Հայտարարություններ
- Մրցույթներ
- Թափուր հաստիքներ
- Գնումներ
- ԶԼՄ ներկայացուցիչների համար
- Մրցույթի արդյունքներ
- Թեստային առաջադրանքների ձևանմուշ
Թափուր հաստիքներ
ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ
Հայաստանի Հանրապետության Փաստաբանների դպրոցը Հայաստանի Հանրապետության միջոցով Համաշխարհային Բանկից ստացել է Դրամաշնորհ՝ իր վերապատրաստման կարողությունների հզորացման նպատակով, և մտադիր է Դրամաշնորհի մի մասը օգտագործել խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով՝ հետևյալ առաջադրանքը կատարելու համար:
Հայտարարություն նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգումների անցկացման մասին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարում է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգումների (այսուհետ՝ որակավորման ստուգում) անցկացման մասին:
Տեղեկանք՝ ՀՀ ԱՆ ՔԿ ծառայության թափուր հաստիքային միավորների վերաբերյալ (01.11.2014թ. դրությամբ)
ՀՀ ԱՆ ՔԿ ծառայության թափուր հաստիքային միավորները
«Արմավիր» ՔԿՀ-ն աշխատակիցների կարիք ունի
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հայտարարում է նորաբաց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում աշխատանքի ընդունելություն:
Քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթի թեստավորման հարցաշարեր
Քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթի թեստավորման հարցաշարեր
Գնումների մասնագետ է անհրաժեշտ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին անհրաժեշտ է գնումների մասնագետ
ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն հրավիրում է բոլոր իրավասու խորհրդատվական ընկերություններին ներկայացնելու իրենց հետաքրքրությունը Ծառայություններն իրականացնելու համար:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի վերաբերյալ
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Եվրոպական դատարանի դատավորները պետք է ունենան բարձր բարոյական նկարագիր և բավարարեն բարձր դատական պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ:
Նորաբաց «Արմավիր» ՔԿՀ-ն աշխատակիցների կարիք ունի
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հայտարարում է նորաբաց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում աշխատանքի ընդունելություն:
ՀՀ ԱՆ «Կոշ» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկների թափուր հաստիքների մասին
ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկին անհրաժեշտ է բժշկական սպասարկման բաժնի առաջատար մասնագետ, իսկ «Գորիս» քրեակատարողական հիմնարկին՝ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ նոտարների թեկնածուների որակավորման ստուգում անցկացնելու մասին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2014 թվականի համար նոտարների որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները:
Հետաքրքրություն ցուցաբերելու հրավեր
Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցը Համաշխարհային բանկի կողմից ստացել է դրամաշնորհ՝ վերջինիս ուսուցման կարողությունների զարգացման նպատակով և մտադիր է այդ միջոցների մի մասն ուղղել սույն ծրագրով խորհրդատվական ծառայությունների գնմանը, մասնավորապես, հետևյալ առաջադրանքը կատարելու համար.
Թափուր հաստիքների մրցույթ՝ ՀՀ ԱՆ ՔԿՎ-ում
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք. Երևան, Արշակունյաց 63, հեռ. 060-37-46-21):
Հաշվետվություն ՀՀ արդարադատության նախարարության 2014 թվականին իրականացրած աշխատանքների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ներկայացնում է 2014 թվական գործունեության հաշվետվությունը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
2014 թվականի հոկտեմբերի 30-ին կայքը մի քանի հասարակական կազմակերպությունների և մի խումբ ֆիզիկական անձանց անունից մի շարք լրատվամիջոցներով հրապարակել է «Բաց նամակ ՄԻԵԴ դատավորի ընտրության վերաբերյալ» վերտառությամբ մի նյութ (այսուհետ՝ Նամակ): Նամակը հասցեագրված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների մրցութային հանձնաժողովի բոլոր անդամներին (առանձին-առանձին և անհատապես):
Շարունակվում են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային հիմնահարցերի վերաբերյալ հանրային քննարկումները
Հիշեցնում ենք, որ մայիսի 29-ին, ժամը 10:00-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում կկայանա հանրային քննարկում՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային հիմնահարցերի վերաբերյալ: Թեմա՝ «Դատական իշխանությանն առնչվող հայեցակարգային հիմնական մոտեցումները»: Զեկուցողներ՝ Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյան, «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» հկ նախագահ Գագիկ Ղազինյան:
Հանրային քննարկում՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային հիմնահարցերի վերաբերյալ
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի «Հայաստանի Ազգային ժողովին աջակցման» ծրագրի աջակցությամբ 2014 թվականի մայիսի 20-ին, 21-ին և 29-ին ժամը 10.00-ին Երևանի «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի կունենան հանրային քննարկումներ, որոնց ընթացքում կքննարկվեն սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային հիմնահարցերը: Ստորև ներկայացվում է ժամանակացույցը:
Նոտարների որակավորման ստուգման խնդիրների փուլի արդյունքները
ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովը 2014 թվականի ապրիլի 26-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է նոտարների որակավորման ստուգման գործնական խնդիրների փուլի արդյունքները՝ տես նիստի արձանագրությունը, մասնակիցների ցանկը՝ ըստ իրենց կողմից 85 միավորի շեմը անցած լինելու, ինչպես նաև պայմանական սխալների տարբերակը:
ՀՀ սահմանադրական դատարանում կներկայացվեն սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հիմնադրույթները
2014 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ սահմանադրական դատարանի «Շահամիր և Հակոբ Շահամիրյաններ» սրահում կներկայացվեն սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հիմնադրույթները:
Նոտարների որակավորման ստուգման երկու թեկնածուի դիմումները բավարարվել են. նրանք ևս կմասնակցեն որակավորման ստուգմանը
ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2014 թվականի ապրիլի 17-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է նոտարների որակավորման ստուգման երկու թեկնածուի դիմումները և լրամշակված փաստաթղթերը: Հանձնաժողովը որոշել է թույլ տալ Արսեն Սարգսյանին և Նարեկ Պողոսյանին մասնակցել նոտարների որակավորման ստուգմանը՝ համաձայն իրենց ներկայացրած հավելյալ փաստաթղթերի: Թեստավորման փուլին պետք է ներկայանան սույն թվականի ապրիլի 19-ին, առավոտյան ժամը տասին (10.00-ին), հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա, 14-րդ հարկ:
Մրցույթի արդյունքներ
Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման արդյունքները
17 միավորի շեմը հաղթահարած անձինք կարող են հունվարի 19-ից սկսած ներկայանալ ՀՀ արդարադատության նախարարություն նոտարական գործողություններին մասնկցող թարգմանչի որակավորման տեղեկանքը ստանալու համար:
Մրցույթներ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հետ կապված տեղեկությունների վերաբերյալ
ՀՀ Արդարադատության նախարությունում տեղի է ունեցել նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովի նիստ, որտեղ որոշվել են ստուգման վերաբերյալ մի շարք հարցեր, մասնավորապես՝ 1. Ստուգման անցկացման վայր է սահմանվել ՀՀ արդարադատության նախարարությունը (Երևան, Հալաբյան փող. 41ա շենք,14-րդ հարկ): 2. Հաստատվել է ստուգման անցկացման ժամանակը ըստ առաջին, երկրորդ և երրորդ խմբերի:
Մրցույթ լրագրողների համար
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագիրը, հայտարարում է լրագրողական մրցույթ՝ հետևյալ թեմաների իրավական լուսաբանման համար.
ՍԵՄԻՆԱՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սեմինարից հետո՝ հոկտեմբեր նոյեմբերին, տեղի է ունենալու լրագրողական հոդվածների մրցույթ` սեմինարի ընթացքում քննարկված հարցերի շուրջ: Մրցույթի ընթացակարգը առավել մանրամասն կներկայացվի հանդիպման ընթացքում:
Հրապարակվում է նոտարների որակավորման ստուգման թեստերի ամբողջական հարցաշարը
Որակավորման ստուգման թեստավորման փուլի անցկացման վայրն է՝ ք. Երևան, Հալաբյան 41ա, 14-րդ հարկ: Ստուգումը կանցկացվի ապրիլի 19-ին ժամը ըստ խմբերի՝ առաջին խմբի համար առավոտյան տասին (10:00), երկրորդ խմբի համար՝ ժամը տասներեքն անց երեսուն (13:30): Թեստի յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանելու դեպքում դիմորդը կստանա մեկ միավոր, սխալ պատասխանի, կամ մեկից ավել պատասխաններ նշելու դեպքում նշված հարցի համար դիմորդը կստանա զրո միավոր:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. նոտարների թեկնածուների որակավորման ստուգման մասնակիցների ցանկն ու ձևանմուշը
ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2014 թվականի ապրիլի 8-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է նոտարների որակավորման ստուգման թեկնածուների դիմումները: Հանձնաժողովը ուսումնասիրել է նոտարների որակավորման քննությունների դիմողների գործերը, քննարկել նոտարական քննությունների թեստավորման փուլի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: Նիստի ընթացքում հաստատվել է նոտարների որակավորման ստուգումների մասնակիցների ցանկը (49 դիմում), իսկ նախնական ուսումնասիրության արդյունքում օրենքով առաջադրված պահանջներին չհամապատասխանած թվով 5 դիմումներ ներկայացնող թեկնածուներին որոշվել է մերժել դիմումը: