Նորություններ
Քրեակատարողական հաստատություններում կիրականացվեն էներգախնայողությանն ուղղված միջոցառումներ
Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է 10 քրեակատարողական հաստատություններում իրականացնել էներգախնայողությանն ուղղված միջոցառումներ: Մասնավորապես՝ նախատեսվում է իրականացնել պատուհանների և դռների փոխարինում, կենցաղային տաք ջրի ապահովում՝ արևային ջրատաքացուցիչների միջոցով, պատերի և ծածկի ջերմամեկուսացում, գազատարների կառուցում, կաթսայատների կառուցում և վերազինում, ներքին և արտաքին ջերմային ցանցերի կառուցում, արտաքին լուսատուների փոխարինում էներգաարդյունավետ լուսատուներով և այլն: Նախագծի ֆինանսավորումը կատարվելու է Հիմնադրամի կողմից կառավարվող պետական շրջանառու միջոցների հաշվին:
Քննարկվել են Հայաստանում խտրականության արգելման վերաբերյալ հարցեր
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանն այսօր մասնակցել է «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի կազմակերպած Հայաստանում խտրականության արգելման վերաբերյալ համաժողովին:
Արդարադատության նախարարն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցչին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է տարածաշրջանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի քաղաքական հարցերով խորհրդատու Ակսանա Անտոնենկոյին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը:
ՀՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում էր
Հովհաննես Մանուկյանի հաջորդ հանդիպումը Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հետ էր: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են տեղական իշխանությունների հետ Վրաստանի հայ համայնքի համագործակցության խնդիրներին: Հովհաննես Մանուկյանը Թբիլիսիի քաղաքապետին է փոխանցել Երևանի քաղաքապետի ողջույնները և հրավերը աշխատանքային այցով այցելել Երևան:
Արդարադատության նախարարության աշխատակիցները մասնակցել են «Իրավական ակտերի մշակման տեխնիկա» խորագրով սեմինարին
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը ողջունել է սեմինարի մասնակիցներին և կարևորել նման միջոցառումների անցկացումը երիտասարդ կադրերի մասնագիտական ունակությունների զարգացման տեսանկյունից: Նա կոչ է արել նրանց իրավական ակտերի մշակման ու կազմման աշխատանքներում լինել հետևողական հատկապես բառերի ընտրության հարցում, ուշադրություն դարձնել դրանց ճիշտ, դիպուկ և տեղին կիրառելիությանը:
Սեմինար՝ «Ցմահ ազատազրկման և անչափահասների արդարադատության եվրոպական քրեական իրավունքի չափորոշիչները» թեմայով
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նոյեմբերի 5-ին մասնակցել է «Ցմահ ազատազրկման և անչափահասների արդարադատության եվրոպական քրեական իրավունքի չափորոշիչները» թեմայով սեմինարին:
ՀՀ արդարադատության նախարարը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահին
Ղազախստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ Կայրատ Մամիին: Կողմերը ներկայացրել են վերջին տարիներին իրենց երկրներում իրականցված օրենսդրական, դատաիրավական բարեփոխումները, խոսել են ապագա ծրագրերից և նոր զարգացումներից:
Նախարարի այցը Ղազախստանի Հանրապետություն շարունակվում է
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Սահամանադրական խորհրդի նախագահ Իվան Ռոգովին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել զարգացող ժողովրդավարությունների սահմանադրական իրավունքի առանձնահատկությունների վերաբերյալ: Ռոգովը ներկայացրել է իր երկրի անցած ճանապարհը և զարգացման միտումները, ինչպես նաև գոհունակություն հայտնել ՀՀ սահմանադրական դատարանի հետ ունեցած սերտ համագործակցության համար: Կողմերը նաև կարծիք են փոխանակել Եվրասիական տնտեսական միություն ընդգրկվելուն առնչվող սահմանադրական հարցերի վերաբերյալ:
ՀՀ արդարադատության նախարարը հանդիպել է Աստանայի հայ համայնքին
ՀՀ արդարադատության նախարարը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում: Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանի ուղեկցությամբ նախարարը նոյեմբերի 2-ին հանդիպել է Աստանայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկել տեղի հայերին հուզող խնդիրները, անդրադարձել Ղազախստանում ապրող հայերի զբաղվածության և համայնքի կազմակերպչական հարցերին:
Բացվել է ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակն ու Ամուսնությունների պալատը
Զաքիյան 3 հասցեում այսօր հանդիսավոր կերպով բացվել է ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակն ու Ամուսնությունների պալատը, որոնց խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու ՀՀ նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը:
Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն»-ը նոր տնօրեն ունի
Ներկայացնելով կենտրոնի նորանշանակ ղեկավարին՝ Հովհաննես Մանուկյանը նշել է, որ Արամ Գահնապետյանը լավագույն մասնագետներից է ու շուրջ 25 տարվա փորձառնություն ունի այս ոլորտում: Նախարարը կարևորել է այն փաստը, որ, աշխատելով նույն համակարգում, Գահնապետյանը հստակ պատկերացնում է նպատակներին հասնելու ճանապարհին առաջացող դժվարություններն ու դրանց հաղթահարման ճանապարհները:
Եվրոպական գործընկերների և ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկվել է ՀՀ-ում օրենսդրական ընթացակարգերի համապարփակ գնահատման զեկույցը
Հանդիպման ընթացքում շահագրգիռ կողմերը ներկայացրել են կարծիքներ և առաջարկություններ՝ օրենքների մշակման փուլերի, դրանք ճիշտ և արդյունավետ կազմակերպելու ձևերի ու միջոցների, կիրառվող մեխանիզմների, հանրային մասնակցության բարձրացման հնարավորությունների և այլ հարցերի ու խնդիրների վերաբերյալ: