Նորություններ
Պատմական ցուցանիշ՝ կոռուպցիայի դեմ պայքարում. Ռուստամ Բադասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի 2019 թվականի կատարողականը
Կոռուպցիայի կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ներդրման շրջանակում Ռուստամ Բադասյանն անդրադարձել է ներդրված գույքի և շահերի բախման հայտարարագրման նոր ձևանմուշին, կոռուպցիոն ռիսկերի գնահատման և վերհանման նոր մեթոդաբանության մշակման աշխատանքներին, որոնք ուղղված են լինելու պետական մարմինների ներքին կոռուպցիոն ռիսկերի բացահայտմանը, ինչպես նաև ներկայացրել է իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրմանն առնչվող աշխատանքները:
Պատգամավոր Անի Սամսոնյանի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում. Արդարադատության նախարարություն
Առնվազն բաց աղբյուրներից օգտվելով՝ տիկին Սամսոնյանը կարող էր Ազգային ժողովի պատասխանատու ամբիոնն օգտագործելով՝ չներկայացնել չճշտված տեղեկություն՝ պնդելով, թե Հայաստանի 12 քրեակատարողական հիմնարկներից ներկայում միայն երկուսում է ներդրված սննդի մատակարարման նոր համակարգը, այն դեպքում, երբ արդեն ինը ՔԿՀ-ներում սննդի մատակարարման գործառույթը պատվիրակված է բաց մրցույթով հաղթող ճանաչված մասնավոր ընկերությանը, որի տրամադրած սննդի բարձր որակի և բազմազանության մասին բազմիցս բարձրաձայնել են թե՛ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձինք, թե նրանց հարազատները, թե՛ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, և թե՛ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Լրատվական գործունեություն իրականացնողների համար Պետռեգիստրի տվյալներն այսօրվանից հասանելի են անվճար հիմունքով. հայտի լրացման ձևը հաստատվել է
Այսօրվանից ուժի մեջ է մտել նախօրեին հրապարակված ՀՀ արդարադատության նախարարի «Լրատվական գործունեություն իրականացնողների՝ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն տրամադրելու հայտերի ձևերը հաստատելու մասին» հրամանը: Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերն այսօրվանից կարող են լրացված հայտերը՝ կից փաստաթղթերով ներկայացնել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության այս պահին գործող տարածքային սպասարկման գրասենյակներ:
Արդարադատության նախարարության պարզաբանումը՝ Փաստաբանների պալատի տարածած հաղորդագրության վերաբերյալ
Բերված պարզաբանումներն իրենց ամբողջության մեջ առավել քան ակնհայտ են դարձնում այն, որ Փաստաբանների պալատի կողմից տարածած հաղորդագրությամբ Կառավարության ներկայացուցչի կողմից հնչեցրած դիրքորոշման հատվածային մեջբերումը չի համապատասխանում Նախագծի վերաբերյալ Կառավարության ներկայացված դիրքորոշման հետ:
Ռուստամ Բադասյանն Արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ գլխավոր քարտուղարին
Նախարարը շնորհավորել է Սուրեն Գալստյանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել նոր աշխատանքում: Գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել և նշել, որ կանի առավելագույնը կարճ ժամանակահատվածում ջերմ և բաց աշխատանքային հարաբերություններ հաստատելու և նորարարական լուծումների միջոցով Նախարարության առջև դրված խնդիրներն ու կարևորագույն բարեփոխումները համատեղ ջանքերով հաջողությամբ կյանքի կոչելու համար:
Հաստատվեց ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը
Ինչպես տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, աշխատանքային խմբի կողմից մշակված այս փաստաթուղթն անցել է համակողմանի հանրային քննարկում, միջազգային գործընկերների հետ ձեռք է բերվել Ռազմավարության իրականացման շուրջ մի շարք պայմանավորվածություններ, ինչպես նաև ապահովվել է ֆինանսական գնահատումը։
Ի գիտություն՝ սնանկության գործով կառավարիչների
Սնանկության մասին» օրենքի 29.2-րդ հոդվածի 3-րդ մասի և Արդարադատության նախարարի` 2020 թվականի մարտի 13-ի թիվ 111-ն հրամանով հաստատված հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետի ուժով՝ վերոնշյալ բոլոր դեպքերում պաշտոնավարման տարիքը լրացած կառավարիչները չեն կարող մասնակցել կառավարչի ընտրության վիճակահանությանը և (կամ) նշանակվել կառավարիչ:
ՔԿԱԳ սահմանափակված ծառայությունները ապրիլի 17-ից կընդլայնվեն
Կարևորելով արտակարգ դրության ընթացքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը՝ Արդարադատության նախարարության կողմից սահմանափակված ծառայությունները 2020 թվականի ապրիլի 17-ից կընդլայնվեն:
Պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգում (վեթինգ) լինելու է․ ԱՆ հարց ու պատասխանն՝ այս թեմայի վերաբերյալ
Բարեվարքության և գույքային դրության ստուգման լիազորությամբ օժտված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ)։ Հանձնաժողովն օրենքով սահմանված դեպքերում ու կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, Հանրային ծառայության օրենքով նախատեսված կարգով նշանակման ենթակա անձանց, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում իրականացնում է բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություններ և դրանց արդյունքներով ներկայացնում է խորհրդատվական եզրակացություններ։ Թեև Հանձնաժողովի եզրակացությունն ունի խորհրդատվական բնույթ, այն կարող է հիմք հանդիսանալ թեկնածուների՝ տվյալ պաշտոնում չնշանակվելու համար։
Ռուստամ Բադասյանը հեռավար կարգով մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային իրավական ֆորումին
Ամենամյա ֆորումի նստաշրջանի՝ «Հանրային կառավարումը և օրենսդրությունը» խորագրով արդարադատության նախարարների բաց հանդիպման ընթացքում նախարար Բադասյանը, ողջունելով մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը նման նախաձեռնության և հրավերի համար։ Ռուստամ Բադասյանը նաև նշել է, որ ի թիվս այլ պետությունների` ՀՀ կառավարությունը ևս փորձում է մշակել հակազդման արդյունավետ մեխանիզմներ, կատարելագործել և կիրառել դրանք աշխարհին պատուհասած համավարակի դեմ պայքարում:
Ի՞նչ աշխատանքներ են իրականացվում քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը կանխելու համար
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով ՔԿՀ-ներում պահվող անձանց շրջանակում ըստ անհրաժեշտության իրականացված թեստերի պատասխանները բացասական են․ ներկայում ազատությունից զրկված որևէ անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել։
«Վարդաշեն» ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից մի քանիսի մոտ ախտորոշվել է COVID-19․ նրանք ՔԿՀ-ում պահվող անձանց հետ շփում չեն ունեցել
Այնուհետև, ձեռնարկված անհրաժեշտ և օպերատիվ աշխատանքների արդյունքում, COVID-19 է հայտնաբերվել նաև վերոնշյալ բաժնի 4 աշխատողի մոտ։ Բոլոր 5 անձինք մեկուսացվել են բուժհաստատություններում։ Հավելենք նաև, որ վերոնշյալ աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս և կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ որևէ շփում չունեն։