Նորություններ

Նախարարը ծանոթացել է սյունեցիների խնդիրներին

04/08/2014
Հայր Մակարի հետ քննարկվել են մարզի հոգևոր առանձնահատկությունները: Սրբազանը նախարարին տեղեկացրել է, որ մարզում նախընտրում են նոր եկեղեցիներ կառուցելու փոխարեն վերականգնել չգործող վանքերն ու եկեղեցիները: Առաջնորդարանում նախարարը պատմել է Գորիսի բժշկական կենտրոնում ապաքինվող փոքրիկ Արսենի մոր նամակի մասին: Նամակը նախարարն ստացել էր մարզ մեկնելուց առաջ, որտեղ ասվում էր, որ փոքրիկ Արսենն ունի հենաշարժական խնդիրներ և մայրը նշել էր, որ երեխան հեծանիվ է ուզում: Սրբազանն առաջարկել է միասին այցելել հիվանդանոց: Երեխաները բարձր տրամադրությամբ են դիմավորել հյուրերին: Հովհաննես Մանուկյանը բոլորին մաղթել է շուտափույթ ապաքինում, իսկ Սրբազանը օրհնել է փոքրիկներին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քրեակատարողական համակարգի ծառայողների վերապատրաստումն էլ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ստեղծվել է թեստավորման առցանց ծրագիր

31/07/2014
«ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինտիտուտ» ՊՈԱԿ-ը, քրեակատարողական համակարգի ծառայողների վերապատրաստումն էլ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, ստեղծել է թեստավորման առցանց ծրագիր: Այն քրեակատարողական ծառայողներին հնարավորություն է տալու մինչև հաջորդ վերապատրաստումը մնալ տեղեկացված և աշխատել սեփական գիտելիքների զարգացման ուղղությամբ: Ծրագիրն ունի օգտատիրոջ անվամբ և ծածկագրով մուտքի հնարավորություն դեպի օնլայն թեստավորում,և քրեակատարողական ծառայողը ցանկացած պահի կարող է թեստ անցնել:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի ընտանեկան ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ օրենքը

31/07/2014
2014 թվականի հուլիսի 30-ին «ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 41 (1054)-ում հրատարակվել է և 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում դեպոնացման ինստիտուտը կլրամշակվի. Փաստինֆո

29/07/2014
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ամբողջությամբ ավարտվել են Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի քննարկումները: Աժ պատգամավորների ներկայացրած առաջարկություններն այժմ ամփոփվում են աշխատանքային խմբի կողմից: Ուստի՝ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին «Փաստինֆո»-ն խնդրեց ամփոփել ԱԺ-ում կայացած շուրջ կես տարվա քննարկումների արդյունքները: «Քրեական դատավարության օրենսգիրքը շատ մանրամասն քննարկվեց ԱԺ-ում` սկսած այս տարվա հունվար ամսից: Հոդված առ հոդված մենք քննարկելով գնացել ենք առաջ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարարն այցելել է Վայոց Ձոր

26/07/2014
Հուլիսի 25-ին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այցելել է Վայոց Ձորի մարզ: Մարզպետի հետ առանձնազրույցից հետո նախարարն ընդունել է մարզի քաղաքացիներին: Նախարարի հետ հանդիպած մարդիկ ողջունել են իրենց մարզում ընդունելություն կազմակերպելու միտքը՝ նշելով, որ նախարարն իր այցով կանխել է որոշակի դժվարությունները, որոնք պետք է իրենք կրեին՝ Երևան գալով և սպասելով նախարարի ընդունելությանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մասնագիտական զրույցներ անչափահաս դատապարտյալների ճակատագրի վերաբերյալ

24/07/2014
Քննարկմանը ներկա են եղել Գերմանական փորձագետ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի ԱՆ աշխատանքների, մանկավարժության և սոց. ծառայության ավագ խորհրդական Ռուդոլֆ Բաումը, ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանը և IRZ ՀՀ ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը: ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանը ներկայացրել է ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում սոցիալական ծառայությանն առնչվող հարցեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակվում է

23/07/2014
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նոր կարգավորումը կգործի հուլիսի 26-ից

23/07/2014
Փոփոխություններից և լրացումներից հետո փոփոխված հոդվածներին կարող եք ծանոթանալ այստեղ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարարի ելույթը Նոտարական պալատի ընդհանուր ժողովին

19/07/2014
Նոտարական համակարգում, ինքներդ գիտեք, կան բազում խնդիրներ՝ •Հայաստանում նոտարական համակարգի ինքնակառավարման ամրապնդումը առաջնահերթություն է՝ նոտարական համակարգը պետք է իրավունք և հնարավորություն ունենա կանոնակարգելու, կառավարելու և գնահատելու համակարգը և ձեր գործունեության առանձին ուղղությունները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկվել են քաղաքացիական հասարակություն-պետական հատված համագործակցությանն առնչվող հարցեր

18/07/2014
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ տեղի ունեցած կլոր սեղան-քննարկմանը, որի նպատակն է սատարել Հայաստանի` Բաց կառավարման գործընկերության շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Թեժ գիծ՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ ահազանգերին պատասխանելու նպատակով

17/07/2014
Տեղեկացնում ենք, որ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և այլ վարչական իրավախախտումների հետևանքով ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառված վարչական տույժերի գանձման հիմքով հարուցված կատարողական վարույթներով, մասնավորապես բանկային հաշիվների արգելափակման վերաբերյալ քաղաքացիների ահազանգերին և դիմումներին օպերատիվ կերպով պատասխանելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ներգրավված են ՀՀ արդարադատության նախարարության, այդ թվում նաև ԴԱՀԿ ծառայության, Ոստիկանության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հրայր Թովմասյան. Սահմանադրության գլխավոր հերոսը պետք է լինի ոչ թե պաշտոնյան, այլ` հասարակ մարդը

17/07/2014
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումների մարզային փուլն այսօր շարունակվել է Գյումրի քաղաքում: Հայեցակարգային դրույթները ներկայացրել են ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն ու հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ