Նորություններ
Նոտար Ալվարդ Մելքոնյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ հայցը բավարարվեց. Փաստինֆո
ՀՀ վարչական դատարանը բավարարել է ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայցադիմումը: ՀՀ արդարադատության նախարարը նոտարին զբաղեցրած պաշտոնից ազատելու պահանջով հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան:
Սնանկության գործով կառավարչի որակավորման վկայական է ստացել 7 դիմորդ
Նիստի արդյունքում որոշվել է բոլոր դիմորդներին տրամադրել վկայականներ` հիմք ընդունելով նրանց ներկայացրած փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունն օրենքի պահանջներին:
Ամփոփվել են նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման արդյունքները
Հանձնաժողովը որոշել է 17 և ավելի միավոր ստացած աշխատանքերի դիմորդներին տրամադրել տեղեկանք, իսկ մնացած դիմորդներին մերժել ՝ հնարավորություն ընձեռելով դիմորդին ծանոթանալ ստուգված աշխատանքին և գնահատականին:
Հրայր Թովմասյանն ընդունեց Էստոնիայի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը
Հյուրերի խնդրանքով նախարար Թովմասյանը ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության ենթկայության տակ գտնվող առանձին ստորաբաժանումների գործառույթները, համակարգում իրականացվող բարեփոխումները, որոնք նախատեսված են 2012-2016 թվականների իրավական և դատական բարեփոխումների ծրագրով:
«Հոգեկան առողջությունը բանտերում » թեմայով դասընթաց՝ ՀՀ արդարադատության նախարարությունում
Հոլանդերը Հայաստանում է Themis Electronic Systems ընկերության ծրագրով: Ընկերությունը ՀՀ արդարադատության նախարարության հետ քննարկում է բանտերում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հետ կապված հարցեր:
Հրայր Թովմասյան. Մենք մեկ անգամ ևս սխալվելու ժամանակ չունենք
Ըստ Հրայր Թովմասյանի` հասարակության գիտակցության մեջ փոփոխության անհրաժեշտություն կա: Դատական իշխանության վերափոխմանը զուգահեռ հասարակությունը պետք է հասկանա, որ, եթե վեճ ունի, պետք է գնա դատարան և այնտեղ լուծի այդ վեճը:
ՀՀ ԱՆ-ն սկսում է սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման աշխատանքները
Դիմորդները մինչև 2013 թվականի մայիսի 22-ը ժամը 17:00-ը կարող են ներկայացնել սույն հայտարարությամբ նախատեսված փաստաթղթերը, որոնց ուսումնասիրության արդյունքում կարող են ստանալ որակավորման վկայական:
Հրայր Թովմասյանը վերանշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հրայր Թովմասյանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի քննարկում
Քննարկման մասնակիցների առջև դրված կարևոր խնդիրներից մեկն էլ օրենսգրքի բարեփոխման հիմնական ուղղությունները բացահայտելն ու դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել է:
Հրայր Թովմասյանի միջնորդությամբ դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության
Արդարադատության խորհուրդը որոշեց բավարարել ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը և ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանին հայտարարեց նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով:
Հաշվետվություն՝ ՀՀ Նախագահի 2012թ-ի հունիսի 30-ի թիվ ՆԿ-96-Ա կարգարդրությամբ հաստատված միջոցառումների ծրագրից բխող 2012 թվականի ընթացքում մշակված օրինագծերի վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգարդրությամբ հաստատված միջոցառումների շրջանակներում 2012 թ. և 2013 թ. մայիսի դրությամբ` ծրագրով նախատեսված իրավական ակտերը:
Նիկոլայ Առուստամյանի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ-ում է
Առուստամյանը գոհունակություն է հայտնել ընդունելությունից և կատակով նշել, որ չնայած բանտում գտնվելը հաճելի չէ, բայց հայաստանյան պատվիրակությունն իրեն շատ լավ է զգում «Դոջ» ուղղիչ հիմնարկում: