Նորություններ
Առցանց աշխատաժողով՝ ՄԻՊ ռազմավարության շրջանակում գործարկված www.e-rights.am հարթակի վերաբերյալ
Այսօր Արդարադատության նախարարությունը կազմակերպել էր առցանց աշխատաժողով՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագրի հաշվետվողականության ու թափանցիկության բարձրացմանն ուղղված www.e-rights.am hարթակի ներկայացմանը:
Ռուստամ Բադասյանը ԵՄ գործընկերների հետ քննարկել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը
Քննարկմանը մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Ռաֆիկ Գրիգորյանը և Քրիստիննե Գրիգորյանը, այլք։
«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն․ մյուսների թեստի պատասխանը բացասական է:
Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող դատապարտյալներից մեկից նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) առկայության կասկածանքով 04.06.2020 թվականին վերցվել է փորձանմուշ: Ստացված փորձաքննության դրական պատասխանի հանգամանքով պայմանավորված՝ դատապարտյալը տեղափոխվել է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։
Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն այսուհետ հնարավոր է ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով
Արդարադատության նախարարությունը, նախապես հայտարարված թվային օրակարգի շրջանակում, գործարկել է e-services.moj.am հարթակը, որի միջոցով հնարավոր է դարձել առանց ՔԿԱԳ տարածքային մարմին այցելելու՝ ստանալ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը՝ էլեկտրոնային տարբերակով։
Հունիսի 1-ը մի շարք ազատազրկված անչափահասների համար կնշանավորվի ավարտական վկայականների ստացմամբ
«Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող ազատազրկված 9-րդ դասարանի հանրակրթական հիմնական ծրագրերն ավարտած չորս անչափահասների տրվել են ավարտական վկայականներ:
Սնանկության գործով կառավարիչների հետ քննարկվել են Արդարադատության նախարարի հրամանների կիրարկմանն առնչվող մի շարք հարցեր
Արդարադատության նախարարությունում մայիսի 26-ին տեղի է ունեցել առցանց քննարկում «Սնանկության մասին» օրենքից բխող Արդարադատության նախարարի հրամանների կիրարկման վերաբերյալ:
«Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենսդրական փաթեթը ներկայացվել է հանրային քննարկման
Դրանցով սահմանվում են 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերը և դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու և դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ օժտված` Հայաստանի Հանրապետությունում փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության, իրավասության շրջանակի, լիազորությունների, անդամներին ներկայացվող պահանջների և գործունեության հետ կապված այլ հարաբերությունները:
Նոր Պարեկային ծառայության կազմավորման համար առաջիկա օրերին կմեկնարկի դիմորդների ընդունելություն. ովքե՞ր կարող են դիմել (խմբագրված)
Ոստիկանության բարեփոխումների համատեքստում նախատեսվում է նոր Պարեկային ծառայության ստեղծում: Այն լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը` նոր կրթությամբ ու հմտություններով, նոր վարվելակերպով ու պրոֆեսիոնալիզմով, բարձր աշխատավարձով, նոր սարքավորումներով ու միջոցներով հագեցած: Այս նպատակին հասնելու առաջին քայլը կլինի Ոստիկանության կրթահամալիրում 5 ամիս (սեպտեմբեր-հունվար) տևողությամբ ուսուցման ծրագիրը:
Գագիկ Խաչատրյանը չի զրկվել առողջության պահպանման իրավունքից
Վերահաստատում ենք Արդարադատության նախարարության դիրքորոշումն առ այն, որ Նախարարությունը երաշխավորում է ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման իրավունքը:
Ոստիկանության կրթահամալիրը հայտարարում է բաց մրցույթ՝ նոր Պարեկային ծառայության ստեղծման շրջանակում ուսուցումն անցկացնող դասընթացավարների ընտրության համար
Կառավարությունը 2019թ. դեկտեմբերին մեկնարկած ոստիկանության ոլորտի լայնածավալ բարեփոխումների համատեքստում նախաձեռնել է նոր Պարեկային ծառայության ստեղծում, որը հաստատվեց նաև ս.թ. ապրիլի 23-ին ընդունված «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 638-Լ որոշմամբ:
Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել կենտրոնի որոշմամբ
Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ փաստի առթիվ հաղորդում է ներկայացվելու ՀՀ գլխավոր դատախազություն։ Նախարարությունը հետևողական է լինելու, որ համապատասխան հիմքերի արձանագրմամբ իրավական գործիքակազմի ողջ ներուժի օգտագործմամբ գործընթացում ներգրավված անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Նշվածը առերևույթ հիմք է տալիս նաև ենթադրելու, որ կարող են առկա լինել կոռուպցիոն ռիսկեր, որոնք իրավասու մարմնի կողմից պետք է արժանանան համապատասխան գնահատականի։
Արդարադատության նախարարությունը գործարկել է Վճարման կարգադրությունների էլեկտրոնային համակարգ
Ներկայում, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, էլեկտրոնային եղանակով ներկայացված վճարման կարգադրությունները բաշխվում են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր դատավորների միջև: Նախատեսվում է նաև նշված գործերի բաշխումն ընդլայնել Հայաստանի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների միջև: