Նորություններ
Քրեակատարողական հիմնարկների պետերն ազատվել են աշխատանքից
2014 թվականի մարտի 28-ից ազատել են զբաղեցրած պաշտոննները՝ քրեակատարողական ծառայողի համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ։
Հրայր Թովմասյանն ընդունել է ԳՖՀ դատավորներին
ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության գերագույն վարչական դատարանի նախագահող դատավոր Ռյուդիգեր Ռուբելին և ԳՖՀ Հեսսեն երկրամասի գերագույն վարչական դատարանի պաշտոնաթող նախագահ Վոլֆգանգ Ռայմերսին:
Պարգևատրումներ՝ Պետռեգիստրի գործունեության 20-ամյակի կապակցությամբ
Նախարարը շնորհավորեց ներկաներին կառույցի հոբելյանի առթիվ և նշեց, որ գործին հավատացող մարդիկ միշտ հասնում են իրենց նպատակին: «Այսօր այստեղ ներկա են մարդիկ, ովքեր կանգնած են եղել Գործակալության հիմնադրման ակունքներում: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր վաստակի, կառույցի կայացման գործում անգնահատելի ներդրում ունենելու համար»,- ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ նրանց սկսած ճանապարհը պատվով են շարունակելու:
Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստը
Մարտի 26-ին Երևանում անցկացվեց Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստը՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պետի տեղակալ Ադրիանո Մարտինսի գլխավորած պատվիրակության և ՀՀ մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ենթակոմիտեն նախագահում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ նոտարների թեկնածուների որակավորման ստուգում անցկացնելու մասին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2014 թվականի համար նոտարների որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները:
Կանխվել է դատապարտյալին յուրահատուկ հոտով, մանրացրած զանգված փոխանցելու փորձը
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ, վերջինի ծառայողական համազգեստի բաճկոնի աջ գրպանից հայտնաբերվել է «Ախթամար» տեսակի ծխախոտի տուփ, որում առկա էր մոտ 19,5 գրամ կանաչ, յուրահատուկ հոտով, մանրացրած զանգված, որը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալի:
Իրանցի 13 դատապարտյալ փոխանցվել է ԻԻՀ
Իրանի Իսլամական Հանրապետության խնդրանքով և Հայաստանի Հանրապետության բարի կամքի դրսևորմամբ 2014 թվականի մարտի 11-ին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող Իրանի քաղաքացիություն ունեցող 13 դատապարտյալ փոխանցվել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ պատժի հետագա կրումն այնտեղ իրականացնելու նպատակով:
ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խումբ է ստեղծվել
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգ և նոր օրենսգրքի նախագիծ մշակելու, անհրաժեշտ օրենսդրական փաթեթ նախապատրաստելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել:
Քննարկում «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի նախագծի շուրջ
Մարտի 7-ին անցկացվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի նախագծի ընդլայնված քննարկումը, որը նախաձեռնել էր Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը ԱՄՆ ՄԶԿ աջակցությամբ «Քաունթերփարթ ինթերնեյշնալ» կազմակերպության ծրագրի շրջանակներում: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, ինչպես նաև երեք տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկում մտավոր սեփականության իրավունքի օրենսդրական կարգավորման վերաբերյալ
Մարտի 6-ին Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպությունը ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ քննարկում է անցկացրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում մտավոր սեփականության վերաբերյալ հատուկ բաժին ունենալու նպատակահարմարության վերաբերյալ:
Նորամուծություններ Քրդատ նոր օրենսգրքի նախագծում. չկա մեղադրյալ, չկա քրեական հետապնդման հարուցում. Iravaban.net
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով` նախաքննությունն ունենալու է երկու ձև` ընդհանուր կարգով նախաքննություն և պարզեցված կարգով: Ընդհանուր նախաքննությունը իրականացվելու է ծանր և առաձնապես ծանր հանցագործությունների դեպքում, իսկ ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների դեպքում` պարզեցված կարգով:
Լրատվամիջոցն ապատեղեկատվություն է տարածել
«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 26-ի՝ «Որոտանի ՀԷԿ-ի ոդիսականը» վերնագրով հոդվածում, առանց փաստերը մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրելու, մեկնաբանել է, թե իբր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, դեռ փետրվարի 5-ին, ԱԺ-ում հայտարարելով, թե Որոտանի ՀԷԿ-ը վաճառել է ոչ թե իր ողջ գույքը, այլ դրա մի մասը, «մեղմ ասած ստել է»: