցի երեխաներին

28/08/2013
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հանձնարարությամբ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը քրեակատարողական տարբեր հիմնարկներում պահվող դատապարտյալների առաջին դասարանցի երեխաներին հատկացրել է պայուսակ, անհրաժեշտ գրենական պիտույքներ և հագուստ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ի գիտություն

23/08/2013
Ի գիտություն այն լրատվամիջոցների, որոնք անդրադարձել են մատուցված հեռախոսակապի համար հեռահաղորդակցության օպերատոր «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ին ՀՀ արդարադատության նախարարության կատարած վճարումներին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 23-րդ տարեդարձի կապակցությամբ

23/08/2013
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արամ Օրբելյանը հանդիպել է Ֆրանսիայի ազգային կառավարման դպրոցի և Սորբոնի համալսարանի ուսանողներին

14/08/2013
Հյուրերը հետաքրքվել են Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգով, տնտեսական ու իրավական ոլորտներում առկա խնդիրներով, իրականացվող բարեփոխումներով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Փորձել են «B8» դաջվածքով դեղահաբ մտցնել քրեակատարողական հիմնարկ

14/08/2013
Հերթապահ խմբի աշխատակիցները հիմնարկի մասնաշենքի տանիքից բռնել են աղավնուն, որի պոչին կպչուն ժապավենով ամրացված է եղել փաթեթ: Փաթեթի զննությամբ հայտնաբերել են 1.75 գրամ կանաչ գույնի, յուրահատուկ հոտով զանգված և երեք հատ 1.2 գրամ սպիտակ, օվալաձև, «B8» դաջվածքով դեղահաբեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կասեցվել է թմրամիջոցի ներթափանցումը՝ ՔԿՀ

07/08/2013
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ, վերոհիշյալ երկու փաթեթներից յուրաքանչյուրի մեջ եղել է 2 հատ սպիտակ, օվալաձև «B8» գրառմամբ 4 դեղահաբ: Փորձաքննությամբ պարզվել է, որ հայտնաբերված 4 դեղահաբերը միասին պարունակում են 0.03 գրամ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց: Կատարվում է հետաքննություն:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ