ԶԼՄ-ները մեր մասին

Ծանր հիվանդության հիմքով պատժից ազատման միջնորդագիրը դատարանը կքննի անհապաղ. օրինագիծը՝ ԱԺ-ում

25/05/2020
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը, որը վերաբերում է կալանավորի/դատապարտյալի՝ ծանր հիվանդության հիմքով պատժի կրումից կամ կալանքից ազատվելու ժամկետներն ամրագրելու անհրաժեշտությանը. «Մտահոգիչ է, որ հունվարին ՔԿՀ-ներում մահացության երեք դեպք է գրանցվել, որոնցից երկուսը՝ ծանր հիվանդության հետեւանքով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց երեխայի ծննդյան վկայականում ՀԾՀ-ն նշելու մասին նախագծին

23/05/2020
ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծին, որով առաջարկվում է, որ ծնողի համաձայնությամբ երեխայի ծննդյան վկայականում ներառվի նաև հանրային ծառայության համարանիշը

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մեկ անձի կողմից մեկ շաբաթվա ընթացքում մեկ հանձնուք կթույլատրվի փոխանցել դատապարտյալին․ Բադասյան

14/05/2020
Մեկ անձի կողմից մեկ շաբաթվա ընթացքում մեկ հանձնուք կթույլատրվի հանձնել Քրեկատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալին, եթե անձը պահպանի համապատասխան պահանջները և պայմանները։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Բռնության հրապարակային կոչն ու քարոզը կքրեականացվեն

15/04/2020
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բռնության հրապարկային կոչը և քարոզը քրեականացնել:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Խորհրդարանն ընդունեց գրավը որպես խափանման առանձին միջոց սահմանելու նախագիծը

14/04/2020
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց գրավը՝ որպես առանձին խափանման միջոց, սահմանելու վերաբերյալ Կառավարության ներկայացրած նախագիծը։ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին կողմ քվեարկեց 97, դեմ 1 պատգամավոր

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դիտակետում պետք է լինեն ինչպես ներկա և ապագա, այնպես էլ նախկին հայտարարատու պաշտոնատար անձինք

13/04/2020
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դիտակետում պետք է լինեն ինչպես ներկա և ապագա, այնպես էլ նախկին հայտարարատու պաշտոնատար անձինք։ «Առաջին լրատվականի» հետ զրույցում այդ մասին ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Զանգերի ֆիքսումը թույլ կտա կանխարգելել 7 օրը մեկ վարակվածների թվի կրկնապատկման դինամիկան

01/04/2020
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցնում է, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հեռախոսազանգերը ֆիքսելու մեխանիզմը համաչափ է, միջամտությունները անհրաժեշտ տարրական միջամտություններ են և միանշանակ իրավաչափ նպատակ են հետապնդում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ռուստամ Բադասյան. «Սա կբերի նրան, որ կալանքի կիրառման դեպքերը կնվազեն»

20/03/2020
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց կառավարության հեղինակած՝ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը, որն առնչվում է գրավի կիրառման ինստիտուտին: Ինչպես նշեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, օրինագծով սահմանվում է՝ գրավը պետք է դիտարկել ոչ միայն որպես կալանքի այլընտրանքային միջոց, այլեւ որպես ինքնուրույն խափանման միջոց. «Սա կբերի նրան, որ կալանքի կիրառման դեպքերը կնվազեն:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կալանք եւ ազատազրկում՝ բռնության կոչ անողներին ու բռնություն քարոզողներին. օրինագիծը՝ ԱԺ-ում. փոխնախարար Սրբուհի Գալյան

05/03/2020
ՀՀ Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում լրացումներ կատարելու օրինագծերը, որոնց հեղինակն է կառավարությունը, այսօր ԱԺ-ում քննարկվում են առաջին ընթերցմամբ: Առավելագույնը երկու ամիս կալանք եւ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով, եւ առավելագույնը մեկ տարվա ազատազրկում: Եթե նշյալ օրինագծերն ընդունվեն, պատժի տեսակներն այսպիսին կլինեն:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց պետռեգիստրը ԶԼՄ-ների համար անվճար դարձնելու նախագիծը. փոխնախարար Սրբուհի Գալյան

05/03/2020
Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության ներկայացրած «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին», «Զանգվածային լրատվության մասին» և հարակից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու առաջարկը: Հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ հնարավորություն է ընձեռվում լրատվամիջոցներին և լրատվական գործունեություն իրականացնող անձանց առանց պետական տուրք վճարելու տեղեկություններ ստանալ պետական միասնական գրանցամատյանից՝ հայտ ներկայացնելու միջոցով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ինչ հայտարարել ենք, դա էլ արել ենք․ նախարարն՝ իրենց վեթինգից հրաժարվելու, ընդդիմության քննադատության մասին.Նախարար Ռուստամ Բադասյան

04/03/2020
«Եթե խոսքը միայն ոստիկանապետի և ԱԱԾ պետի մասին է, ապա դա իմ իրավասությունների մեջ չի մտնում, եթե ժամկետ կա, ապա այդ ժամկետում կլինի որոշում»,- ոստիկանապետի և ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարների պաշտոնավարման ժամկետի լրանալու հարցին ի պատասխան՝ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Թվարկված են հոդվածները, որոնց դեպքում բռնագանձման համար ուսումնասիրություն կարող է սկսվել. Ռուստամ Բադասյանը՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նախագծի մասին

04/03/2020
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներայացրեց կառավարության կողմից ներկայացված՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսում է թույլատրել բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ