Տեսա-ձայնադարան

100 օրում խոշոր արդյունքներ հնարավոր չէ արձանագրել. ՀՀ արդարադատության նախարար
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հուլիսի 27-ին այցելել է «Առավոտ» օրաթերթի 20-ամյակին նվիրված միջոցառմանը:

Ում իրավունքն է պաշտպանելու մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության ծրագիրը.1in.am
ՄԱԿ-ի գրասենյակում ներկայացվեց մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ծրագիրը, որին ներկա Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Մենք այս ծրագիրը համարում ենք Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների երաշխիքների ամրագրման առանցքային փուլ: Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի իրականացման մեկնարկին նվիրված այս միջոցառումն ունի խորհրդանշական կարևորություն, քանի որ ընդգծում է այն լիարժեք իրականացնելու մեր քաղաքական կամքը և ազդարարում միասնական փաստաթղթի շրջանակում մարդու իրավունքներին առնչվող միջոցառումների համագործակցված իրականացման պատրաստակամությունը»:
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, որն այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ծրագիրը:

ԱՆ իրավաբանական ինստիտուտի մասնաշենքը նորոգման վերջին փուլում է. Արմնյուզ
Արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտը 2015-ին կունենա ժամանակակից բոլոր պայմաններին բավարարող բարեկարգ ուսումնական շենք: Նախարարության հատուկ` քրեակատարողական ու դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողները վերապատրաստման դասընթացներ կանցնեն Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում:
Այս տարի շահագործման են հանձնվել կենտրոնի նկուղային ու առաջին հարկերը: Վերանորոգման աշխատանքների ընթացքին Արդարադատության նախարարն է հետեւում: Մինչեւ սենյակներով անցնելը` շնորհավորանք Առաջին հանրապետության օրվա առիթով: Հովհաննես Մանուկյանն ուսումնական կենտրոն է եկել ոչ թե լավն արձանագրելու, այլ ինչպես ինքն ասաց` թերությունները տեսնելու:
Ժամանակակից սարքավորումներով հագեցած լսարաններ, մարզադահլիճ, հրաձգային վարժասարք ու փակ հրաձգարան` մարտական զենքով կրակելու համար: Առաջինը նախարարն է փորձում` հետո լրագրողները: Հաղթողները նաեւ պարգեւատրվում են:
Ինչպե՞ս աշխատել ազատազրկվածների հետ: Այս ուսումնական պատժախուցը կօգտագործվի Նախարարության ծառայողներին վերապատրաստելու համար: Ազատազրկվածների փոխարեն` դերասաններ կլինեն:
Գիշերակացով ուսումնական կենտրոնում վերապատրաստում եւ ուսուցում կարող են անցնել 30 ծառայողներ: Նախատեսված է 60 ակադեմիական ժամ` վերապատրաստման համար, նույնքան` հատուկ ուսուցման:

Հարցազրույց - Հովհաննես Մանուկյան
Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի հյուրը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն է:

Նոր կառավարության նոր դեմքերը
Ովքե՞ր են նոր նախարարները, ի՞նչ ճանապարհ են անցել և ինչպիսի՞ն է նրանց մարդկային դիմագիծը: «Հրապարակում» հեռուստածրագրի դիտակետում արդարադատության, բնապահպանության և քաղաքաշինության բնագավառների նոր պատասխանատուներն են:

Արդարադատության դիմանկար
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Արդարադատության դիմանկար» հաղորդման անդրադարձը Հայաստանի Հանրապետության դեմ ՄԻԵԴ ներկայացված գանգատներին, կայացրած վճիռների կատարմանը: