Նորություններ
Սնանկության գործով կառավարչի որակավորում ստացած բոլոր դիմորդները վկայական կստանան
Սնանկության գործով կառավարչի որակավորում ստացած դիմորդները կարող են վկայականները ստանալ սույն թվականի նոյեմբերի 26-28-ը ընկած ժամանակահատվածում` դիմելով ՀՀ արդարադատության նախարարություն /հասցե` ք. Երևան, Հալաբյան 41 ա/:
Արդարադատության ոլորտում ԵՄ աջակցությամբ իրականացված ծրագրերի արդյունքները
Եվրամությունը եղել է, կա և շարունակում է մնալ Հայաստանի սոցիալ-տնտեսական բոլոր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գլխավոր գործընկերը. Հրայր Թովմասյան
Ամփոփել են նոտարների որակավորման ստուգման գործնական խնդիրների փուլի արդյունքները:
ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովը 2012 թվականի նոյեմբերի 5-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է նոտարների որակավորման ստուգման երկրորդ՝գործնական խնդիրների փուլի արդյունքները: Ստուգումների երկրորդ փուլին մասնակցել է 41 թեկնածու, որոնցից 11-ն է հաղթահարել անցողիկ՝ 85 միավորի շեմը:
Հայտնի են նոտարի թեկնածուների որակավորման ստուգման երկրորդ փուլի արդյունքները
Նոտարի թեկնածուների որակավորման ստուգման երկրորդ փուլին մասնակցել են նախորդ փուլը հաղթահարած 41 մասնակիցները, որոնցից միայն 11-ն է հաղթահարել անցողիկ շեմը՝ 85 միավորը:
Նոտարի թեկնածուների որակավորման ստուգման երկրորդ փուլ
Նոտարի թեկնածուների որակավորման ստուգուման երկրորդ՝ խնդիրների փուլը, տեղի է ունենալու սույն թվականի նոյեմբերի 3-ին ժամը 10:00-ին ՀՀ արդարադատության նախարարության շենքում/ հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա/:
Քրեական դատավարության նոր օրենսգիրքը կլուծի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրները
Երկու օր առաջ աշխատանքային խումբը ՀՀ նախագահի աշխատակազմից ստացել է քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին վերաբերող վերլուծություն
Նախարարի խոսքը համատեսքից դուրս է տարածվել
Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցների հետաքրքրությունը ասվածի հանդեպ, լրացուցիչ պարզաբանում ենք, որ նախարար Հրայր Թովմասյանի խոսքը ընդհանրական չէր, նախարարը նկատի չէր ունեցել բոլոր դատապարտյալներին: Նախարարը նկատի է ունեցել կոնկրետ դատապարտյալների, կոնկրետ արարքները և որ հանցավոր աշխարհում բողոքի ձև, բերանը կամ աչքը կարելու միջոցով և իրենց հանդեպ ուշադրություն հրավիրելու մեթոդը սովորական երևույթ է դարձել և ոչ միայն Հայաստանում:
Ներկայացվեցին Հայաստանում պրոբացիոն ծառայության ձևավորման Ռազմավարական փաստաթղթի առաջին նախագիծն ու Գործողությունների պլանը
Պրոբացիոն գործողությունների նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել իրավախախտներին, նվազեցնել հանցագործությունների մակարդակը և բարձրացնել հասարակության ապահովության աստիճանը:
Նոտարական ծառուղի՝ Մաշտոցի պուրակում
Ավանդույթի համաձայն, Հրայր Թովմասյանը, Կամո Արեյանը, ինչպես նաև միջոցառմանը մասնակցող հյուրերը Նոտարական ծառուղում տնկեցին անվանական ծառեր:
ՀՀ արդարադատության նախարարը հյուրընկալեց ՌԴ նոտարական պալատի պատվիրակությանը
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ նոտարական պալատի նախագահ Մարիա Սազոնովային և պալատի մի քանի անդամների: Փորձի փոխանակման նպատակով Հայաստան ժամանած ռուսաստանյան նոտարական պալատի անդամների խնդրանքով նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց ՀՀ նոտարական համակարգում առկա խնդիրներն ու իրականացվող բարեփոխումները:
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բռնկված հրդեհը մարվել է
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ադմինիստրատիվ տարածքի դատարկ սենյակներից մեկում բռնկվել են հոսանքի մալուխները:
Պարզաբանում՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ի նախկին աշխատակցի բաց նամակի առնչությամբ
Հարկ ենք համարում հայտնել, որ Ս. Այվազյանը, ինչ-ինչ նպատակներից ելնելով մի շարք փաստեր խեղաթյուրել է: