Նորություններ
Սենատորի հետ քննարկվել են արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը հուլիսի 1-ին ընդունել է Հավայի նահանգի սենատոր Սյուզան Չուն Օքլանդին: Կողմերը քննարկել են ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու զարգացմանն ուղղված հեռանկարները: Արման Թաթոյանը անդրադարձել է մասնավորապես Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծին, դրանով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կիրառմանը, որի համար աշխատանքային խմբի անդամներն ուսումնասիրել են նաև միջազգային փորձը՝ հասկանալու համար՝ որքանո՞վ է այս կամ այն նորամուծությունը կիրառելի հայաստանյան իրականության մեջ:
ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցչին
Հանդիպման ընթացքում քննարկվել են փախստականներին առնչվող օրենսդրական կարգավորրումները, անդրադարձ է եղել «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքին: ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցիչն իր գոհունակությունն է հայտնել երեկ մեկնարկած Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի վերաբերյալ՝ արժևորելով ծրագրում տեղ գտած փախստականներին առնչվող դրույթները:
ՀՀ արդարադատության նախարարի ելույթը՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի մեկնարկին
Հայաստանում իրականացվող սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների գործընթացին համահունչ առավել արդիական է դարձել մարդու իրավունքների իրական պաշտպանությունն ապահովող համակարգերի ամրապնդումը:
Քննարկում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ
Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ ՀՀ արդարադատության նախարարությունն այս ծրագրին ու դրանով նախատեսված ուղղություններին էական կարևորություն է տալիս, քանի որ դրանք կնպաստեն հանրային սեկտորի ակտիվացմանը, հասարակական կազմակերպությունների դերակատարության հստակեցմանն ու այս դաշտը կարգավորող օրենսդրության կատարելագործմանը:
Քննարկվել են արդարադատության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության խորացմանն ուղղված հարցեր
Հանդիպմանը բարձր է գնահատվել համագործակցության ներկա մակարդակը և պատրաստակամություն է հայտնվել նպաստել դրա խորացմանն ու առավել արդյունավետ լինելուն:
ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին
Հանդիպման ընթացքում ԿԽՄԿ-ի ղեկավարն անդրադարձել է Կարմիր Խաչի հայաստանյան գործունեությանը, ինչպես նաև ՀՀ իշխանությունների հետ իրականացվող՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին: Նախարարը նշել է, որ ՀՀ իշխանությունները խնդիրը լուծելու հարցում ապավինում են ԿԽՄԿ-ի փորձառությանը։
Հանդիպում ԼՂՀ ԱԺ նախագահի հետ
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 25-ին հանդիպել է ԼՂՀ ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին: ԱԺ նախագահը կարևորել է օրենսդիր- գործադիր համագործակցության մեջ արդարադատության նախարարության դերը: Կողմերը քննարկել են Հայաստանի և Արցախի միջև արդարադատության ոլորտում իրակացվելիք համատեղ ծրագրերի առաջնահերթությունները, ինչպես նաև՝ համագործակցության կոնկրետ հնարավորությունները: Անդրադարձ է եղել Արցախի օրենսդրության կատարելագործման հարցում ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական աջակցությանը: Հովհաննես Մանուկյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Արցախի արդարադատության նախարարությունների միջև ձևավորված գործընկերային ու կառուցողական հարաբերությունների ընթացքից և պատրաստակամություն է հայտնել իր ներդրումն ունենալ ԼՂՀ իրավական ոլորտի կատարելագործման գործում:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին
Փոխգործակցության համար առկա են բոլոր նախադրյալները և այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ իրականացնելու պատրաստակամությունը:
Քննարկվել են Հայաստանի և Արցախի արդարադատության ոլորտների խնդիրները
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակության՝ ԼՂՀ կատարած երկօրյա այցի շրջանակներում, այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների արդարադատության նախարարությունների համատեղ սեմինար, որի ընթացքում անդրադարձ է կատարվել քրեական և քաղաքացիական գործերով վարույթների որոշ առանձնահատկություններին, հարկադիր կատարման ծառայության, ՔԿԱԳ համակարգի ու նոտարիատի խնդիրներին:
Հայաստանի և Արցախի արդարադատության նախարարությունների միջև կնքվել է գործընկերային համագործակցության մասին հուշագիր
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած երկօրյա այցի շրջանակներում, այսօր հանդիպել է ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին: Նախարարները քննարկել են արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցեր ու ծրագրեր:
ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարները քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր
Հունիսի 19-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի և Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովի միջև: Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր:
Նախարարը մասնակցել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նիստին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նիստին, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են նոտարական գործունեության մեջ առկա նորարարությունները, գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի պարտադիր իրավական փորձաքննություն անցկացնելու ոլորտում փորձի փոխանակման, դատական փորձաքննության ոլորտում համագործակցության, ինչպես նաև այլ հարցեր: Խորհուրդը առաջարկել է Ղազախստանի Հանրապետությանը, որը դիտորդի կարգավիճակով էր մասնակցում նիստին, տալ խորհրդի անդամի կարգավիճակ: Նիստի ընթացքում որոշվել է ԱՊՀ նախարարների խորհրդի 10-րդ նիստն անցկացնել Ղրղզստանի Հանրապետությունում: