Նորություններ

Նախարարի խոսքը համատեսքից դուրս է տարածվել

31/10/2012
Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցների հետաքրքրությունը ասվածի հանդեպ, լրացուցիչ պարզաբանում ենք, որ նախարար Հրայր Թովմասյանի խոսքը ընդհանրական չէր, նախարարը նկատի չէր ունեցել բոլոր դատապարտյալներին: Նախարարը նկատի է ունեցել կոնկրետ դատապարտյալների, կոնկրետ արարքները և որ հանցավոր աշխարհում բողոքի ձև, բերանը կամ աչքը կարելու միջոցով և իրենց հանդեպ ուշադրություն հրավիրելու մեթոդը սովորական երևույթ է դարձել և ոչ միայն Հայաստանում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ներկայացվեցին Հայաստանում պրոբացիոն ծառայության ձևավորման Ռազմավարական փաստաթղթի առաջին նախագիծն ու Գործողությունների պլանը

30/10/2012
Պրոբացիոն գործողությունների նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել իրավախախտներին, նվազեցնել հանցագործությունների մակարդակը և բարձրացնել հասարակության ապահովության աստիճանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նոտարական ծառուղի՝ Մաշտոցի պուրակում

28/10/2012
Ավանդույթի համաձայն, Հրայր Թովմասյանը, Կամո Արեյանը, ինչպես նաև միջոցառմանը մասնակցող հյուրերը Նոտարական ծառուղում տնկեցին անվանական ծառեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարարը հյուրընկալեց ՌԴ նոտարական պալատի պատվիրակությանը

27/10/2012
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ նոտարական պալատի նախագահ Մարիա Սազոնովային և պալատի մի քանի անդամների: Փորձի փոխանակման նպատակով Հայաստան ժամանած ռուսաստանյան նոտարական պալատի անդամների խնդրանքով նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց ՀՀ նոտարական համակարգում առկա խնդիրներն ու իրականացվող բարեփոխումները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բռնկված հրդեհը մարվել է

23/10/2012
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ադմինիստրատիվ տարածքի դատարկ սենյակներից մեկում բռնկվել են հոսանքի մալուխները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պարզաբանում՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ի նախկին աշխատակցի բաց նամակի առնչությամբ

22/10/2012
Հարկ ենք համարում հայտնել, որ Ս. Այվազյանը, ինչ-ինչ նպատակներից ելնելով մի շարք փաստեր խեղաթյուրել է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ավարտվեց նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստի երկրորդ խմբի քննությունը

20/10/2012
Քննության ավարտից անմիջապես հետո դիմորդների ներկայությամբ ստուգվել են աշխատանքները և ներկայացվել նախնական արդյունքները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Գրիգոր Մանուկյան. «Առաջին անգամ աշխատող դատապարտյալների թիվը հատեց 300-ի շեմը».ՓԱՍՏԻՆՖՈ

20/10/2012
Pastinfo.am-ի թղթակիցը զրուցեց ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի գլխավոր տնօրեն Գրիգոր Մանուկյանի հետ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ավարտվեց նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստի առաջին փուլին մասնակցող առաջին խմբի քննությունը

20/10/2012
Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստի առաջին փուլին մասնակցող երկրորդ խմբի քննությունը կսկսվի հոկտեմբերի 20-ին ժամը 13:00-ին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նոտարների քննությանը կարող եք հետևել առցանց

20/10/2012
Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստի առաջին փուլի ընթացքին կարող եք հետևել առցանց:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հաստատվել է նոտարի թեկնածուների որակավորման քննական հանձնաժողովի կազմը

18/10/2012
Հիշեցնում ենք , որ նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստի առաջին փուլը անցկացվելու է 2012 թվական հոկտեմբերի 20-ին ՀՀ արդարադատության նախարարության շենքում / ք. Երևան, Հալաբյան 41/ա/:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ծառայողական պարտականություններն ոչ պատշաճ կատարելու համար ազատվել են աշխատանքից

18/10/2012
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ներսես Նշանի Մարտիրոսյանն ու նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Թորոս Խաչատուրի Իգիթյանն ազատվել են աշխատանքից:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ