ԶԼՄ-ները մեր մասին
Նախատեսվում է ցմահ դատապարտյալներին տրամադրել տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցության իրավունք
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքից, այդ կապակցությամբ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան և չեն էլ եղել. Դավիթ Հարությունյան
Հայաստանում այժմ քաղաքական բանտարկյալներ չկան և չեն էլ եղել, այսօր «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ Բյուջետային աջակցության ծրագրի Ղեկավար կոմիտեի հերթական նիստը
Արդարադատության նախարարը ողջունել է հանդիպման մասնակիցներին, այնուհետև անդրադարձել 2015 թվականին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջև կնքված «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ֆինանսական համաձայնագրի շրջանակում իրականացված բարեփոխումներին: Այդ համատեքստում նախարար Հարությունյանն առանձնացրել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների հիման վրա ընդունված Ընտրական նոր օրենսգիրքը, նախընտրական քարոզչության ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի բացառման ուղղությամբ տարվող օրենսդրական աշխատանքները և այլն:
Հայաստանը կներդնի բիզնես ռեգիստր, ՓԲԸ-ները կգրանցվեն րոպեների ընթացքում. Գարուշ Դավթյանի հարցազրույցը
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը նախատեսում է առաջիկա 2 տարվա ընթացքում ամբողջությամբ անցում կատարել գրանցումների էլեկտրոնային համակարգի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Գարուշ Դավթյանը՝ ներկայացնելով 2017 թվականի աշխատանքներն ու առաջիկա անելիքները:
Ինչո՞ւ է վաղաժամկետ ազատ արձակելու հարցը քննարկելիս վկայակոչվում դատապարտյալի մարված տույժը. Պարզաբանում է նախարարը
Հարցին, թե ինչպե՞ս կարող է իրավական հետեւանք չառաջացնող փաստը առաջացնել հետեւանք դատապարտյալի համար, նախարարը պատասխանեց. «Տույժի առկայությունը, եթե այն մարված է, իրավական հետեւանք չի առաջացնում, հետեւանք առաջացնում է մեկ այլ բան: Ասենք մեկը ամեն 6 ամիսը մեկ կատարում է լուրջ խախտում եւ տույժի է արժանանում, դա ազդում է ձեր գնահատականի վրա:
Անթույլատրելի է․Դավիթ Հարությունյանը «Լավ երեկո»-ի ռեպորտաժի շուրջ լուրջ քննարկում կունենա Հ1-ի ղեկավարության հետ
«Կարծում եմ, որ դա անթույլատրելի է, ինքս շատ մտահոգված եմ այդ դեպքով և շատ լուրջ քննարկում եմ ունենալու Հ1-ի ղեկավարության հետ, որովհետև սա առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որ տեղի է ունեցել Հ1-ի կողմից։ Մենք դա քննարկման առարկա կդարձնենք», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը։
Ազգային փոքրամասնությունների մասին առաջին համապարփակ օրենքը Հայաստանում ավելի լսելի կդարձնի նրանց ձայնը
Պարոն Քոչարյան, անկախության հռչակումից ի վեր տարբեր օրենքներում և իրավական ակտերում տեղ են գտել ազգային փոքրամասնությունների վերաբերյալ դրույթներ, սակայն չենք ունեցել առանձին օրենք ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին: Ինչի՞ն է ուղղված այս օրենքը:
Իրավական խուճուճ ձևակերպումների մեջ մի՛ մտեք, ամեն ինչ շատ պարզ է. Դավիթ Հարությունյանը արձագանքում է ՀՀ նախագահի ընտրության շուրջ քննարկումներին
«Խնդրին նայեք փոքր-ինչ պարզ՝ չխաբնվելով բարդ, իրավական խուճուճ ձևակերպումներին, որտեղ ամեն չորրորդ բառը հանցագործ է կամ չգիտեմ...նմանատիպ ածականներ են տրված»,- հորդորեց նախարարը։ Անդրադառնալով խնդրին՝ Հարությունյանն ասաց, որ 125-րդ հոդվածը ուժի մեջ է մտնելու ապրիլի 9-ից, այսինքն՝ ՀՀ նախագահի՝ պաշտոնն ստանձնելու օրվանից։ Սակայն, ըստ նախարարի, անցումային դրույթների 211-րդ հոդվածով խնդրին կարգավորում է տրվել։
Կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքները, միանշանակ, արդյունք տալիս են. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)
«Կոռուպցիայի դեմ պայքարն այնպիսի պայքար չէ, որ մեկ ամսվա ընթացքում արդյունքները երևան»,- ասաց նա և նշեց, որ համակարգային վեց հիմնական ծրագրեր են իրականացվել այս ոլորտում:
ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ վճիռների ավելացումը խոսում է երկրի իրավագիտակցության մակարդակի բարձրացման մասին. նախարար
«Այն, որ մարդիկ փորձում են իրենց իրավունքները պաշտպանել, այդ թվում` ՄԻԵԴ-ում, շատ հաճախ խոսում է այն մասին, որ Հայաստանում կայանում է փաստաբանության ինստիտուտը, մարդկանց իրավագիտակցությունն էապես աճում է»,- ասաց Հարությունյանը:
Ովքե՞ր կարող են երեխա որդեգրել. փոփոխություն Ընտանեկան օրենսգրքում
Կառավարության անդամը համառոտ ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են լինելու Ընտանեկան օրենսգրքում. «Փոփոխություն է նախատեսվում ծնողական իրավունքներից զրկելու և իրավունքները սահմանափակելու կարգում: Հստակեցվել են ծնողական իրավունքից զրկելու անձանց շրջանակը: Ընկեցիկ երեխաներին կարող են որդեգրել, եթե ոստիկանությունը 3 ամսում փնտրի և չգտնի ծնողներին: Որդեգրողի և որդեգրվողի միջև շեմը 50 տարուց ավելի չի կարող լինել, որը նաև միջազգային ստանդարտ է»:
Արդարադատության ոլորտում սպասվում են փոփոխություններ
«Հետագայում պրոբացիայի ծառայությունը իրականացնելու է նաև տնային կալանք խափանման միջոցը, վարչական վերահսկողություն խափանման միջոցը, որոնք արդեն քրեական դատավարության օրենսգրքի նախագծով նախատեսված է: Կալանավորման կիրառումը էականորեն կնվազի»,-ընդգծեց փոխնախարարը: