Տեսա-ձայնադարան

Արդարադատության նախարարության բարեփոխումների մասին քննարկում Սյունիքում.Iravaban.net

10/12/2013
Հայաստանը 6-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում բիզնես սկսելու, ընկերություն գրանցելու հեշտությամբ: Չնայած դրան՝ դեռևս առկա են բավական թվով խնդիրներ: Այս մասին դեկտեմբերի 9-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի կազմակերպած միջոցառման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը: Նա ներկայացրել է նոտարական, ՔԿԱԳ մարմիններում, ԴԱՀԿ ծառայությունում, քրեակատարողական ծառայության և պետական ռեգիստրի գործունեության ոլորտներում իրականացվող բարեփոխումները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկում Գյումրիում. «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում

27/11/2013
  Նոյեմբերի 27-ին Գյումրիում անցկացվել է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում քննարկում, որի նպատակն էր ներկայացնել բարեփոխումների շրջանակում իրականացված աշխատանքները, նոտարական ՔԿԱԳ մարմիններում, ԴԱՀԿ, քրեակատարողական ծառայությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց գրանցման պետռեգիստրի ոլորտներում դեռևս առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները:  Միջոցառումը նախաձեռնել էին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացան և Շիրակի հակակոռուպցիոն կենտրոնը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, Շիրակի մարզում գործող վերը նշված ծառայությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:  Փոխնախարար Արամ Օրբելյանը քննարկման մասնակիցներին հակիրճ ներկայացրել է ՔԿԱԳ մարմիններում իրականացվող փաստաթղթերի թվայնացման գործընթացը, իրազեկել նաև, որ առաջիկայում ակնկալվում է էլեկտրոնային նոտարական համակարգի շնորհանդեսը: 

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Բանաձև»-ի անդրադարձը պրոբացիայի ծառայությանն ու դրա ներդրմանն ուղղված աշխատանքներին

18/11/2013
Պրոբացիայի ծառայությունը նպաստում է քրեական արդար դատավարությանը, հանցագործություն կատարած անձին հասարակություն վերադարձնելու կազմակերպմանը: Փորձը ցույց է տվել, որ միայն պատժի կիրառումն արդյունավետ չէ, առավել էֆեկտիվ է վերականգնողական արդարադատությունը, երբ հոգեբանները, սոցիալական աշխատողներն ու մյուս մասնագետներն իրավախախտին պատրաստում են հասարակություն վերադառնալուն և որոշակի գործունեություն իրականացնելուն: «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքի «Բանաձև» հաղորդման ժամանակ այս և այլ թեմաների շուրջ են զրուցել ՀՀ արդարադատության նախարարի օգնական Հայկ Սարգսյանն ու «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը:   Տեսանյութն ամբողջությամբ կարող եք դիտել սկզբնաղբյուր կայքում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դատավորների գնահատման առաջարկվող մեխանիզմը տարակարծությունների տեղիք է տվել. ԱՐՄՆՅՈՒԶ

23/10/2013
«Ինչ անել, որ դատական իշխանության վերին օղակներում ոչ թե միջակները, այլ լավագույնները հայտնվեն: Դատական օրենսգրքի փոփոխություններով Արդարադատության նախարարությունը խնդրի լուծման տարբերակ է գտել` գնահատել դատավորներին ու լավագույններին ընդգրկել առաջխաղացման ցուցակներում: Եվրախորհրդի անդամ երկրների 2/3-ում դատավորի գործունեության գնահատման մեխանիզմն արդյունավետ գործում է»,- տեղեկացնում է «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքը՝ ավելացնելով, որ ըստ նախագծի, վիճակահանությամբ ընտրված դատավորները կգնահատեն դատական ակտերի հիմնավորվածությունը եւ նիստերին դատավորի պատշաճ վարքը: Ցածր գնահատված դատավորների նկատմամբ կարգապահական միջոցներ կկիրառվեն` սկսած հարկադիր վերապատրաստումից մինչեւ լիազորությունների դադարեցում` 6 տարի շարունակ վատ ցուցանիշներ արձանագրելու դեպքում: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ինչպե՞ս որդեգրել հայ երեխա

07/08/2013
Ա1+ -ի հետ հարցազրույցում ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի տեղակալ Արգամ Ստեփանյանը տեղեկացնում է, որ 2013 թվականի առաջին կիսամյակում նոր ընտանիք է ձեռք բերել ընդամենը 45 երեխա, որից 23-ը Հայաստանի սահմաններից դուրս։ Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ նվազել է որդեգրությունների քանակը: 

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայաստանի Խորհրդարանը չի տարբերվում ֆրանսիական կամ գերմանական խորհրդարաններից. Հրայր Թովմասյան

21/05/2013
Հայաստանի Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումներն ընթանում են նույն կերպ, ինչպես Ֆրանսիայում կամ Գերմանիայում: Այդ մասին այսօր՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ կառավարության 2013 թվականի ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ ընդգծելով, որ Կառավարության ծրագիրը երեք բան է ասում՝ ունենալ ապահով, անվտանգ ու արդար պետություն, քանի որ առանց դրանց տնտեսական զարգացում չի լինի: 

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ