Նորություններ
ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում UNICEF գրասենյակի ներկայացուցչին
Հանդիպման ընթացքում նախարարը բարձր է գնահատել Հիմնադրամի շուրջ 20 տարվա գործունեությունը Հայաստանում, որն ուղղված է երեխաների իրավունքների պաշտպանությանը և նրանց առողջապահական պայմանների ու կրթական վիճակի բարելավմանը: Կողմերը քննարկել են Հայաստանում վերականգնողական արդարադատությանն ու որդերգրմանն առնչվող հարցեր:
Իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել են ցմահ ազատազրկման դատապարտվածների իրավունքներին առնչվող հարցեր
Հաշվի առնելով վերջին ժամանակների ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կարգավիճակին վերաբերող հասարակական հետաքրքրությունը՝ այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանին և «Անմեղության հայկական ծրագիր» հասարակական կազմակերպության նախագահ, լրագրող Զարուհի Մեժլումյանին:
ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ներկայացուցչին
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել անչափահաս դատապարտյալների սոցիալական հետագա ինտեգրմանն առնչվող քննարկում, որտեղ Գերմանիայի Դաշնային Հանրապետության առաջավոր փորձագետները շահագրգիռ կողմերին կներկայացնեն ոլորտի ձեռքբերումները:
Սենատորի հետ քննարկվել են արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը հուլիսի 1-ին ընդունել է Հավայի նահանգի սենատոր Սյուզան Չուն Օքլանդին: Կողմերը քննարկել են ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու զարգացմանն ուղղված հեռանկարները: Արման Թաթոյանը անդրադարձել է մասնավորապես Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծին, դրանով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կիրառմանը, որի համար աշխատանքային խմբի անդամներն ուսումնասիրել են նաև միջազգային փորձը՝ հասկանալու համար՝ որքանո՞վ է այս կամ այն նորամուծությունը կիրառելի հայաստանյան իրականության մեջ:
ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցչին
Հանդիպման ընթացքում քննարկվել են փախստականներին առնչվող օրենսդրական կարգավորրումները, անդրադարձ է եղել «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքին: ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցիչն իր գոհունակությունն է հայտնել երեկ մեկնարկած Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի վերաբերյալ՝ արժևորելով ծրագրում տեղ գտած փախստականներին առնչվող դրույթները:
ՀՀ արդարադատության նախարարի ելույթը՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի մեկնարկին
Հայաստանում իրականացվող սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների գործընթացին համահունչ առավել արդիական է դարձել մարդու իրավունքների իրական պաշտպանությունն ապահովող համակարգերի ամրապնդումը:
Քննարկում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ
Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ ՀՀ արդարադատության նախարարությունն այս ծրագրին ու դրանով նախատեսված ուղղություններին էական կարևորություն է տալիս, քանի որ դրանք կնպաստեն հանրային սեկտորի ակտիվացմանը, հասարակական կազմակերպությունների դերակատարության հստակեցմանն ու այս դաշտը կարգավորող օրենսդրության կատարելագործմանը:
Քննարկվել են արդարադատության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության խորացմանն ուղղված հարցեր
Հանդիպմանը բարձր է գնահատվել համագործակցության ներկա մակարդակը և պատրաստակամություն է հայտնվել նպաստել դրա խորացմանն ու առավել արդյունավետ լինելուն:
ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին
Հանդիպման ընթացքում ԿԽՄԿ-ի ղեկավարն անդրադարձել է Կարմիր Խաչի հայաստանյան գործունեությանը, ինչպես նաև ՀՀ իշխանությունների հետ իրականացվող՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին: Նախարարը նշել է, որ ՀՀ իշխանությունները խնդիրը լուծելու հարցում ապավինում են ԿԽՄԿ-ի փորձառությանը։
Հանդիպում ԼՂՀ ԱԺ նախագահի հետ
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 25-ին հանդիպել է ԼՂՀ ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին: ԱԺ նախագահը կարևորել է օրենսդիր- գործադիր համագործակցության մեջ արդարադատության նախարարության դերը: Կողմերը քննարկել են Հայաստանի և Արցախի միջև արդարադատության ոլորտում իրակացվելիք համատեղ ծրագրերի առաջնահերթությունները, ինչպես նաև՝ համագործակցության կոնկրետ հնարավորությունները: Անդրադարձ է եղել Արցախի օրենսդրության կատարելագործման հարցում ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական աջակցությանը: Հովհաննես Մանուկյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Արցախի արդարադատության նախարարությունների միջև ձևավորված գործընկերային ու կառուցողական հարաբերությունների ընթացքից և պատրաստակամություն է հայտնել իր ներդրումն ունենալ ԼՂՀ իրավական ոլորտի կատարելագործման գործում:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին
Փոխգործակցության համար առկա են բոլոր նախադրյալները և այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ իրականացնելու պատրաստակամությունը:
Քննարկվել են Հայաստանի և Արցախի արդարադատության ոլորտների խնդիրները
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակության՝ ԼՂՀ կատարած երկօրյա այցի շրջանակներում, այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների արդարադատության նախարարությունների համատեղ սեմինար, որի ընթացքում անդրադարձ է կատարվել քրեական և քաղաքացիական գործերով վարույթների որոշ առանձնահատկություններին, հարկադիր կատարման ծառայության, ՔԿԱԳ համակարգի ու նոտարիատի խնդիրներին: