Նորություններ

ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ նախկին պետ Արամ Սարգսյանը պարգևատրվել է ՀՀ ԱՆ «Ներսես Շնորհալի» արծաթե հուշամեդալով

13/03/2015
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամանով՝ երկարամյա ծառայության, ինչպես նաև պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու համար ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Արամ Սերգեյի Սարգսյանը պարգևատրվել է ՀՀ արդարադատության «Ներսես Շնորհալի» արծաթե հուշամեդալով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Իրանցի տասը դատապարտյալ պատժի մնացած մասը կկրի հայրենիքում

13/03/2015
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունն իրականացրել է իրանցի տասը դատապարտյալի փոխանցումը Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծվել են ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը մշակող հանձնաժողով և աշխատանքային խումբ

13/03/2015
«Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի կարգադրության պահանջների կատարման նպատակով ներկայում մշակվում է Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի նախագիծը և, միաժամանակ, ՀՀ Ազգային ժողովում քննարկման փուլում է գտնվում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կլոր-սեղան քննարկում «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ նոր մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով

13/03/2015
ՀՀ արդարադատության նախարարությունը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համատեղ, Երևանում մարտի 12-ին կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում՝ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ նոր մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նոր նշանակումներ քրեակատարողական համակարգում

13/03/2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամանով՝ «Արմավիր» ՔԿՀ պետ Արսեն Խշտոյանը փոխադրման կարգով նշանակվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալները «Գյումրու արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի վկայականներ են ստացել

12/03/2015
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 41 դատապարտյալ ստացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Գյումրու արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի վկայականներ՝ «Խոհարարի» և «Հյուսն ատաղձագործի» մասնագիտությունների գծով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հ.Հակոբյանի դինամիկ հսկողությունը հնարավոր է իրականացնել «Նուբարաշեն» ՔԿՀ բժշկական սպասարկման բաժնի կողմից

11/03/2015
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Հակոբ Հակոբյանի պաշտպան Կարեն Սարդարյանը վերջինիս առողջական խնդիրների վերաբերյալ դիմել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Վրաստանի Արդարադատության տան հետ մի շարք ոլորտներում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել

10/03/2015
2015 թվականի մարտի 6-ին ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակության՝ Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և Նախարարության միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչության պետ Մարինա Տաշչյանը Վրաստանի արդարադատության նախարարի տեղակալ Միխայիլ Սարջվելաձեի ուղեկցությամբ այցելել են Թբիլիսիի և Քաչրեթի գյուղի Արդարադատության տներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Սեմինար-քննարկում՝ ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի շուրջ

09/03/2015
Նախագծերն ուղղված են վեճերի արտադատական կարգով լուծման ինստիտուտների զարգացմանը, Հայաստանի Հանրապետությունում հաշտարարության ինստիտուտի ներդրմանը, ինչպես նաև արբիտրաժային համակարգի զարգացմանը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հանրային քննարկման է ներկայացվում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը

09/03/2015
Հանրային քննարկման է դրվում ՀՀ Նախագահի 2012թ. հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգարդրությամբ հաստատված միջոցառումների ծրագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների միջև

09/03/2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով` մարտի 6-7-ը, Վրաստանում էր: Այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի արդարադատության նախարարությունները ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայաստանն ու Լիտվան խորացնում են արդարադատության ոլորտում համագործակցությունը

05/03/2015
Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարարությունները մարտի 5-ին կնքել են արդարադատության ոլորտում համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ