Նորություններ
Կայացել է ՄԻՊ ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նախագծի հերթական քննարկումը
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նախագծի հերթական ոլորտային հանրային քննարկումը: Այն առնչվում էր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, երեխաների իրավունքների և տնտեսական իրավունքների պաշտպանության ոլորտներին
Ռուստամ Բադասյան. «Հայաստանը պատրաստ է աշխատանքներ իրականացնել իրական սեփականատերերի մասին տեղեկության բացահայտման ուղղությամբ»
«Հայաստանի իշխանությունն այսօր, ավելի քան երբևէ հավատարիմ է ԲԿԳ գործողությունների ծրագրով նախատեսված պարտավորություններին և պատրաստ է աշխատանքներ իրականացնել իրական սեփականատերերի մասին տեղեկության բացահայտման ուղղությամբ»,- ասել է Ռուստամ Բադասյանը և շեշտել, որ Արդարադատության նախարարությունը՝ որպես այս ոլորտում բարեփոխումներ իրականացնելու պատասխանատու կառույց, պատրաստակամ է սերտ համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ այս ուղղությամբ Հայաստանի բարեփոխումների ճանապարհային քարտեզը միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու և շահագրգիռ կողմերի հետաքրքրությունները դրանում արտացոլելու նպատակով:
Փոխնախարար Սրբուհի Գալյանը «Արմավիր» ՔԿՀ-ում մասնակցել է «Կրթություն բոլորի համար» միջոցառմանը
Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, հիմնարկի ղեկավար անձնակազմի օժանդակությամբ իրականացվել է «Կրթություն բոլորի համար» միջոցառումը՝ նվիրված Բանտային կրթության միջազգային օրվան:
Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունները բացասական զեկույց են ներկայացրել Ն. Հունանյանին վաղաժամկետ ազատելու հարցի վերաբերյալ
2019 թվականի սեպտեմբերի 19-ին Քրեակատարողական ծառայությունը ցմահ դատապարտյալ Ն. Հունանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ներկայացրել է բացասական զեկույց: 2019 թվականի հոկտեմբերի 23-ին Պրոբացիայի ծառայությունը ևս ներկայացրել է բացասական զեկույց:
Կայացել է ՄԻՊ ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նախագծի հանրային քննարկումը
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նախագծի հանրային քննարկումը:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հրավիրվում են ՄԻՊ ռազմավարության նախագծի քննարկմանը
ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հրապարակել է Մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թթ. Գործողությունների ծրագիրը (այսուհետ՝ Ռազմավարական փաստաթղթեր)՝ շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:
Ռուստամ Բադասյանի հանձնարարականով «Սևան» ՔԿՀ-ում իրականացվել է չնախատեսված խուզարկություն
Նշենք, որ նախարարի հանձնարարականով կատարված գործողությունները պայմանավորված են լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներով, ըստ որոնց, դատապարտյալ Ա.Ի-ն սոցիալական ցանցի իր էջում որոշակի պարբերականությամբ գրառումներ է կատարում:
Քննարկվել է Արդարադատության նախարարության բյուջետային հատկացումների հայտը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները: Մասնավորապես, այսօր քննարկվել է Արդարադատության նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը:
Քննարկում՝ «Քրեակատարողական համակարգի բարեփոխումների հեռանկարները» թեմայով
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Քրեակատարողական համակարգի բարեփոխումների հեռանկարները» թեմայով քննարկում: Վերջինին մասնակցել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներ, քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ:
Մեկնարկել է «Աջակցություն արդարադատության նախարարությանը ԵՄ չափորոշիչներին համապատասխան իրավական մոտարկման հարցում» դասընթացը
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինիի մասնակցությամբ Երևանում այսօր մեկնարկել է «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը ԵՄ չափորոշիչներին համապատասխան իրավական մոտարկման հարցում» ծրագրի շրջանակում իրականացվող դասընթացը:
Հանրային քննարկման է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը
Արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ․ գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը շուրջ 30 տոկոսով կբարձրանա. Ռուստամ Բադասյան
Նախարար Բադասյանը, շնորհավորելով Քրեակատարողական ծառայության բոլոր աշխատակիցներին, շնորհավորանքի խոսքն ուղղել է նաև համակարգի վետերաններին, որոնք ծառայության կայացման հարցում իրենց անգնահատելի ավանդն են ունեցել և շարունակում են աջակցել հարազատ համակարգին։ Ռուստամ Բադասյանի խոսքով՝ նոր Հայաստանը Քրեակատարողական ծառայության զարգացման համար նոր նախադրյալներ է ստեղծել։ «Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո անձը պետք է պատրաստ լինի հասարակություն վերադառնալուն: Մեր այդ նպատակին հասնելու ճանապարհը որոշված է. քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց պետք է ապահովենք կրթություն ստանալու, աշխատելու, հոգևոր և մշակութային զարգացման, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ արդյունավետ կապի ամրապնդման հնարավորությամբ: Մեր առջև դրված նպատակին հասնելու համար ձգտելու ենք միջազգային լավագույն փորձին, միջազգային հեղինակավոր կառույցների դիրքորոշումներին և իրավունքի զարգացման արդի միտումներին համահունչ գտնել առաջադեմ լուծումները»,- վստահեցրել է արդարադատության նախարարը՝ հավելելով, որ Կառավարությունը քաջ գիտակցում է, որ քրեակատարողական համակարգում տարիների շարունակ արմատացած խնդիրները պարարտ հող են հանդիսացել մի կողմից՝ քրեական ենթամշակույթի տարածման, մյուս կողմից՝ կոռուպցիոն դրսևորումների արտահայտման համար։