Նորություններ
Տեղի է ունեցել ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության վերաբերյալ վերլուծություն իրականացնող աշխատանքային խմբի առաջին նիստը
Աշխատանքային խմբում ընդգրկված են «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա», «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Արդարադատության նախարարության ներկայացուցիչները:
ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը դարձել է GPEN-ի անդամ
Ցանցը ձևավորվել է 2010 թ-ին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ 2007 թ-ին ընդունած «Անձնական տվյալների պաշտպանության օրենքների կատարման միջսահմանային համագործակցության» հանձնարարականի հիման վրա:
Արփինե Հովհաննիսյանը կարևորել է Լիբանանի Հանրապետության հետ արդարադատության ոլորտում փոխշահավետ համագործակցության խորացումը
Արփինե Հովհաննիսյանը, դեսպանի հետ զրույցում բարձր գնահատելով Հայաստանի ու Լիբանանի միջև առկա հարաբերությունները և ձևավորված փոխվստահության մթնոլորտը, նշել է, որ դեռ անելիքներ կան երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ:
Արփինե Հովհաննիսյանը ընդունել է «Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայություն նախաձեռնության տնօրեն Էլիզաբեթ Անդերսոնին
Արփինե Հովհաննիսյանը ողջունել է հյուրերին և նշել, որ Արդարադատության նախարարության և «Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայության միջև համագործակցությունը սկսած 2005 թվականից մինչ օրս եղել է արդյունավետ և կառուցողական:
Մեկնարկել է ԵՄ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ «Երեխայի իրավունքների ինտեգրումը զարգացման համագործակցության մեջ» աշխատաժողովը
Արփինե Հովհաննիսյանը, կարևորելով նման միջոցառումների կազմակերպումը, նշել է, որ երեխայի իրավունքների պաշտպանությունն ունի համախմբող նշանակություն՝ խաղաղ և բարեկեցիկ ապագայի տեսլականով:
Վարչապետին է ներկայացվել Արդարադատության նախարարության 2015 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարության, Դատական ակտերի հարկադիր կատարման և Քրեակատարողական վարչության կողմից 2015թ. ընթացքում իրականացրած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
Նախարարը դեսպանի հետ զրույցում կարևորել է երկու երկրների՝ արդարադատության ոլորտում ունեցած համագործակցությունը և նշել, որ այն խորացնելու մեծ ներուժ կա:
Արդարադատության նախարարը Միացյալ Թագավորության դեսպանի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Արփինե Հովհաննիսյանը դեսպանի հետ քննարկել է նախորդ տարվա նոյեմբերին Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ու նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Արդարադատության նախարարն ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ներկայացուցիչներին
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են IRZ-ի աջակցությամբ ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակման, պրոբացիոն ծառայության ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև քննարկել անչափահասների արդարադատության ոլորտի զարգացմանն ու նոտարների վերապատրաստմանն ուղղված մի շարք հարցեր:
«Անձնական տվյալների պաշտպանությունը և տեղեկատվության ազատությունը» թեմայով աշխատանքային քննարկում՝ նվիրված Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրվան
ՀՀ Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը և Եվրոպայի խորհուրդը 2016 թվականի հունվարի 29-ին կազմակերպել էին «Անձնական տվյալների պաշտպանությունը և տեղեկատվության ազատությունը» թեմայով աշխատանքային քննարկում՝ նվիրված Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրվան։
Արդարադատության նախարարը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր
Մասնավորապես, կողմերն անդրադարձել են նոր Սահմանադրության արդյունքում նախատեսվող օրենսդրական փոփոխություններին, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումներին, ԵԽ-ի հետ նոր գործողությունների ծրագրին, ինչպես նաև ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացին:
Վիգեն Քոչարյանը և Պետրա Կնոյերը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մի շարք հարցեր
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի խարդախության դեմ պայքարի գրասենյակի (OLAF) «Ա» տնօրինության ղեկավար տիկին Պետրա Կնոյերին: