Նորություններ
Կայացել է Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի գլխավորությամբ սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի նիստը:
Երանուհի Թումանյանցը՝ արդարադատության նախարարի տեղակալ
Երանուհի Թումանյանցը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։
Դատավորների բարեվարքության ստուգման գործընթացում կարևորվել է Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությունը․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարին
Եվրոպայի խորհուրդն Արդարադատության նախարարության առանցքային գործընկերներից է հատկապես դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու, ՔԿՀ-ներում մարդու իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության դեմ պայքարի, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության բարելավման հարցերում: Այս մասին այսօր հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Հայաստանում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի հետ հանդիպման ժամանակ։
Քննարկվել է Շիրակի մարզում ստեղծվելիք պարեկային ծառայության ստորաբաժանման կայացմանն ուղղված աշխատանքների ընթացքը
Սեպտեմբերի 29-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին այցելել են Գյումրի, շրջել Ոստիկանության Կումայրիի բաժնում, ծանոթացել 2022 թվականին մարզում ստեղծվելիք Պարեկային ծառայության ստորաբաժանման և օպերատիվ կառավարման կենտրոնի տեղակայման վայրին, քննարկել աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված հարցեր:
Կոռուպցիոն երևույթները չհանդուրժող քաղաքացիներ ունենալու դեպքում Հայաստանը կդառնա լավագույն երկրներից մեկը․ Կարեն Անդրեասյան
Անկախ ու պրոֆեսիոնալ դատաիրավական համակարգ և կոռուպցիոն երևույթները չհանդուրժող քաղաքացիներ ունենալու դեպքում, Հայաստանը կդառնա լավագույն երկրներից մեկը՝ լավագույն տնտեսությամբ ու հզոր բանակով։ Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով արդարադատության շղթան բարեփոխելու Կառավարության ծրագիրը։
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու արդարադատության նախարարն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ
Շրջայցի ընթացքում քննարկվել է նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման հնարավորությունը, անդրադարձ է կատարվել պահման պայմանների բարելավման, սննդի որակի բարձրացման հարցերին:
Արդարադատության նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է դատաիրավական, հակակոռուպցիոն և թվայնացման ոլորտների բարեփոխումները
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը
Հարգանքի տուրք՝ Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին
Սեպտեմբերի 27-ին Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, նախարարության ղեկավար կազմն ու աշխատակիցներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին
2018 թվականից հետո խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից որակվել են աննախադեպ թափանցիկ, ազատ և արդար․ Քրիստիննե Գրիգորյան
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր որպես բանախոս հանդես է եկել «Անկախություն, ժողովրդավարություն, անվտանգություն» խորագրով համաժողովին:
ՔԿԱԳ ոլորտում ծառայություն ստացող քաղաքացին չպետք է հանդիպի խոչընդոտների․ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է Գործակալության նոր պետին
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ծառայություն ստացող քաղաքացին չպետք է հանդիպի խոչընդոտների, բյուրոկրատական քաշքշուքների, բավարարված և գոհ պետք է հեռանա Գործակալությունից՝ առանց ավել րոպե կամ դրամ ծախսելու։ ՔԿԱԳ գործակալության աշխատակիցներին այս հանձնարարականն է այսօր տվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Գործակալության նորանշանակ պետ Արտաշես Խալաթյանին ներկայացնելիս։
Արդարադատության փոխնախարարն ընդունել է շվեդական Ազգային դատարանների վարչության պատվիրակությանը
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է շվեդական Ազգային դատարանների վարչության պատվիրակությանը։ Վերջինս Հայաստանում նախատեսում է ծրագիր իրականացնել դատարանների կարողությունների զարգացման ուղղությամբ։
Զրո հանդուրժողականություն՝ բոլոր տեսակի ապօրինությունների նկատմամբ․ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է ՔԿ ծառայության նորանշանակ պետին
Շնորհավորելով Սերգեյ Ատոմյանին նշանակման կապակցությամբ՝ Կարեն Անդրեասյանը նշել է, որ Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետն ունի ոչ միայն իրավաբանական բարձր գիտելիքներ, այլև անցել է քաղաքական ուղի, ունի կազմակերպչական, կառավարչական աշխատանքների մեծ փորձ, և քաղաքական թիմը մեծ վստահություն ունի պարոն Ատոմյանի նկատմամբ: «Բարեփոխումների ծրագրերի հարցում մենք միակարծիք ենք, ունենք կոնկրետ ծրագրեր, որոնք կիրականացնենք համատեղ ուժերով»,- ասել է արդարադատության նախարարը։