Նորություններ
Կառավարությունը հաստատեց «Հասարակական կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին» և ՀՀ մի շարք այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նախագիծը երկար պատմություն ունի ու երկար ճանապարհ է անցել: Նախարարը դրա ընդունումը կարևորեց ՀԿ-ների ազատ ու արդյունավետ գործունեության պայմանների ստեղծման տեսանկյունից, ինչը հասարակության կայուն զարգացման համար կարևոր նախադրյալ է։
Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հակակոռուպցիոն քաղաքականությանը՝ այդ թվում նաև պետություն-քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն աշխատանքային նորաստեղծ հարթակի աշխատանքներին, Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանն, ինչպես նաև խտրականության վերաբերյալ օրենսդրության բարեփոխումներին ու մարդու իրավունքների պաշտպանությանը:
Հայաստանի և Վիետնամի արդարադատության նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Փաստաթղթի համաձայն՝ կողմերը կհամագործակցեն քրեական օրենսդրության, քաղաքացիական օրենսդրության, դատական գործերի աջակցության կազմակերպման, իրավական օգնության, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտների շուրջ:
Աշխատաժողով՝ նվիրված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածին
Հանդիպման նպատակն էր բարելավել ՀՀ արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի աշխատակազմի մասնագիտական գիտելիքները Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի կիրառության առանձնահատկությունների վերաբերյալ։
Քննարկման սեղանին է դրվել «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի հիմնադրույթները
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանի մասնակցությամբ հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել քննարկում՝ «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի հիմնադրույթների և դրա վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի ներկայացրած նախնական փորձագիտական կարծիքի վերաբերյալ:
Արդարադատության նախարարը հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին
Նախարարը ողջունել է հանրային խորհրդի անդամներին և նշել, որ պատրաստակամ է բաց և թափանցիկ կառավարմանն ուղղված համագործակցությանը նոր բովանդակություն հաղորդել՝ հաշվի առնելով նմանօրինակ ձևաչափերով ունեցած հաջող փորձը: Արփինե Հովհաննիսյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել և ընդգծել, որ նրանց ունեցած դերով է պայմանավորված նաև տարբեր ծրագրերի հաջող ընթացքը:
Արդարադատության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նորմատիվ իրավական ակտերի մշակման միասնական էլեկտրոնային համակարգի ստեղծման հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել հեռանկարային այնպիսի առաջարկների, ինչպիսիք են՝ ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն»-ի տեխնիկական կարողությունների զարգացման, նախարարության կազմում նոր ստեղծված գործակալություններին աջակցություն տրամադրելու հնարավորությունները և այլն:
Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջները Փերինչեքի գործով ամբողջությամբ բավարարվեցին Եվրոպական դատարանի կողմից
2015թ. հոկտեմբերի 15-ին հրապարակվեց Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով վճիռը: Գործին մասնակցելով երրորդ կողմի կարգավիճակում՝ ՀՀ-ն ակնկալում էր, որպեսզի Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձևակերպումներ, որոնք կարող են որևէ կերպ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը:
Արդարադատության նախարարն ընդունել է Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի պատվիրակությանը
Պատվիրակության ղեկավար, ԽԿԿ անդամ Մարժենա Քսելի խնդրանքով արդարադատության նախարարը ներկայացրել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, տիրող իրավիճակն ու առկա խնդիրները: Արփինե Հովհաննիսյանն առաջնային խնդիր է համարել քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության հարցն ու ընդգծել, որ 2015 թվականի տարեվերջին շահագործման հանձնվող «Արմավիր» ՔԿՀ-ի երկրորդ և երրորդ մասնաշենքերը գրեթե ամբողջությամբ կլուծեն այդ խնդիրը:
Քննարկվել են օրենսդրական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ՀՀ արդարադատության նախարարության միջև 2014 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրին, որի շրջանակում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հանձն է առել իրականացնել օրինաստեղծ գործընթացի ամբողջական գնահատում՝ ներառելով նաև բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ:
Ավարտվել են շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման դասընթացները
Սեպտեմբերի 19-ից մեկնարկած ուսուցման ծրագրին մասնակցել են նոտարներ, նոտարների օգնականներ, բանկերի և վարկային կազմակերպությունների իրավաբաններ:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկվել են փոխգործակցությունը խորացնելուն առնչվող հարցեր
Նախարարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու քննարկել մի շարք ուղղություններով փոխգործակցությունը խորացնելուն առնչվող հարցեր: