Տեսա-ձայնադարան
Ինչպե՞ս որդեգրել հայ երեխա
Ա1+ -ի հետ հարցազրույցում ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի տեղակալ Արգամ Ստեփանյանը տեղեկացնում է, որ 2013 թվականի առաջին կիսամյակում նոր ընտանիք է ձեռք բերել ընդամենը 45 երեխա, որից 23-ը Հայաստանի սահմաններից դուրս։ Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ նվազել է որդեգրությունների քանակը:
Հայաստանի Խորհրդարանը չի տարբերվում ֆրանսիական կամ գերմանական խորհրդարաններից. Հրայր Թովմասյան
Հայաստանի Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումներն ընթանում են նույն կերպ, ինչպես Ֆրանսիայում կամ Գերմանիայում: Այդ մասին այսօր՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ կառավարության 2013 թվականի ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ ընդգծելով, որ Կառավարության ծրագիրը երեք բան է ասում՝ ունենալ ապահով, անվտանգ ու արդար պետություն, քանի որ առանց դրանց տնտեսական զարգացում չի լինի:
Արամ Օրբելյանը և Լադո Չանթուրիան` օրենքով պաշտպանված լինելու մասին
Քաղաքացիական օրենսգիրքը 15 տարվա կիրառությունից հետո փոփոխությունների կարիք ունի: Որո՞նք են քաղաքացիական և գույքային հարաբերությունները կարգավորելու կոչված օրենսգրքի կարգավորման սպասող դրույթները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի բարեփոխման ՄԱՆՐԱՄԱՆԵՐ. Իրավունքով պաշտպանված ...
Ռ-Էվոլյուցիա. Հրայր Թովմասյան
Նախագահական ընտրություններին հաջորդած զարգացումները աստիճանաբար տեղափոխվում են իրավական հարթություն: Պաշտոնական տվյալներով նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները: Այս և այլ թեմաների մասին է Ռ-Էվոլյուցիա հաղորդաշարի վարող Սաթիկ Սեյրանյանը զրուցել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ:
«Բանաձև»-ի հյուրասրահում Արամ Օրբելյանն է
«Բանաձև»-ի հյուրասրահում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանն է: Զրույց՝ օմբուդսմենի զեկույցի հետքերով:
Նոտարի և նոտարական գործունեության մասին քննարկում՝ ՛՛Հետք՛՛-ի տաղավարում
Նոտարի եւ նոտարական գործունունեության մասին մեր պատկերացումները չափազանց սահմանափակ են: ''Նոտարիատի մասին'' օրենքով նոտարին վերապահված լիազորության սահմաններն անհամեմատ լայն են, սակայն քաղաքացիների համար նոտարը լիազորագիր վավերացնող անձն է կամ ժառանգության դիմումն ընդունողը: Ո՞վ է նոտարն իրականում, ինչքանո՞վ ենք վստահում մենք նոտարին եւ ինչո՞ւ ենք խուսափում մեր գաղտնիքներն ու ունեցվածքը նոտարին ի պահ տալուց: Հունվարի 23-ին ՛՛Հետք՛՛-ի տաղավարում հյուրաընկալված ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ և խորհրդի անդամ, փաստաբան Արա Զոհրաբյանն ու Շենգավիթի տարածքային նոտար Վահագն Գրիգորյանը զրուցել են հենց այս հարցերի շուրջ: