Տեսա-ձայնադարան

ԱՆ իրավաբանական ինստիտուտի մասնաշենքը նորոգման վերջին փուլում է. Արմնյուզ

29/05/2014
Արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտը 2015-ին կունենա ժամանակակից բոլոր պայմաններին բավարարող բարեկարգ ուսումնական շենք: Նախարարության հատուկ` քրեակատարողական ու դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողները վերապատրաստման դասընթացներ կանցնեն Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում:  Այս տարի շահագործման են հանձնվել կենտրոնի նկուղային ու առաջին հարկերը: Վերանորոգման աշխատանքների ընթացքին Արդարադատության նախարարն է հետեւում: Մինչեւ սենյակներով անցնելը` շնորհավորանք Առաջին հանրապետության օրվա առիթով: Հովհաննես Մանուկյանն ուսումնական կենտրոն է եկել ոչ թե լավն արձանագրելու, այլ ինչպես ինքն ասաց` թերությունները տեսնելու:  Ժամանակակից սարքավորումներով հագեցած լսարաններ, մարզադահլիճ, հրաձգային վարժասարք ու փակ հրաձգարան` մարտական զենքով կրակելու համար: Առաջինը նախարարն է փորձում` հետո լրագրողները: Հաղթողները նաեւ պարգեւատրվում են:  Ինչպե՞ս աշխատել ազատազրկվածների հետ: Այս ուսումնական պատժախուցը կօգտագործվի Նախարարության ծառայողներին վերապատրաստելու համար: Ազատազրկվածների փոխարեն` դերասաններ կլինեն: Գիշերակացով ուսումնական կենտրոնում վերապատրաստում եւ ուսուցում կարող են անցնել 30 ծառայողներ: Նախատեսված է 60 ակադեմիական ժամ` վերապատրաստման համար, նույնքան` հատուկ ուսուցման:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հարցազրույց - Հովհաննես Մանուկյան

26/05/2014
Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի հյուրը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն է: 

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նոր կառավարության նոր դեմքերը

17/05/2014
Ովքե՞ր են նոր նախարարները, ի՞նչ ճանապարհ են անցել և ինչպիսի՞ն է նրանց մարդկային դիմագիծը: «Հրապարակում» հեռուստածրագրի դիտակետում արդարադատության, բնապահպանության և քաղաքաշինության բնագավառների նոր պատասխանատուներն են:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության դիմանկար

14/05/2014
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Արդարադատության դիմանկար» հաղորդման անդրադարձը Հայաստանի Հանրապետության դեմ ՄԻԵԴ ներկայացված գանգատներին, կայացրած վճիռների կատարմանը: 

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Գրիգոր Մուրադյանը պարզաբանում է ՀՀ վարչապետի հայտարարությունը

18/04/2014
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Մուրադյանը 1in.am-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը՝ սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով, մինչև Սահմանադրական դատարանի 2014-ի ապրիլի 3-ի որոշմամբ նախատեսված` «Կուտակային կենսաթոշակների մասինե օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը, Ազգային Ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արյունատվության ակցիա` Ավետման տոնին

07/04/2014
Արյունաբանական ինստիտուտում մարդաշատ է: Կամավոր դոնորների շարքերը համալրելու են եկել Արդարադատության նախարարության աշխատողները: Դոնոր դառնալ ցանկացողները շատ են, դոնորության համար անհրաժեշտ պահանջները` նույնպես: Քաջ առողջությունը նախապայման է: Բոլոր ցանկացողները դոնորի հարցաթերթիկ են լրացնում: Հետո մանրակրկիտ բժշկական զննում անցնում: Հրայր Թովմասյանի խոսքով` ի սկզբանե որոշել էին երեք տասնակ աշխատակիցներով գալ, հետո պարզեցին, որ նրանցից գուցե միայն 5-ը կարողանան համապատասխանել դոնոր դառնալու չափանիշներին, ու կամավորների թիվն ավելացավ: Արյուն հանձնողներին նախ քաղցր թեյ են տալիս, հետո նաև` ուղեկցում ճաշարան: Հայաստանը 60-70 հազար կամավոր արյան դոնորի կարիք ունի: Առկա դոնորների քանակը մեր երկրի պահանջարկի միայն 4 տոկոսն է կազմում: Հրայր Թովմասյանն նշեց, որ օրվա ընտրությունը պատահական էր, միաժամանակ չբացառեց, որ հետագայում մայրության տոնին արյուն հանձնելը նախարարությունում ավանդույթ դառնա:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ