Նորություններ
Ուղեցույց ՝ երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին
ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մշակել է Երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին ուղեցույց:
Արդարադատության նախարարը կասեցրել է նոտարի գործունեությունը
Կարգապահական տույժի հիմք է հանդիսացել ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության աշխատանքային խմբի կողմից նախարարի հրամանով իրականացված նոտարական գործունեության ուսումնասիրությունը, որի արդյունքում հայտնաբերվել են օրենքի և իրավական այլ ակտերի խախտման հատկանիշներ:
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ամփոփում է գործունեության երկրորդ տարին
Գործակալության՝ 2016թվականի հիմնական գործունեությունն ուղղված է եղել ոլորտի հիմնական խնդիրների լուծմանը՝ անչափահասների անձնական տվյալների պաշտպանություն, տեսահսկման իրականացում, ինչպես նաև անցանկալի հաղորդագրություններ: Անձնական տվյալների պաշտպանության ոլորտի մարտահրավերներից էին նաև այս իրավունքի կայացումը և հասարակության իրազեկվածության բարձրացումը:
Արդարադատության նախարարության աշխատակիցները պարգևատրվել են նորարարական գաղափարների համար
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր մասնակցել է «Հանրային նորարարություն» մրցանակաբաշխությանը: Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՀՀ կառավարության ու ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ իրականացվող պետական ծառայողների շրջանում հայտարարված նորարար գաղափարների մրցույթի շրջանակում:
Գործարկվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակը
www.e-draft.am կայքն այսօրվանից պաշտոնապես գործարկված է:
Քրեակատարողական հիմնարկի մի շարք աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ 2017 թվականի հունվարի 20-ի հրամաններով «Սևան» քրեակատարողական հիմնարկի մի շարք աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր:
Մեկ տարում գրանցվել է տասը հազարը գերազանցող անհատ ձեռնարկատեր
Նույն ժամանակահատվածում գրանցվել է 290 հասարակական կազմակերպություն, 8 կուսակցություն, 6 իրավաբանական անձանց միություն, 104 հիմնադրամ, 9 արհեստակցական կազմակերպություն, 1 կրոնական կազմակերպություն, 10 պետական կառավարչական հիմնարկ, 16 համայնքային կառավարչական հիմնարկ, 57 սպառողական կոոպերատիվ:
Արփինե Հովհաննիսյանը Ստրասբուրգում ներկայացրել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում իրականացված աշխատանքները
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունվարի 16-ին մասնակցել է «2015-2018 թթ. ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիր. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով հանդիպմանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին հանդիպումը կազմակերպելու համար և ամփոփ ներկայացրել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում արդեն իսկ իրականացված աշխատանքները:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է Նիլս Մուժնիեկսին և Թորբյորն Յագլանդին
Այցի շրջանակում նախարարն այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:
Տեղեկատվության հարցման օրինակելի ձև
ՀՀ արդարադատության նախարարությունն, առաջնորդվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետով և նպատակ ունենալով էականորեն կրճատել քաղաքացիների դիմումների, բողոքների, հարցումների և առաջարկությունների պատասխանների թղթային առաքման համար անհրաժեշտ ժամանակային և նյութական միջոցները, խրախուսում է դիմումատուներին իրենց հարցումների պատասխանը ստանալու նախընտրելի տարբերակ նշել էլեկտրոնային փոստը: Օրինակելի դիմումի ձևը այստեղ՝ http://moj.am/page/591:
Քաղաքացիներին հորդորում ենք օգտվել պետծառայությունների մատուցման միասնական գրասենյակներից. ԱՆ
Պետական մի շարք ծառայությունների մատուցման ընթացքում առաջացող հերթերից խուսափելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին օգտվել նաեւ պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներից:
Դասընթաց ՝ e-draft.am կայքը գործնականում կիրառելու վերաբերյալ
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակին վերաբերող դասընթացի մասնակիցներին ներկայացվել են համապատասխան պետական մարմինների կողմից մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը կայքում տեղադրելու հնարավորությունները և առանձնահատկությունները: