Անհատ ձետնարկատիրոջ հաշվառումը.
Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ձևերից մեկը անձի՝ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելն է:
Որքանո՞վ է պարտադիր պետական հաշվառումը
Անհատ ձեռնարկատեր լինելու պարտադիր նախապայման է օրենքով սահմանված կարգով պետական հաշվառում ունենալը, որի արդյունքում անձը հնարավորություն է ստանում իր ռիսկով, իր անունից և սեփական միջոցներով զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ՝ առանց իրավաբանական անձ ստեղծելու:
Որո՞նք են անհատ ձեռնարկատեր լինելու առավելությունները
Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման դրական կողմերն են՝ հաշվառման գործընթացի արագ կատարումը՝ փաստաթղթային նվազագույն պահանջներով, հաշվեկշիռ չունենալը, տարեկան եկամտահարկով հարկվելը և այլն:
Որո՞նք են անհատ ձեռնարկատեր լինելու բացասական կողմերը
Անհատ ձեռնարկատեր լինելու թերությունը կայանում է նրանում, որ վերջինս իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում:
Ո՞վ կարող է լինել անհատ ձեռնարկատեր
Անհատ ձեռնարկատեր կարող է լինել ցանկացած գործունակ անձ (ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ), ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը օրենքով սահմանափակված չէ: Մասնավորապես, անձը չի կարող հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր, եթե նա դատական կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ կամ անձը դատական կարգով ճանաչվել է սնանկ, և պետական հաշվառման դիմում տալու պահին չի կատարել սնանկ ճանաչելու համար հիմք հանդիսացած իր պարտավորությունները:
Ո՞ր մարմինն է կատարում պետական հաշվառում
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից՝ անկախ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության վայրից:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պետական հաշվառում կատարելու համար
Պետական հաշվառման համար անհատ ձեռնարկատերը Գործակալություն է ներկայացնում - անձնագիր (անձնագիրը անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է) և պատճենը,
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ (վճարման անդորրագիր, e-payments.am էլեկտրոնային վճարման համակարգի միջոցով կատարված վճարում և այլն):
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համար անհրաժեշտ դիմումը պատրաստվում է Գործակալության աշխատակցի կողմից՝ հիմք ընդունելով անձի կողմից ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերը: Եթե անձն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա հաշվառումը կարող է կատարվել համացանցի օգնությամբ՝ https://www.e-register.am պաշտոնական կայքի միջոցով:
Ի՞նչ ժամկետներում է կատարվում հաշվառումը
Որպես անհատ ձեռնարկատեր` անձի հաշվառումն իրականացվում է անմիջապես անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահին:
Անձը համարվում է որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձ պետական միասնական գրանցամատյանում օրենքով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից:
Որքա՞ն է կազմում պետական տուրքի չափը
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման տուրքը կազմում է 3000 (երեք հազար) ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է վճարել հետեւյալ գանձապետական հաշվին՝ 900005160750:
Ո՞ր դեպքերում հաշվառում իրականացնող մարմինը կարող է մերժել հաշվառումը
Անձի որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը մերժվում է, եթե`
ա) նա արդեն հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր.
բ) նրա ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկատվությունը ամբողջական չեն.
գ) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:
Ընդ որում, որպես անհատ ձեռնարկատեր` անձի հաշվառումն աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում:
Ի՞նչ կարգով է բողոքարկվում հաշվառում իրականացնող մարմնի գործողությունները (անգործությունը)
Պետական հաշվառումը մերժելը, պետական հաշվառում կատարելուց խուսափելը, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրելուց խուսափելը վերադասության կարգով կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ դատարան:
Անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելը. ո՞ր դեպքերում է անհատ ձեռնարկատերը հանվում հաշվառումից
Անհատ ձեռնարկատերը կարող է հանվել հաշվառումից իր (լիազորված անձի) դիմումի համաձայն կամ անհատ ձեռնարկատիրոջ մահվան, դատական կարգով անհայտ բացակայող կամ սնանկ ճանաչվելու դեպքերում:
Անհատ ձեռնարկատեր լինելու թերությունը կայանում է նրանում, որ վերջինս իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում:
Ո՞վ է կատարում անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելը
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանելը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից՝ անկախ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության վայրից:
Ի՞նչ կարգով է անհատ ձեռնարկատերը հանվում հաշվառումից
Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելը կատարվում է որպես անհատ ձեռնարկատեր գրանցված անձի կամ վերջինիս կողմից լիազորված անձի դիմումով, որին կից ներկայացվում է իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին, իսկ եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի կողմից, ապա պետք է ներկայացվի նաև համապատասխան լիազորագիր և անձնագիր:
Եթե անհատ ձեռնարկատերը մահացել է, ապա հաշվառումից հանելու դիմում կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ՝ ներկայացնելով մահվան փաստը հավաստող փաստաթուղթ, իսկ դատական կարգով անհատ ձեռնարկատիրոջն անհայտ բացակայող ճանաչելու դեպքում՝ դատարանի որոշման պատճենը:
Եթե անհատ ձեռնարկատերը ճանաչվել է սնանկ, ապա հաշվառումից հանելու դիմումի հետ մեկտեղ ներկայացվում է դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշման պատճենը և իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին:
Որքանո՞վ է պարտադիր պետական հաշվառումը
Անհատ ձեռնարկատեր լինելու պարտադիր նախապայման է օրենքով սահմանված կարգով պետական հաշվառում ունենալը, որի արդյունքում անձը հնարավորություն է ստանում իր ռիսկով, իր անունից և սեփական միջոցներով զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ՝ առանց իրավաբանական անձ ստեղծելու:
Որո՞նք են անհատ ձեռնարկատեր լինելու առավելությունները
Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման դրական կողմերն են՝ հաշվառման գործընթացի արագ կատարումը՝ փաստաթղթային նվազագույն պահանջներով, հաշվեկշիռ չունենալը, տարեկան եկամտահարկով հարկվելը և այլն:
Որո՞նք են անհատ ձեռնարկատեր լինելու բացասական կողմերը
Անհատ ձեռնարկատեր լինելու թերությունը կայանում է նրանում, որ վերջինս իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում:
Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելու համար պետական տուրք չի գանձվում:
Ընդ որում, անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանումը չի ազատում վերջինիս հարկային պարտավորությունները կատարելուց, ինչպես նաև չկատարման կամ ոչ պատշաճ կատարման արդյունքում սահմանված պատասխանատվությունից:
Ի՞նչ ժամկետում է կատարվում հաշվառումից հանելը
Անհատ ձեռնարկատերը համարվում է հաշվառումից հանված դիմումը ներկայացնելու պահից, բացառությամբ այն դեպքերի, երբ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ներառված է մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների ցանկում: Նման դեպքում, Գործակալությունը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, հարցում է ուղարկում հանձնաժողովին տվյալ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթի, ինչպես նաև հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցման հիման վրա Գործակալությունը անհատ ձեռնարկատիրոջը հանում է հաշվառումից կամ մերժում է այն` հիմք ընդունելով Հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքը:
Ընդ որում, վերոնշյալ տեղեկանքը անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացվելու դեպքում հարցում կատարելու անհրաժեշտությունը վերանում է:
Ի՞նչ կարգով է կատարվում Հանձնաժողովի տեղեկանքի բողոքարկումը
Անձն իրավասու է հանձնաժողովի տրամադրած տեղեկանքը բողոքարկելու վարչական կարգով՝ հանձնաժողով, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
Բողոքը բավարարելու կամ չավարտված վարչական վարույթն ավարտվելու և հանձնաժողովի նկատմամբ բոլոր պարտավորությունները կատարելու դեպքերում անձը կարող է կրկին դիմել գործակալություն՝ հաշվառումից հանվելու համար: