Նորություններ
Ռուստամ Բադասյանը ԵՄ գործընկերների հետ քննարկել է դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող աշխատանքները
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հեռավար ձևաչափով քննարկել է Հայաստանի դատաիրավական, հակակոռուպցիոն և ոստիկանության բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր։
Վարչապետը կարևորել է քաղաքական կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ աշխատանքը. կայացել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ:
Ռուստամ Բադասյանը քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ուժերով բարեփոխումներին նոր թափ հաղորդելու հնարավորությունը
Ընդգծվել է դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը քաղհասարակության մասնակցության կարևորությունը, և անդրադարձ է կատարվել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից թույլ տրված մարդու հիմնարար իրավունքների խախտումների վերաբերյալ ՀԿ-ների կողմից իրականացված փաստահավաք առաքելության արդյունքներին և այդ ոլորտում համագործակցությանը։
Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը և Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը:
Ռուստամ Բադասյանը Շվեդիայի, Լեհաստանի և Լիտվայի դեսպանների հետ քննարկել է հարցերի լայն շրջանակ
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։
Ազատությունից զրկված անձանց իրավունքները դիտարկվում են բացառապես դրանց բովանդակության լույսի ներքո․ ԱՆ արձագանքը ՄԻՊ զեկույցին
Փետրվարի 3-ին հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի «Ազատությունից զրկված անձի հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի մշտական ներկայության անթույլատրելիության վերաբերյալ (կալանավորված անձի օրինակով)» արտահերթ հրապարակային զեկույցը:
Արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը և Ծառայության պետ Արթուր Գոյունյանն այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
Առաջնային նպատակն էր ծանոթանալ կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրելու համար համապատասխան պայմաններ ապահովելու նպատակով վերափոխված 2-րդ տեղամասում իրականացված վերանորգման աշխատանքներին:
Ռուստամ Բադասյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն պայքարին առնչվող մի շարք հարցեր
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, բարի գալուստ մաղթել Հայաստան և համոզմունք հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:
Փոխնախարար Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գործընկերոջը
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեին։ Փոխնախարար Գրիգորյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի և Երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը, ընդգծել դրա արդյունքում իրականացված և իրականացվող ծրագրերի կարևորությունն ու փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել։
Հաշվետվություն՝ Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի, մշտադիտարկման և գնահատման արդյունքների վերաբերյալ
Հաշվետվության մշակման շրջանակներում հիմք են ընդունվել Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի պատասխանատու մարմինների կողմից ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացված՝ Միջոցառումների ծրագրով սահմանված աշխատանքների իրականացման ընթացքի վերաբերյալ կիսամյակային հաշվետվությունները (որի շրջանակներում պատասխանատու մարմիններն իրականացրել են նաև ինքնագնահատում), իրականացված աշխատանքների վերաբերյալ համացանցում առկա, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշտադիտարկման շրջանակներում ձեռք բերված տեղեկատվությունը:
Ռուստամ Բադասյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:
Հերքում․ Արդարադատության նախարարությունը որևէ ընթացակարգի շրջանակում որևէ պայմանագիր չի ստացել
ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է։