Նորություններ
Արդարադատության նախարարն աշխատանքային այցով Ստրասբուրգում է
Այցի շրջանակում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կհանդիպի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդին՝ քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Արսեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանն ու Եվրոպայի խորհրդին գործուն աջակցություն ցուցաբերելու համար և հույս հայտնել, որ քննարկման արդյունքները կլինեն գոհացուցիչ՝ նպաստելով ավելի արդյունավետ որոշման կայացմանը: Կարևորելով նախագծի մշակման ընթացքում հանրային քննարկումների դերը և դրանց արդյունքում հնչած առաջարկություններն ու դիտարկումները՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ աշխատանքային խմբում ներգրավվել են փորձագետներ թե’ պրակտիկ և թե’ ակադեմիական շրջանակներից, ու փորձ է արվել քաղաքացիական օրենգիրքը համապատասխանեցնել միջազգային լավագույն պրակտիկային:
Արդարադատության նախարարը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր
Նախարարը տեղեկացրել է, որ Արդարադատության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մի շարք կարևոր քայլեր արդեն ձեռնարկվել են, բայց դեռևս բավական աշխատանք կա կատարելու: Դրա իրականացման հարցում Արփինե Հովհաննիսյանը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը:
Հայաստանի և Արցախի արդարադատության նախարարները քննարկել են համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր
Նախարարները քննարկել են արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանն ու զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր:
Տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին-երկրորդ փուլ» ծրագրի Վերստուգող կոմիտեի հերթական նիստը
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ Արդարադատության նախարարությունը հետևողական է ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումների կատարմանը թե՛ օրենսդրական, թե՛ անհրաժեշտ գործողությունների ու ծրագրերի իրականացման առումով և հորդորել փորձագետներին ինտենսիվ աշխատել ծրագրի ընթացիկ փուլի համար նախատեսված միջոցառումների ամփոփման և համապատասխան փաստաթղթերի վերջնական տեսքի բերման ուղղությամբ:
Քննարկվել են Հայաստանի և Իրանի արդարադատության ոլորտներում համագործակցությունը խորացնելուն վերաբերող հարցեր
Հանդիպման ընթացքում քննարկվել են դատապարտյալների փոխանակմանը, արդարադատության ոլորտներում համագործակցության ամրապնդմանը, իրավական փոխօգնության հետագա զարգացմանը, ինչպես նաև փոխադարձ այցելություններ կազմակերպելուն վերաբերող մի շարք հարցեր:
Արդարադատության նախարարի այցը՝ Արագածոտնի մարզ
Նախարարի առաջին կանգառը Արագածոտնի մարզպետարանն էր, որտեղ մարզպետ Սարգիս Սահակյանի հետ առանձնազրույցից հետո աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ: Նրանց հետ քննարկվել են մարզի բնակիչներին հուզող և արդարադատության նախարարության գործառույթներին առնչվող բազմաթիվ հարցեր: Նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ բարձրացված խնդիրները խորքային են, բոլոր մարզերին բնորոշ և հանձնարարել հանդիպմանը մասնակցող Նախարարության պաշտոնատար անձանց՝ քննարկել օրենսդրական ճանապարհով խնդիրներին լուծում տալու հնարավորությունները:
ՀԿ-ների հետ քննարկվել են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն առնչվող մի շարք հարցեր
Նախարարի տեղակալը ՀԿ ներկայացուցիչների բոլոր մտահոգություններն ու առաջարկությունները քննարկման առարկա դարձնելու պատրաստակամություն է հայտնել և նշել, որ ՀՀ կառավարությունը փորձել է մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք կկարգավորեն ոլորտը, հնարավորինս կբավարարեն վարորդների և բոլոր շահագրգիռ կողմերի պահանջները:
Արդարադատության նախարար. Համատեղ ջանքերով հնարավոր կլինի ունենալու անչափահասների արդարադատության և շահերի պաշտպանության առավել արդիական համակարգ
Նախարարը կարևորել է Խորհրդի ստեղծումը և գործունեությունը՝ նշելով, որ այն կլուծի երեխաների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, կսահմանի և առաջ կտանի համալիր միասնական մոտեցումներ, ռազմավարություն և դրանցից բխող քայլեր։ «Այսօրվա հանդիպման նպատակը և արդյունքը երեխաների բարօրությունն է:
Վարչապետը ծանոթացել է «Արմավիր» ՔԿՀ-ի նոր մասնաշենքերում ստեղծված պայմաններին
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ մեր երկրում ներկայում առավել քան կարևորվում է ժողովրդավարական կարևորագույն արժեքների՝ մարդու իրավունքների և օրինական շահերի, նրա հիմնարար ազատությունների հուսալի պաշտպանությունը, այդ արժեքների իրացումը երաշխավորող կանխատեսելի մեխանիզմների առկայությունը:
Վիգեն Քոչարյանը մասնակցել է Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի անդամ-պետությունների վեհաժողովի 4-րդ նստաշրջանին
ՀՀ պաշտոնական պատվիրակությունը ներկայացնում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը և ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը:
Դեկտեմբերի 10-11-ը Աղվերանում կայացել է «Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերն ու բարեխղճության հիմնախնդիրները Հայաստանում» խորագրով աշխատաժողովը
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մասնակցել է «Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերն ու բարեխղճության հիմնախնդիրները Հայաստանում» աշխատաժողովին