Նորություններ
Սուրեն Քրմոյան. «Վերջին շրջանում կառավարությունը մեծածավալ աշխատանք է կատարում տեղեկատվության ազատությունը երաշխավորելու համար»
Փոխնախարարը նաև ընդգծել է, որ տեղեկատվության ազատությունը կարևորվում և արժևորվում է նրանով, որ տեղեկություններ ստանալու իրավունքը այն գործիքն է, որի միջոցով քաղաքացին մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին, մասնակցում է հանրային կառավարմանը:
Կին դատապարտյալները քրեակատարողական հիմնարկում մասնագիտական հմտություններ են ձեռք բերել
ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից «Աբովյան» ՔԿՀ-ում իրականացվող «Վերականգնողական արդյունավետության և թափանցիկության մշակույթի հիմնում» ծրագրի շրջանակում երկու տասնյակից ավելի կին դատապարտյալների համար անցկացվել են անգլերենի, համակարգչային հմտությունների, ֆիտնեսի, յոգայի, վարսահարդարման, խոհարարական դասընթացներ: Համակարգչային դասընթացների ընթացքում կին դատապարտյալները կատարել են նաև գրքերի թվայնացման աշխատանքներ:
Քննարկվել են «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը
Քննարկմանը մասնակցել են վարչական, առաջին ատյանի ընդհանուր իրավասության, սնանկության, վերաքննիչ դատարանների դատավորներ, փաստաբանական համայնքի, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև շահագրռիռ մարմինների ներկայացուցիչներ:
Հայտարարություն
Հաշվի առնելով ներման խնդրագրերի վերաբերյալ հասարակական հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Արդարադատության նախարարությունը Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Հանրապետության նախագահի աշխատակազմից ստացել է ներման խնդրագրերի մասին հրամանագրերը, որոնք կներկայացվեն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն՝ դատապարտյալներին իրազեկելու և կատարումն ապահովելու նպատակով:
Արդարադատության նախարարն ընդունել է պրոբացիայի ոլորտի նիդերլանդցի փորձագետներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են Պրոբացիոն ծառայության կարողությունների զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակմանը, Ծառայության և պետական, համայնքային մարմինների հետ սերտ համագործակցության ձևավորմանը, պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի օրենսդրության կատարելագործմանը, էլեկտրոնային մոնիտորինգի համակարգի դրական և բացական կողմերին:
Պրոբացիայի ծառայությունը ներկայացրել է 2018 թվականի հաշվետվությունը
2018 թվականին Պրոբացիայի ծառայությունն ունեցել է 6242 շահառու, որոնցից՝ տուգանք պատժատեսակով 2074 գործ, որոշակի պաշտոններից զրկելու և որոշակի գործունեության իրավունքից զրկելու 452 գործ, հանրային աշխատանքներում ներգրավվելու 574 գործ, պատիժը պայմանական չկիրառելու 2223 գործ, վարքի նկատմամբ վերահսկողության 17 գործ, պատժից պայմանական վաղակետ ազատվելու 725 գործ և պատժի հետաձգման 14 գործ:
Քննարկվել են իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ նախատեսվող իրավակարգավորումները
Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ կառավարության «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ կողմից իրականացվող գործողություններիչորրորդ ծրագրով նախատեսված իրական սեփականատերերի ռեեստրի ներդրման ժամանակացույցը, ֆինանսական աղբյուրների ձեռքբերումը, քայլերի առաջնահերթությունը, կիրարկման մեխանիզմները և այլ հարցեր։
Արդարադատության նախարարն ընդունել է Ուկրաինայի արդարադատության նախարարի առաջին տեղակալին
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անվճար իրավաբանական օգնություն տրամադրելուն, քրեակատարողական և պրոբացիոն ոլորտների բարեփոխումներին, հանցագործությունների կանխարգելմանն ու դատական ակտերի կատարմանը վերաբերող մի շարք հարցեր:
Վիգեն Քոչարյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատական բարեփոխումների շրջանակին, անցումային արդարադատությանը և Եվրոպական Միության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող բյուջետային աջակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Սուրեն Քրմոյանը նիդերլանդցի գործընկերների հետ քննարկել է օրենքի գերակայության և քրեական պատիժների ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր
Սուրեն Քրմոյանը ողջունել է նիդերլանդցի գործընկերներին, նշել, որ Պրոբացիոն ծառայության լիարժեք կիրառումը և զարգացումը մշտապես գտնվում է Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում և հավելել, որ այն Կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններից է:
Սուրեն Քրմոյանը մասնակցել է «Հակակոռուպցիոն օրակարգ Հայաստանի համար» թեմայով քննարկմանը
Սուրեն Քրմոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին հակակոռուպցիոն ոլորտին վերաբերող առաջարկները համապարփակ ներկայացնելու համար և նշել, որ հնչեցրած առաջարկների մեծ մասը տեղ են գտել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծում, որտեղ նախանշվում են հակակոռուպցիոն քաղաքականության առանցքային ուղղությունները, որի գլխավոր նպատակն է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը ամենատարբեր ոլորտներում: Նշենք, որ Նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երեք ուղղություններն են՝ կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և հակակոռուպցիոն կրթությունը, այն է՝ իրազեկման մեծածավալ միջոցառումների իրականացումը:
2019 թվականին քրեակատարողական ոլորտում Արդարադատության նախարարության թիրախը լինելու է դատապարտյալների վերասոցիալականացումը
Արդարադատության նախարարը ՔԿԾ ղեկավար անձնակազմից հետաքրքրվել է տեսազանգից օգտվող դատապարտյալների ցուցանիշով, սննդի որակի բարձրացման, քրեական ենթամշակույթի վերացմանն ուղղված աշխատանքներով և հանձնարարել առավելագույն խստությամբ վերահսկել ու կանխել կոռուպցիայի, մոլեխաղերի, արգելված իրերի ներթափանցման դրսևորումները, իսկ դատապարտված անձանց համար ռեժիմների փոփոխությունը դարձնել կանխատեսելի: