Նորություններ
Ռուստամ Բադասյանը հանդիպել է Երևանի Փոքր կենտրոնի հանրային գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչներին
Նախարար Բադասյանը կարևորել է խնդրի լուծման արդյունավետ եղանակ գտնելու անհրաժեշտությունը, հակիրճ անդրադարձել ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 9-ի համապատասխան որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին, լսել բնակիչների և փաստաբանների մտահոգություններն ու քննարկել իրավական այն ուղիները, որոնք կհանգեցնեն խնդրի լուծմանը։
Իջևանում գործարկվեց Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ
Միասնական գրասենյակը մեր քաղաքացիներին հնարավորություն կտա մեկ վայրում ստանալ ինչպես ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Ազգային արխիվի, այնպես էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ պետական եկամունտների կոմիտեի և ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից քաղաքացիներին տրամադրվող ծառայությունները: Վերոնշյալ բոլոր ծառայությունները մատուցվելու են համապատասխան գերատեսչությունների փորձառու աշխատակիցների կողմից մեկ վայրում:
Հայաստանի և Ճապոնիայի արդարադատության նախարարները հանդիպել են․ ներկայացվել են հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված խնդիրները
Հայաստանի արդարադատության նախարարը, անդրադառնալով 2020 թվականի սեպտեմբերին Թուրքիայի հովանավորչությամբ Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական ագրեսիային, նշել է, որ այդ 44 օրերի ընթացքում հայ ժողովուրդն ականատես է եղել միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտումների։ «Ներկայում բոլորիս անհանգստացնող խնդիրը հայ ռազմագերիների վերադարձն է։ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել նրանց` ի հեճուկս հրադադարի մասին համաձայնագրի: Սա Ադրբեջանի կողմից Ժնևի «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիայի կոպիտ խախտում է»,- հայտարարել է Ռուստամ Բադասյանը:
Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Ճապոնիայում Ռուստամ Բադասյանը ներկայացրել է Արցախում կատարված ռազմական հանցագործությունները
«Թուրքիայի կողմից օտարերկրյա ահաբեկիչների հավաքագրումը և նրանց հետագա տեղակայումը Ադրբեջանի զինված ուժերի շարքերում՝ Արցախի դեմ ծավալած ռազմական գործողությունների համար, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կատարված հերթական ծանր հանցագործությունն է՝ միջազգային բոլոր նորմերի կոպիտ խախտմամբ: Համապատասխան աղբյուրներից ստացված բազմաթիվ ապացույցները վկայում են, որ Թուրքիան և Ադրբեջանը աջակցում և նպաստում են մեր տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքի ավելացմանը և տարածմանը: Հետևաբար, կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է միանա ջանքերին՝ այս սպառնալիքին դիմակայելու և այս հանցագործության կողմնակիցներին ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- հայտարարել է Ռուստամ Բադասյանը և այդ համատեքստում ողջունել Կիոտոյի հռչակագրի՝ ահաբեկչության հանցագործությանն անդրադառնալու փաստը։
Ներկայացվել է Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քառամյա ռազմավարության՝ 2020 թվականի տարեկան հաշվետվությունը
Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների քառամյա ռազմավարության կատարողականի քննարկումը։
Քննարկվել են գումարի բռնագանձման մեխանիզմների կիրառման հիմնախնդիրները
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է «Գումարի բռնագանձման մեխանիզմների կիրառման հիմնախնդիրները» թեմայով հանրային քննարկման, որը կազմակերպել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություններ կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ։
Ամփոփվել են «Պրոբացիայի ծառայության աջակցության ծրագրի» շրջանակում իրականացված աշխատանքները
Փետրվարի 26-ին տեղի է ունեցել ԱՆ Պրոբացիայի ծառայության և «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության համատեղ աշխատանքի արդյունքում իրականացված «ՀՀ պրոբացիայի ծառայության աջակցության ծրագրի» ավարտական միջոցառումը։ Վերջինին մասնակցել են ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը, ԱՆ Քրեակատարողական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի փորձագետ Օդդի Հոլովեյը, «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը, Ծրագրի փորձագետները, այլք:
Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «Բարեվարքության ստուգում. հայաստանյան փորձ, ձեռքբերումներ և բարելավման հեռանկարներ» խորագրով աշխատաժողովին
Փոխնախարար Գրիգորյանը ողջույնի խոսքում կարևորել է նման ձևաչափով քննարկումը՝ Հանձնաժողովի աշխատանքի արդյունքներն առավել տեսանելի դարձնելու, առկա խնդիրների վերաբերյալ բարձրաձայնելու հնարավորության և դրանց վերաբերյալ միասնական ընկալում ձևավորելու տեսանկյունից: Անդրադառնալով հակակոռուպցիոն պայքարի Կառավարության ռազմավարական նպատակադրմանը և ժողովրդավարական ուժեղ ինստիտուտների ձևավորմանն ու դրանց անհրաժեշտ կարողություններով օժտելուն՝ փոխնախարարն ընդգծել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումն այդ ինստիտուցիոնալ համակարգի ճարտարապետության առաջին հաստատությունն է, և իր գործունեության կարճ ժամանակահատվածում այն ապացուցել է, որ այլևս կայացած ժողովրդավարական ինստիտուտ է, որն ամբողջությամբ իրականացնում է իր լիազորությունները:
Արմատական բարեփոխում՝ հանրային ծառայությունների մատուցման ոլորտում
ԾԱՆՈՒՑՈՒՄ․ Պետռեգիստրին առնչվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այսօրվանից, իսկ ՔԿԱԳ ոլորտին առնչվող բարեփոխումները՝ 2021 թվականի մայիսի 16-ից։
Ինչպե՞ս է ծախսվելու արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված ԵՄ 9 մլն եվրո դրամաշնորհը
Եվրոպական միությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությանը 9 միլիոն եվրո դրամաշնորհ էր հատկացրել։ Այս գումարը մասն է 30 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցության, որի վերաբերյալ գրանտային համաձայնագիրը Եվրոպական միության հետ կնքվեց 2020 թվականի սեպտեմբերին։
Ամուսնության գրանցումը հանդիսավոր պայմաններում անցկացնելու հնարավորություն է ստեղծվել
Հանդիսավոր ամուսնության գրանցման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք: Դիմումները պետք է ներկայացնել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ ( Վազգեն Սարգսյան 3)՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։
Աշխատանքային քննարկում՝ ուղղված ԱՆ աշխատակիցների կարողությունների զարգացմանը
Փետրվարի 20-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարության ստորաբաժանումների ներկայացուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքային երկօրյա քննարկում: Այն կազմակերպել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություններ կենտրոն» հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: