Նորություններ

Հանրային քննարկման է ներկայացվում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը

09/03/2015
Հանրային քննարկման է դրվում ՀՀ Նախագահի 2012թ. հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգարդրությամբ հաստատված միջոցառումների ծրագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների միջև

09/03/2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով` մարտի 6-7-ը, Վրաստանում էր: Այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի արդարադատության նախարարությունները ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայաստանն ու Լիտվան խորացնում են արդարադատության ոլորտում համագործակցությունը

05/03/2015
Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարարությունները մարտի 5-ին կնքել են արդարադատության ոլորտում համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հրապարակվում է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչված անձանց ցուցակը

02/03/2015
Հայտարարություն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչված անձանց ցուցակի վերաբերյալ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի նիստերի արձանագրություններն ու նիստերի արդյունքներով կայացված որոշումները

02/03/2015
Կից ներկայացվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի 2015 թվականի փետրվարի 26-ի նիստի թիվ 6 արձանագրությունը, փետրվարի 27-ի նիստերի թիվ 7 և 8 արձանագրությունները և մարտի 2-ի նիստի թիվ 9 արձանագրությունը, նիստերի արդյունքներով կայացված թիվ 11-Լ որոշումը և 12-Լ որոշումը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարի տեղակալը մասնակցել է Իրավական հարցերով համաշխարհային գագաթաժողովին

27/02/2015
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը Լոնդոն կատարած այցի շրջանակում ներկա է գտնվել նաև թագուհի Եղիսաբեթ 2-րդի և Էդինբուրգի դուքսի կազմակերպած ընդունելությանը, որը նույնպես նվիրված է եղել Ազատությունների մեծ խարտիայի կնքման 800-ամյակին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկում «Աջակցություն Հայաստանում Պրոբացիոն ծառայության ստեղծմանը» առաջին ընթացիկ հաշվետվության վերաբերյալ

26/02/2015
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է Եվրոպայի խորհրդի Քրեական իրավունքի հարցերով համագործակցության բաժնի և ԵԽ երևանյան գրասենյակի պատվիրակության հետ համատեղ կազմակերպված «Աջակցություն Հայաստանում Պրոբացիոն ծառայության ստեղծմանը» առաջին ընթացիկ հաշվետվության քննարկմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկվել են պրոբացիայի ծառայության ներդրմանն առնչվող հարցեր

25/02/2015
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի Քրեական իրավունքի հարցերով համագործակցության բաժնի և Երևանյան գրասենյակի պատվիրակությանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպանին

25/02/2015
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարը բարձր է գնահատել հայ-ամերիկյան բարեկամական փոխգործակցությունը` հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանի գործուն ջանքերն ի նպաստ կդրվեն երկկողմ հարաբերություններն ընդլայնելու և զարգացնելու գործին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ներկայացվում են ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի նիստի արձանագրությունը, որոշումները՝ հավելվածով

23/02/2015
Ներկայացվում են ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի նիստի արձանագրությունը, որոշումները՝ հավելվածով

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Սևան» ՔԿՀ-ում դատապարտյալներին շնորհվել է Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի վկայականներ

20/02/2015
«Սևան» քրեակատարողական հիմանարկում, փետրվարի 20-ին դատապարտյալներին շնորհվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի վկայականներ՝ «Ավտոփականագործ» և «Կենցաղային գազի սարքավորումների վերանորոգում» մասնագիտությունների գծով: Վկայականների հանձնման արարողությանը ներկա են եղել Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ՔԿՀ-ների, «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի ներկայացուցիչներ և այլք:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Գրանցամատյանի լուսապատճենը՝ 17.02.2015թ.-ի դրությամբ

18/02/2015
ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին մասնակցելուն հավակնող անձանց կողմից ներկայացված փաստաթղթերի ընդունման գրանցամատյանի լուսապատճենը՝ 17.02.2015թ.-ի դրությամբ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ