Հայտարարություններ
- Մրցույթներ
- Թափուր հաստիքներ
- Գնումներ
- ԶԼՄ ներկայացուցիչների համար
- Մրցույթի արդյունքներ
- Թեստային առաջադրանքների ձևանմուշ
Գիտահետազոտական աշխատանքների մրցույթ ուսանողների համար
Ռուսաստանի Դաշնության պատիժների իրականացման դաշնային ծառայության ակադեմիան անցկացնում է գիտահետազոտական աշխատանքների մրցույթ, նպատակ ունենալով ուսանողների ավելի լայն շրջանակ ներգրավել գիտահետազոտական աշխատանքների կատարմանը:
Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգի, այդ թվում նաև թեստերի նմուշի վերաբերյալ հայտարարություն և պարզաբանում
«Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 06.06.2002թ. թիվ 789 որոշման մեջ կատարված փոփոխություններից մեկը թեստավորման փուլի նախատեսումն է: Համաձայն նշված որոշման 21-րդ կետի, թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից, որոնք ունեն ենթադրյալ պատասխաններ, ընդ որում՝ թեստավորման յուրաքանչյուր հարց կարող է ունենալ մեկ կամ մեկից ավելի ճիշտ պատասխան: Եթե հարցն ունի մեկից ավելի ճիշտ պատասխան, հարցի պատասխանը ճիշտ է համարվում միայն բոլոր ճիշտ պատասխանները նշելու դեպքում: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության թիվ 789 որոշման 15-րդ կետի պահանջները՝ ներկայացնում ենք թեստի նմուշը:
Նոտարների թեկնածուների որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարություն
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2011 թվականի համար նոտարների որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները: