Նորություններ
Արդարադատության նախարարն ընդունել է ԱՄՆ փոխդեսպանին ու ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության նորանշանակ տնօրենին
Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է ներկայում USAID-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքներին՝ մասնավորապես ներկայացնելով ապօրինի հարստացման քրեականացմանն ու իրական սեփականատերերի գրանցմանը վերաբերող օրենսդրական կարգավորումները:
Արդարադատության նախարարն ընդունել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության պատվիրակությանը
Նախարարն օրենսգրքում նախատեսվող փոփոխություններից ընդգծել է խնամատարության ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը և շեշտել, որ Նախարարության օրենսդրական նախաձեռնություններում հատուկ ուշադրություն է դարձվում երեխայի իրավունքի պաշտպանության լավագույն շահին ուղղված մեխանիզմների ներդրմանը:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը օգոստոսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին:
Մեկնարկել է նոտարների որակավորման ստուգման առաջին փուլը
Օգոստոսի 3-ին ՀՀ արդարադատության նախարարությունում մեկնարկել է նոտարների որակավորման ստուգման առաջին փուլը:
Կլոր-սեղան քննարկում նվիրված ՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի նախագծին
Եռօրյա աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացվել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագիծը` ընդհանուր և հատուկ մասերով:
Տեղի է ունեցել արդարադատության ոլորտի ֆինանսավորման համաձայնագրերի Վերստուգող կոմիտեի նիստը
Նախարարի խոսքով՝ ըստ ֆինանսական համաձայնագրի, «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը մոտենում է իր ավարտին, իսկ դատական ոլորտը այն տեղն է, որտեղ մշտապես անհրաժեշտ է հետևողական և հավակնոտ լինել:
Արդարադատութան նախարարի աշխատանքային այցը Կոտայքի մարզ
Այնուհետև նախարար Հովհաննիսյանը շրջայց է կատարել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, Նոտարական պալատի և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարածքային կառույցներ և տեղում ծանոթացել նրանց գործունեության պայմաններին ու մատուցվող ծառայությունների որակին:
Արդարադատության նախարարն ընդունել է Իրանի Վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահի գլխավորած պատվիրակությանը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանակմանն ու իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր:
Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է ԵՄ- Արևելյան գործընկերության պետությունների նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը
Նախարարական հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում ԵՄ-ում և արևելյան գործընկերության երկրներում առկա մոտեցումները և պայքարի արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությունները, անդրադարձ է կատարվել նշված ոլորտներում մի շարք իրավական ակտերով, այդ թվում՝ Փողերի լվացման դեմ Եմ 4-րդ դիրեկտիվով առաջարկվող լուծումներին:
Հանրային քննարկման է ներկայացվում ՀՀ ՔԿՀ-ներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգի նախագիծը
ՀՀ արդարադատության նախարարությունը կարևորում է հանրային քննարկման ներկայացված հայեցակարգի նախագծի վերաբերյալ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքները և կոչ անում մեկնաբանություններն ու առաջարկներն ուղարկել info@moj.am էլեկտրոնային հասցեին:
Տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը
Խորհուրդը ստեղծվել է Արդարադատության նախարարության և Միավորված Ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Արդարադատության նախարարը հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի Արդարադատության, սպառողների և գենդերային հավասարության հարցերով հանձնակատարին
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ԵՄ-Հայաստան համագործակցությունը՝ ընդգծելով, որ դատաիրավական բարեփոխումները դարձել են ԵՄ-Հայաստան համագործակցության կարևոր բաղադրիչներից մեկը։