Նորություններ
Հանրային քննարկման է ներկայացվում օրենքի նոր նախագիծ
Նախարարությունը կարևորում է Ձեր մասնակցությունը օրենքները բարելավելու հարցում և ակնկալում առաջարկություններ ու մեկնաբանություններ ներկայացված նախագծի շուրջ:
Հրապարակվել է ԵԽ անդամ պետությունների դատական համակարգերի գնահատման 2010-2012 թվականների զեկույցը
Զեկույցում ներառված են ԵԽ արդարադատության արդյունավետության հարցերով եվրոպական հանձնաժողովի կողմից իրավասու մարմիններին նախօրոք ուղարկված հարցաշարերի պատասխանների վրա հիմնված տեղեկություններ 47 պետությունների դատական համակարգերի վիճակի մասին:
Նոտարների թեկնածուների որակավորման ստուգումը հաղթահարած դիմորդների ցանկը
Հարցազրույցի ավարտին նախարարի առաջարկով բոլոր 12 մասնակիցները համարվել են նշված փուլն անցած:
ՀՀ արդարադատության նախարարն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին
Կարևորելով այս երկու նախաձեռնությունները` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հիմնադրամին ամբողջությամբ փոխանցել է իր մեկ ամսվա աշխատավարձը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատուն տվյալ ամսվա ընթացքում արտահայտված և առանձնակի կարևորություն ներկայացնող իրավական դիրքորոշումների համակարգված ընտրանի է:
ՄԻՊ աշխատակազմ. դատապարտյալ Հայկ Գալստյանը հացադուլի մեջ չի գտնվում, չի կարել աչքերը և չի էլ պատրաստվում
Այս մասին պարզել են Պաշտպանի արագ արձագանքման աշխատակիցները՝ Հայկ Գալստյանի հետ ունեցած զրույցի ընթացքում:
Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը շախմատ խաղացին բանտարկյալների հետ. News.am
Մրցաշարի մասնակիցները պարգեւատրվեցին պատվոգրերով, իսկ երեք լավագույն խաղացողները հնարավորություն կստանան մեկ անգամ առանձին հանդիպել հարազատների հետ։
Հայ մշակույթը մեծ կորուստ կրեց
Տաղանդաշատ երգչուհի Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի անժամանակ և անսպասելի մահը ցնցեց ու խորապես վշտացրեց բոլորին, նրա երգարվեստի երկրպագուներին: Նա դեռ շատ ասելիքի ուներ, նրա կատարումներին սիրով և մեծ ակնկալիքով սպասում էին թե Հայաստանում և թե արտերկրում: Ֆլորա Մարտիրոսյանը մշակույթի ասպարեզում մեծ և անգնահատելի ավանդ ուներ ոչ միայն իր փայլուն կատարումներով, այլ նաև հայ երգի տարածման, հայ երգը աշխարհին ներկայացնելու գործում:
Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը դատապարտյալների հետ շախմատային սեանս կանցկացնեն
Միջոցառումն անցկացվում է դատապարտյալների սոցիալ-հոգեբանական վիճակի բարձրացմանը նպաստող ծրագրի շրջանակներում:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին պաշտոնական այցը ԻԻՀ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 10-ից երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն: Այցի նպատակը դատապարտյալների փոխանցման մասին երկկողմ համաձայնագիր ստորագրելն էր: Համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության և ԻԻՀ արդարադատության նախարարների միջև: Հայաստանի անկախ Հանրապետության արդարադատության նախարարն առաջին անգամ էր պաշտոնական այցով մեկնում Իրանի Իսլամական Հանհրապետություն: Եվ ինչպես նշվել է արդարադատության երկու նախարարների հանդիպման ընթացքում, առաջին անգամ է նման համաձայնագիր ստորագրվում կողմերի միջև:
ՀՀ ԱՆ նոտարների որակավորման ստուգման արդյունքների ամփոփումը բողոքարկումից հետո
Հանձնաժողովը, բողոքները ուսումնասիրելիս, որոշել է առաջնորդվել սկզբունքով, համաձայն որի՝ բոլոր տարընկալումները պետք է գնահատվեին հօգուտ դիմորդների:
Ավարտական քննություններ ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեկակատարողական հիմնարկում
Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեկատարողական հիմնարկում անցկացվեցին դատապարտյալների գիտակրթական և մշակութային ինքնագործ միավորման մասնագիտական ուսուցման ծրագրին մասնակցած դատապարտյալների ավարտական քննությունները՝ անգլերեն և համակարգչային հմտություններ առարկաներից: