Տեսա-ձայնադարան
Նոտարի կողմից մատուցվող ծառայությունների շրջանակն ու սակագները
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, կարևորելով քաղաքացիների շրջանում օրենքների իմացության ու իրազեկվածության մակարդակի բարձրացումը, նախաձեռնել է սոցիալական տեսահոլովակների շարք: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նոտարի կողմից մատուցվող ծառայությունների շրջանակի ու սակագների մասին պատմող տեսահոլովակը:
Ժառանգությունն ընդունելու կարգը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ներկայացնում է ժառանգությունն ընդունելու կարգի վերաբերյալ սոցիալական տեսահոլովակը:
Հրապարակային ծանուցումների ընթացակարգը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, կարևորելով քաղաքացիների շրջանում օրենքների իմացության ու իրազեկվածության մակարդակի բարձրացումը, նախաձեռնել է սոցիալական տեսահոլովակների շարք: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հրապարակային ծանուցումների ընթացակարգի մասին պատմող տեսահոլովակը:
Փոխառության գործարքի պարագայում գրավի ձևակերպման եղանակը
Օրենքների իմացությունն օգնում է մեզ կարգավորել մեր կյանքը ժամանակակից հասարակությունում: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, կարևորելով քաղաքացիների շրջանում օրենքների իմացության ու իրազեկվածության մակարդակի բարձրացումը, նախաձեռնել է սոցիալական տեսահոլովակների շարք: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում փոխառության գործարքի պարագայում գրավի ձևակերպման եղանակի մասին պատմող տեսահոլովակը:
Կտակի և նվիրատվության տարբերությունները
Օրենքների իմացությունը օգնում է մեզ կարգավորել մեր կյանքը ժամանակակից հասարակությունում: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, կարևորելով քաղաքացիների շրջանում օրենքների իմացության ու իրազեկվածության մակարդակի բարձրացումը, նախաձեռնել է սոցիալական տեսահոլովակների շարք: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կտակի և նվիրատվության տարբերություններին նվիրված տեսահոլովակը:
Ամուսնություն՝ օտարերկրյա քաղաքացիների հետ
ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների միմյանց և ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության դեպքում դիմումները ներկայացվում և գրանցման մասին թույլտվությունը ստանում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Պահանջվում է ամուսնության բացակայության մասին իր երկրում ապոստիլով հաստատված տեղեկանք, որի հայերեն թարգմանությունը հաստատվում է նոտարական կարգով, ինչպես նաև օտարերկրյա անձնագրի թարգմանությունը՝ նույնպես նոտարական կարգով հաստատված: Թույլտվությունը տրվում և ամուսնությունը գրանցվում է դիմումը տալու օրվանից տասն օր հետո, բայց ոչ ուշ քան երեք ամիս: Ամուսնության գրանցումը կարող է արագացվել 1000 (հազար) դրամ պետտուրքից բացի վճարելով լրացուցիչ հարյուր հիսուն հազար դրամ՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում գրանցվելու համար, 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ հարյուր քսան հազար դրամ և 7 աշխատանքային օրվա ընթացքում՝ իննսուն հազար դրամ: