Նորություններ
Արդարադատության նախարարության ընդունարանն ու Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը առժամանակ դադարեցնում են աշխատանքները
Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությունների տարածմամբ պայմանավորված՝ ԱՆ ՔԿԱԳ գործակալությունը ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկումը Արդարադատության նախարարության ընդունարանում, ինչպես նաև ժամանակավորապես փակվում է Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը:
Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության գործընթացի ընթացիկ արդյունքների և դասընթացների վերաբերյալ
Համաձայն պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով միասնական ընդունելություն-մրցույթի վերաբերյալ հայտարարության՝ դիմորդների ընտրության փուլը, ընդունելություն-մրցույթի ստուգումները ((մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը (թեստավորումը) և ֆիզիկական պատրաստականության ստուգումը) և հարցազրույցը հաջողությամբ հաղթահարած և մրցույթով անցած դիմորդներն իրավունք են ստանում մասնակցել հինգ ամիս տևող ինտենսիվ դասընթացներին:
Նոտարական պալատը հասանելի կլինի 24/7 ռեժիմով
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը՝ ՀՀ Նոտարական պալատը հասանելի կլինի 24/7 ռեժիմով։
Կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցերի։
Ռուստամ Բադասյանն ընդունել է Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին:
Պարեկային ծառայության դասընթացավարները վերապատրաստվում են
Այսօր մեկնարկել է Պարեկային ծառայության դասընթացավարների վերապատրաստման ծրագիրը։
Ռուստամ Բադասյանը կոչ է արել ՀԿԱԾ անձնակազմին հատուկ ուշադրություն դարձնել անհիմն դրվող արգելանքներին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 22-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում մասնակցել է աշխատակիցների պարգևատրման և առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման ու ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանը։
Պրոբացիայի ծառայության աշխատակիցները խրախուսվել են
2020 թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության աշխատակիցների նկատմամբ, համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի թիվ 1032-Ա հրամանի, Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար կիրառվել է «Շնորհակալության հայտարարում» խրախուսանքի տեսակը:
Ռուստամ Բադասյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտների բարեփոխումների ընթացքը
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը
Երկու զեկույցների ներկայացումից հետո ծավալվել է հարց ու պատասխան․ Հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները։ Նիստին մասնակցող 13 անդամներից առաջին զեկույցին կողմ է քվեարկել 12-ը, երկրորդ զեկույցի քվեարկությունը տեղափոխվել է հաջորդ նիստ։
Ռուստամ Բադասյանը հրաժեշտ է տվել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավարին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր առցանց հանդիպման ընթացքում հրաժեշտ է տվել Հայաստանում առաքելությունն ավարտող ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին և շնորհակալություն հայտնել վերջինիս գերազանց համագործակցության համար։
Ընտանեկան կարգավիճակի տեղեկանքն ու ՔԿԱԳ վկայականների կրկնօրինակները հնարավոր է ստանալ նաև էլեկտրոնային եղանակով
Արդարադատության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ թվային օրակարգի շրջանակում գործարկել է e-services.moj.am հարթակը։ Դրա միջոցով հնարավոր է դարձել առանց ՔԿԱԳ տարածքային մարմին այցելելու ստանալ ոչ միայն ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը, այլև, այսուհետ նաև ՔԿԱԳ վկայականների կրկնօրինակներ՝ էլեկտրոնային տարբերակով և վավերացված ապոստիլով։