Հայտարարություններ
- Մրցույթներ
- Թափուր հաստիքներ
- Գնումներ
- ԶԼՄ ներկայացուցիչների համար
- Մրցույթի արդյունքներ
- Թեստային առաջադրանքների ձևանմուշ
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից 2016 թվականի ընթացքում իրականացվելիք ստուգումների տարեկան ծրագիր
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ներկայացնում է ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից 2016 թվականի ընթացքում իրականացվելիք ստուգումների տարեկան ծրագիրը:
Հայտարարություն` կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների համար
ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված ծանուցումները կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների կողմից գործակալությանը ներկայացնելու անհրաժեշտության մասին: Միաժամանակ գործակալությունը հայտարարում է, որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.17-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո այն անձնական տվյալներ մշակողները, ովքեր կշարունակեն օրենքով սահմանված ծանուցումները չտրամադրել, կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնին հավակնում են երկու թեկնածուներ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի «Հասարակական կազմակերպությունների կողմից թեկնածություններ առաջարկելու կարգը հաստատելու մասին» թիվ 736-Ն որոշման 1-ին հավելվածի 6-րդ կետի պահանջը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ 28.07.2015-06.08.2015թթ. ընթացքում հասարակական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ են ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնին հավակնող թվով երկու թեկնածություններ:
Ամփոփվել են հաշտարարների որակավորման դասընթացին մասնակցել ցանկացող ֆիզիկական անձանց դիմումները
ՀՀ արդարադատության նախարարության հաշտարարության որակավորման հանձնաժողովը 2015 թվականի հուլիսի 30-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է հաշտարարների որակավորման դասընթացին մասնակցել ցանկացող ֆիզիկական անձանց դիմումները, դիմողների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա հաշտարարի թեկնածուներին ներկայացվող պահանջների համապատասխանությունը ՀՀ դատական օրենսգրքի 227.6-րդ հոդվածի պահանջներին:
Մրցույթ՝ «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակներում փորձագիտական աշխատանքներ իրականացնելու համար
Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ–ը հայտարարում է մրցույթ՝ «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակներում փորձագիտական աշխատանքներ իրականացնելու համար:
Հուլիսի 17-ին տեղի կունենա Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մամուլի ասուլիսը
Սահմանադրության 1-7-րդ գլուխների հրապարակված նախագծի առնչությամբ սույն թվականի հուլիսի 17-ին, ժամը՝ 12:00-ին, ՀՀ Սահմանադրական դատարանի շենքում (հասցե՝ Բաղրամյան պողոտա 10) տեղի կունենա Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մամուլի ասուլիսը:
Հիշեցում՝ վարորդների համար
Հիշեցնում ենք, որ 2015 թվականի հունվարի 9-ից ուժի մեջ մտած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2012թ. հունվարի 1-ից մինչեւ 2015 թվականի հունվար 9-ը վարչական իրավախախտում կատարելու դիմաց տուգանքի գումարն օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամսվա ընթացքում՝ 2015 թվականի հունվարի 9-ից մինչև հուլիսի 9-ը, վճարելու դեպքում, վարորդն ազատվում է տուգանքի չափի ավելացված, այսինքն՝ եռապատկված կամ հնգապատկված մասը և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից՝ վճարելով միայն տուգանքի «մայր» գումարը:
Հայտարարություն` Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ համագործակցության վերաբերյալ
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նախապես շնորհակալություն է հայտնում համագործակցության համար:
Հրապարակվում է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչված անձանց ցուցակը
Հայտարարություն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչված անձանց ցուցակի վերաբերյալ
Հայտարարություն ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի վերաբերյալ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլ անցած անձանց ցուցակի և հարցազրույցի անցկացման օրվա, ժամի և վայրի վերաբերյալ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարկ է նշել, որ Խորհրդատվական խմբի կարծիքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության ընթացակարգին վերաբերող որևէ դիտողություն չի բովանդակում:
2015թ-ին ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Օրինականության վերահսկողության տեսչության կողմից իրականացվելիք ստուգումների ծրագիրը
2015թ-ին ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Օրինականության վերահսկողության տեսչության կողմից իրականացվելիք ստուգումների ծրագիրը
Թափուր հաստիքներ
Մրցույթ՝ «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակներում փորձագիտական աշխատանքներ իրականացնելու համար
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ–ը հայտարարում է մրցույթ՝ «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակներում փորձագիտական աշխատանքներ իրականացնելու համար:
Մրցույթ՝ Հայաստանում բանտային առողջապահության ոլորտում խորհրդատվական ծառայությունների տրամադրման համար
«Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիր
Տեղեկատվություն հաշտարարների որակավորման քննության վերաբերյալ
Սույն թվականի օգոստոսի 25-ին կազմակերպվող հաշտարարների որակավորման քննությանը մասնակցելու համար մասնակիցները ՀՀ արդարադատության նախարարություն պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով:
Հայտարարություն նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման արտահերթ ստուգման վերաբերյալ
ՀՀ Արդարադատության նախարությունում տեղի է ունեցել նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովի նիստ, որտեղ որոշվել են ստուգման վերաբերյալ մի շարք հարցեր:
Քրեակատարողական ծառայության թափուր հաստիքային միավորները
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության թափուր հաստիքային միավորները (10.08.2015թ. դրությամբ)
Հայտարարություն ՀԿ-ների կողմից Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ ներկայացնելու գործընթաց սկսելու մասին
Հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի՝ «Հասարակական կազմակերպությունների կողմից թեկնածություններ առաջարկելու կարգը սահմանելու մասին» թիվ 736-ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարում է հասարակական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ ներկայացնելու գործընթաց սկսելու մասին:
Հայտարարություն հաշտարարի որակավորման դասընթացի մասին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2015 թվականի համար հաշտարարի որակավորման դասընթացները: Հաշտարարի որակավորման դասընթացների համար կարող Է դիմել 25 տարին լրացած գործունակ քաղաքացին, ով ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթություն, չունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար:
Տեղեկանք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության թափուր հաստիքային միավորների վերաբերյալ ( 02.07.2015թ. դրությամբ)
Քրեակատարողական ծառայության թափուր հաստիքային միավորները
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգում անցկացնելու մասին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2015 թվականի համար սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները:
Տեղեկանք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության թափուր հաստիքային միավորների վերաբերյալ (27.04.2015թ. դրությամբ)
Տեղեկանք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության թափուր հաստիքային միավորների վերաբերյալ (27.04.2015թ. դրությամբ)
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական կազմակերպությունների հայտերը կարող են ներկայացվել ՀՀ, քաղաք Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 1 հասցեով կամ ուղարկվել ՀՀ կառավարության աշխատակազմի աշխատակցի էլեկտրոնային հասցեին՝ marine.tovmasyan@gov.am:
Հայտարարություն տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի կազմում հասարակական կազմակերպությունների կամ գիտական կազմակերպությունների ընդգրկվելու վերաբերյալ
Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել ներկայացուցիչներ 15-ից ոչ պակաս շահառուների շահեր ներկայացնող այն հասարակական կամ այն գիտական կազմակերպություններից, որոնք ոչ պակաս, քան 5 տարի գրանցված են և փաստացի գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետությունում:
Տեղեկանք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության թափուր հաստիքային միավորների վերաբերյալ (03.04.2015թ. դրությամբ)
Տեղեկանք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության թափուր հաստիքային միավորների վերաբերյալ
Մրցույթ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Տեղեկանք՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության թափուր հաստիքային միավորների վերաբերյալ (05.02.2015թ. դրությամբ)
Տեղեկանք՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության թափուր հաստիքային միավորների վերաբերյալ (05.02.2015թ. դրությամբ)
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգի (այսուհետ՝ Կարգ) դրույթները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի հունվարի 12-ի ՆՀ-2-Ա հրամանագիրը, որով ուժը կորցրած է ճանաչվել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի հոկտեմբերի 13-ի ՆՀ-543-Ա հրամանագիրը՝ հայտարարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան)
Մրցույթի արդյունքներ
Հայտնի են ապագա հաշտարարների անունները
Հարցազրույցի փուլը հաղթահարել են այն մասնակիցները, որոնց ստացած միավորների տոկոսային արտահայտությունը կազմել է առնվազն յոթանասունհինգ տոկոս:
Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման արտահերթ ստուգման արդյունքները
Գնահատականներին և գրավոր աշխատանքներին ծանոթանալու համար մասնակիցները կարող են ներկայանալ ՀՀ արդարադատության նախարարություն և ստանալ իրենց գրավորների պատճենները: Ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` արդյունքների հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում՝ համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 193 որոշմամբ հաստատված կարգի:
Ամփոփվել են Հաշտարարների որակավորման քննության թեստային փուլի արդյունքները
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննության բոլոր մասնակիցները թեստային հարցերից առնվազն 90 տոկոսին ճիշտ են պատասխանել՝ վերջիններս ձեռք են բերել որակավորման քննության երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 720-Ն որոշմամբ հաստատված հավելված 2-ի 22-րդ կետը:
Ամփոփվել են նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման բողոքարկումների արդյունքները
ՀՀ արդարադատության նախարարության նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովը 2015 թվականի հունվարի 15-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել են նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման բողոքարկումների արդյունքները
Մրցույթներ
Լրագրողների համար հայտարարված մրցույթի ժամկետը երկարաձգվում է
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագիրը, երկարաձգում է ս.թ. հուլիսի 14 - օգոստոսի 14-ը հայտարարված լրագրողական մրցույթի ժամկետները: Մրցույթը հայտարարվել է Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրների իրավական լուսաբանման համար:
Նոտարական թարգմանչի որակավորման ստուգումների համար դիմումներ ներկայացնելու ժամկետը երկարաձգվել է
Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի՝ չեխերեն, հոլանդերեն, սերբերեն, լատվերեն, լիտվերեն, հունգարերեն, ռումիներեն, չիներեն և ճապոներեն լեզուներից որակավորման արտահերթ ստուգումների համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2015 թվականի օգոստոսի 14-ը ժամը 17.00-ն՝ հիմք ընդունելով նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովի 2015 թվականի օգոստոսի 7-ի նիստում ընդունված որոշումը, որը պայմանավորված է վերը նշված լեզուներից որակավորված թարգմանիչների բացակայությամբ պայմանավորված խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությամբ և համապատասխան դիմորդների բացակայությամբ:
Հայտարարություն նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման արտահերթ ստուգումների անցկացման մասին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարում է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի՝ չեխերեն, հոլանդերեն, սերբերեն, լատվերեն, լիտվերեն, հունգարերեն, ռումիներեն, չիներեն և ճապոներեն լեզուներից որակավորման արտահերթ ստուգումների (այսուհետ՝ որակավորման ստուգում) անցկացման մասին:
Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման թեստերը
Հրապարակվում է Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման թեստերը
Մրցույթ լրագրողների համար
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր լրագրողները: Մրցույթին մասնակցելու համար վերոնշյալ թեմային առնչվող իրավական դաշտի, միջազգային փորձի և ՀՀ-ում իրավակիրառ պրակտիկայի լուսաբանմանը նվիրված համապատասխան հոդվածը (նյութը, տեսանյութը և այլն) պետք է հրատարակված լինի 2015թ. հուլիսի 14-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում:
Լրագրողների իրավական վերապատրաստում
ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում եվրոպական չափանիշներին օրենսդրության մոտարկում» ծրագրի ֆինանսական աջակցությամբ կազմակերպվում է իրավական թեմաներով վերապատրաստում-սեմինար` նվիրված Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրներին:
Հետաքրքրություն ցուցաբերելու հրավեր. ՀՀ փաստաբանական դպրոցի կարողությունների զարգացում
Ծրագրի իրականացման ժամանակահատվածը 2015թ. հուլիսից մինչև 2015թ. նոյեմբերն է:
Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի կարողությունների զարգացում Դրամաշնորհի մրցույթի հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվում է
Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի կարողությունների զարգացում Դրամաշնորհի մրցույթի հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվում է