Նորություններ
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեյիսին
Նախարարը ողջունել է դեսպանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում և ընդգծել, որ Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է:
Քննարկվել են փոքր և միջին ձեռնարկությունների գործունեությանը խոչընդոտող կոռուպցիոն երևույթների կանխարգելման հիմնախնդիրները
Քննարկումն ուղղված էր կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներում փոքր և միջին բիզնեսի ներգրավման աշխատանքներին, այդ ուղղությամբ առավել արդյունավետ և գործուն մեխանիզմների մշակման ու ներդրման, ինչպես նաև՝ բիզնես հատվածի իրազեկման բարձրացմանը վերաբերող հարցերին:
Սնանկության գործով 18 նոր կառավարիչ ստացավ որակավորման վկայագիր
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել որակավորման քննությունն անցած սնանկության գործով 18 նոր կառավարիչների վկայագրերի հանձնման արարողությունը:
Եվրասիական նոտարական միության անդամ պետությունների նոտարները խորացնում են փոխգործակցությունը
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև վերջին տարիներին նոտարական համակարգում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին առնչվող հարցերը, շրջայց են կատարել Երևանում գործող նոտարական գրասենյակներում:
Վկայագրերի հանձնում` որակավորված հաշտարարներին
Նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ վեճերի այլընտրանքային լուծման կարևորությունն արձանագրված է Հանրապետության նախագահի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կարգադրությունում:
Կլոր սեղան-քննարկում՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգային հիմնադրույթների վերաբերյալ
Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում քրեական արդարադատության համակարգում հիմնարար բարեփումները պայմանավորված են վերջին ժամանակների հասարակական, քաղաքական և իրավական զարգացումներով:
Վարչապետը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին:
Ուսումնական տարվա մեկնարկը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նախաձեռնությամբ, Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ, ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ն այցելել է «Աբովյան» ՔԿՀ, շնորհավորել հիմնարկում պահվող 8 անչափահասներին:
Արսեն Մկրտչյան. Կրթությունն է գիտակից, պաշտպանող ու պաշտպանված քաղաքացի դաստիարակելու անգերազանցելի միջոցը
Նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է աշակերտներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ և նշել, որ մարդկության ստեղծած ամենամեծ բարիքներից մեկը գիտելիքն է: «Հենց դրա շնորհիվ են ազգերն ու պետությունները զարգացել, դրա շնորհիվ է մարդը կարողացել լուծել բազմաթիվ խնդիրներ: Մեր հարստությունը կրթված քաղաքացին է, ով իր ամենօրյա գիտակից և գրագետ աշխատանքով շենացնում է մեր հայրենիքը, իսկ հարկ եղած դեպքում՝ դառնում նրա հուսալի պաշտպանը»,- ասել է Արսեն Մկրտչյանը:
Աշխատաժողով՝ նվիրված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6 րդ հոդվածի և Կոնվենցիային կից Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածին
Հանդիպման նպատակն էր բարելավել ՀՀ արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի աշխատակազմի մասնագիտական գիտելիքները Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի և Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի և դրանց կիրառության առանձնահատկությունների վերաբերյալ։
Քննարկվել են ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ հոլանդացի փորձագետների առաջարկությունները
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի գլխավորած փորձագետների պատվիրակությունը մասնակցում է Նիդերլանդների Թագավորության Մաստրիխտ քաղաքում օգոստոսի 23-ին մեկնարկած «ՀՀ-ում դատական համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ուժեղացման» ԵԽ/ԵՄ համատեղ հնգօրյա ծրագրին:
Հասարակական կազմակերպությունների հետ քննարկվել է ՀՀ նախարարին կից ստեղծվելիք հանրային խորհրդի աշխատակարգը
Հաշվի առնելով այն, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդրանիկ նիստում քննարկվել էին քաղաքականության մշակմանը քաղաքացիական հասարակության մասնակցության հիմնախնդիրները, հանդիպումը նպատակ ուներ քաղ. hասարակության ներկայացուցիչների հետ քննարկել և վերջնականացնել «ՀՀ նախարարին կից հանրային խորհրդի օրինակելի աշխատակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի տեքստը: